«Գործադիր իշխանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Գործադիր իշխանություն''' [[պետություն|պետության]] հասարակական իշխանության ինքնուրույն և անկախ ձևերից մեկը, որն իրենից ներկայացնում է պետական գործերը ղեկավարող [[լիազորություննե]]ի ամբողջություն։ Այսպիսով գործադիր իշխանությունը [[պետական մարմիններ]]ի համակարգ է, որն իրականացնում է այդ լիազորությունները։
 
«Գործադիր իշխանություն» [[տերմին]]ն առաջին անգամ գործածել է անգլիացի [[փիլիսոփա]] [[Ջոն Լոկ]]ը, ում դրույթները մշակել է ֆրանսիացի փիլիսոփա [[Շառլ Լուի Մոնտեսքիո]]ն։ [[18-րդ դար|18]]-[[19-րդ դար]]երում գործադիր իշխանությունն իրականացրել է [[միապետ]]ը և նրան ենթակա պետական պաշտոնյաների համակարգը։ Ներկայումս գործադիր իշխանությունը պատկանում է կառավարությանը։ Խորհրդարանական երկրներում ([[խորհրդարանական միապետություն]], [[Պառլամենտական հանրապետություն|խորհրդարանական հանրապետություն]]) գործադիր իշխանությունը, ըստ [[Սահմանադրություն|Սահմանադրության]] պատկանում է պետության ղեկավարին ([[նախագահ]]ին, միապետին) և [[կառավարութուն|կառավարութան]]ը, որը ղեկավարում է [[վարչապետ]]ը։ [[Նախագահական հանրապետություն]]ներում պետության և կառավարության ղեկավարն է հանդիսանում նախագահը, ով էլ իրավաբանորեն համարվում է գործադիր իշխանության միակ կրողը։