«Գողթն»–ի խմբագրումների տարբերություն

չ
oգտվելով ԱՎԲ
չ (oգտվելով ԱՎԲ)
 
== Աշխարհագրություն ==
Գողթնը [[Նախնադար|հին]] ու [[միջին դարեր]]ում կազմում էր առանձին նախարարություն, որը երբեմն մտնում էր նաև [[Սյունիք (նահանգ)|Սյունիք]] աշխարհի կազմի մեջ։ Տարածքով համապատասխանում է այժմյան [[Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն|Նախիջևանի Ինքնավար Հանրապետության]] [[Օրդուբադի շրջան|Օրդուբադի]], մասամբ նաև [[Գանձակի շրջան|Գանձակի]] շրջաններին։ Հարավում սահմանակից էր Արաքս գետին, արևելքում՝ [[Արևիք]] ու [[Ձորք]], հյուսիսում՝ [[Ծղուկք]] գավառներին։ Ուներ լեռնային ռելիեֆ։
 
Սյունյաց լեռնաշղթայից եկող լեռնաճյուղերը գավառը մասնատում էին մոտ 10 առանձին ձորահովիտների։ Գավառի մի մասը՝ Բստաձորի մի հատվածը, անտառապատ էր, հարավը՝ չոր ու տափաստանային։