«Հարրի Փոթերը և Կրակի գավաթը (ֆիլմ)»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 45.
Հագրիդը Հարիին տանում է անտառ և պատմում է առաջին հանձնարարության մասին. նա պետք է կռվեր վիշապի հետ: Ֆլյորը և Կրումը նույնպես իմանում են դրա մասին: Հարին որոշում է Սեդրիկին տեղյակ պահել դրա մասին: Գրյումը Հարիին ասում է, թե ինչպես կարող է հաղթահարել փորձությունը: Մասնակիցները պետք է վիշապից ձուն գողանային, որպեսզի գտնեին երկրորդ հանձնարարության հուշումը: Հարին հաջողությամբ հաղթահարում է այս փորձությունը: Դրանից հետո դադարում են ծաղրել Հարիին և Ռոնը հաշտվում է նրա հետ:
Մոտենում է Սուրբ Ծնունդը: Հոգվարթսում պետք է կայանա ծննդյան տոներին նվիրված պարահանդես: Մրցույթի մասնակիցները պետք է զույգերով հանդես գային: Հարին հրավիրում է Չժոու Չանգին, սակայն պարզվում է, որ նրան արդեն Սեդրիկը հրավիրել էր: Իսկ Ռոնը հրավիրում է Հերմիոնային, սակայն նա նույնպես հրավիրված էր Վիկտոր Կրումի կողմից: Պարահանդեսի ժամանակ Ռոնը խանդի տեսարան է սարքում և փչացնում Հերմիոնայի տրամադրությունը:
Մինչ երկրորդ փորձությունը, Լացկան Միրտլը Հարիին առաջարկում է ձուն ջրի մեջ ջարդել և նա այդպես էլ անում է:
== Դերերում ==
|