«Գերվիտամինություն»–ի խմբագրումների տարբերություն

չ
oգտվելով ԱՎԲ
չ (վերջակետների ուղղում, փոխարինվեց: ն: → ն։ (36))
չ (oգտվելով ԱՎԲ)
 
== Տեսակներ ==
Տարբերում են սուր և խրոնիկական գերվիտամինություն։ ''Սուր'' ձևն առաջանում է [[վիտամին]]ի բարձր չափաքանակի (սովորաբար՝ [[պատրաստուկ]]ի ձևով) միանվագ, իսկ ''խրոնիկական'' ձևը՝ օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջները գերազանցող չափաքանակի տևական ընդունումից։ Որպես կանոն՝ հիվանդանում են վաղ տարիքի երեխաները, երբ ծնողներն առանց նախապես բժշկի հետ խորհրդակցելու երեխային տալիս են վիտամինային պատրաստուկներ կամ մեծացնում են բժշկի նշանակած դեղաչափը։ Մեծահասակների գերվիտամինությունը սովորաբար պայմանավորված է որևէ վիտամինով հարուստ, մեծ քանակությամբ սննդամթերքի օգտագործումով։ Հնարավոր է և անհատական գերզգայնություն վիտամինների նկատմամբ, երբ գերվիտամինությունն առաջանում է նաև դրանց պատրաստուկների ոչ մեծ չափաքանակներից։ Ավելի հաճախ նկատվում է D և A գերվիտամինություն։
 
=== D գերվիտամինություն ===
 
==== Խրոնիկական D գերվիտամինություն ====
Խրոնիկական D գերվիտամինության դեպքում բոլոր փոփոխություններն առաջանում են աստիճանաբար և ի հայտ են գալիս վիտամինի ընդունումից 1 ամիս անց։ Վաղ և բնորոշ ախտանշան են [[ախորժակ]]ի անկումը, նիհարումը (երեխաների աճումը դանդաղում է): Առաջանում են [[սրտխառնոց]], [[փսխում]], [[փորկապություն]], [[դյուրագրգռություն]], [[ծարավ]]ի զգացում, հաճախակի [[միզարձակում]], գունատություն, ջերմաստիճանի բարձրացում։ Հիվանդի վիճակն աստիճանաբար վատանում է, կարող է նկատվել գրգռվածություն կամ թորշոմածություն, փորկապություն կամ [[լուծ]], ախորժակի կտրուկ անկում, անհագ ծարավի զգացում։
 
=== A գերվիտամինություն ===
==== Սուր ձևով A գերվիտամինություն ====
A գերվիտամինությունը հիմնականում առաջանում է մեծ քանակությամբ [[ռետինոլ]] (վիտամին A) պարունակող սննդամթերք ([[լյարդ]], [[խավիար]], [[ձու|ձվի]] դեղնուց և այլն) կամ մեծ չափաքանակի վիտամին A-ի պատրաստուկ օգտագործելիս։ Սուր ձևի դեպքում առաջին իսկ ժամերին առաջանում են ուժեղ [[գլխացավ]]եր, [[գլխապտույտ]], [[սրտխառնոց]], [[փսխում]]: Կարող են նկատվել [[Գիտակցություն|գիտակցության]] մթագնում կամ կորուստ, [[ջղաձգություն]]ներ: Հաջորդ օրն ի հայտ է գալիս [[ցան]], ապա [[մաշկ]]ի թեփոտում (սկսվում է դեմքից): Հաճախ նկատվում են ոսկրային և մկանային ցավեր։ Ոչ ծանր դեպքերում, մի քանի օրից հետո, բոլոր նշված երևույթներն անհետանում են։ Երեխաների օրգանիզմում A գերվիտամինության սուր ձևն առաջանում է վիտամինի պատրաստուկի մեծ չափաքանակների ընդունումից։ Երեխան դառնում է անհանգիստ, դյուրագրգիռ, հազվադեպ՝ թորշոմած, քնկոտ, դանդաղաշարժ, զգալիորեն խանգարվում է քունը։ Կարող են առաջանալ սրտխառնոց, փսխում, ջերմաստիճանի բարձրացում՝ մինչև 39 ° C: [[Շնչառություն]]ը դժվարանում է, [[մաշկ]]ի վրա հայտնվում են կարմիր բծեր, փոքր [[արյունազեղում]]ներ: Բնորոշ են կրծքի երեխաների մեծ [[գաղտուն]]ի (աղբյուրակի) ուռածությունը, [[միզարտադրություն|միզարտադրության]] նվազումը։ Թեթև դեպքերում, 1- 2 օր հետո, բոլոր ախտանշաններն անհետանում են։
 
==== Խրոնիկական A գերվիտամինություն ====
Խրոնիկական A գերվիտամինություն առաջանում է աստիճանաբար, [[վիտամին]]ի ընդունումից հետո 1-12 ամիսների ընթացքում։ Ընդ որում, մեծահասակների մոտ նկատվում են անհանգիստ վիճակ, դյուրագրգռելիություն, [[աշխատունակություն|աշխատունակության]] նվազում, [[ախորժակ]]ի անկում, [[քուն|քնի խանգարում]], [[աչքերի երկտեսություն]], ոսկրերում ջարդվածության զգացում, հաճախակի [[միզարձակում]], [[մազեր]]ի չորություն և [[մազաթափում]], [[բերանաբորբ]], [[քրտնոտություն]], քթային [[արյունահոսություն]]: Երեխաներն առավել հաճախ են հիվանդանում A գերվիտամինությամբ։ Նրանց մարմնի քաշը չի ավելանում, վատանում է ախորժակը, դառնում են դյուրագրգիռ, վատ են քնում։ Մաշկային ծածկույթները չորանում են և թեփոտվում, առաջանում է [[քոր]]: Մազերը դառնում են բարակ, բեկուն, չոր, սկսում են թափվել։ [[Լնդեր]]ի և [[շրթունք]]ների [[լորձաթաղանթ]]ները բորբոքվում են, ճաքճքում և արյունահոսում։ Նկատվում են [[ոտքեր]]ի ցավեր, ապա՝ [[այտուց]]ներ, խանգարվում է քայլվածքը, երբեմն [[գանգ]]ի ոսկրերը փափկում են։
 
== Կանխարգելում ==