«Գերձգվածություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Գերձգվածություն''', [[հոդակապ]]անների վնասվածք։ Ավելի հաճախ հանդիպում է սրունքթաթային [[հոդ]]ի կապանների գերձգվածաթյուն (ոտնաթաթը ոլորվելիս)։
 
== Ախտանիշներ ==
Արտահայտվում է ուժեղ [[ցավ|ցավով]]ով, հետագայում (սովորաբար երկրորդ [[օր|օրը]]ը) այտուցվում է, հնարավոր է նաև գերձգման հատվածում կապտուկ։
 
== Բուժում ==
Ամենից առաջ հարկավոր է ապահովել վնասված ծայրանդամի հանգիստը։ Վեգոսկրի (կոճի) կամ ծունկի շրջանի գերձգվածության ժամանակ հիվանդին պառկեցնել այնպես, որ ոտքը լինի մի փոքր բարձր։ Առաջին ժամերին վնասված հատվածին հարկավոր է դնել սառը (սառցապարկիկ), ոչ թե ջեռակ կամ տաքացնող կոմպրես, որովհետև [[ջերմություն|ջերմության]] ազդեցությունից [[արյունազեղում]]ը, ցավն ուժեղանում են և առողջացումը երկարաձգում։
 
Որպեսզի արյունազեղումը չուժեղանա և ցավը թուլանա (հատկապես վեգոսկրի շրջանի գերձգվածության ժամանակ և այնպիսի դեպքերում, երբ հիվանդը որևէ պատճառով ստիպված է քայլել), հարկավոր է վնասված հոդը ուժեղ (ոչ չափից ավելի, որպեսզի [[արյուն|արյան]] շրջանառությունը չխանգարվի) վիրակապել ութաձև կապով։ Երրորդ օրը կարելի է օրական 1-2 անգամ ընդունել ոտքերի տաք լոգանքներ ([[ջուր|ջրի]] [[ջերմաստիճան|ջերմաստիճանը]]ը 36-38  °C) և կատարել մերսում։ Լոգանքից հետո կրկին վիրակապ դնել։
 
Պետք է հիշել, որ գերձգվածությունից հետո ոտքը կրկին անգամ շատ հեշտ է ոլորվում, ուստի հարկավոր է քայլելիս զգույշ լինել, մշտապես պահպանել մկանային համակարգի տոնուսը, հոդերը կապել առաձգական վիրակապով և այլն։ Գերձգվածությունը հաճախ շփոթում են ոսկրի կոտրվածքի կամ ճաքի հետ, ուստի [[հիվանդություն|հիվանդությունը]]ը ճիշտ ախտորոշելու և համապատասխան բուժում նշանակելու համար անհրաժեշտ է դիմել բժշկի։
 
== Տես նաև ==