Բացել գլխավոր ցանկը

Changes

չ
oգտվելով ԱՎԲ
 
Հնադարյան հռոմեացիները և միջին դարերի [[Փիլիսոփաների ցանկ|փիլիսոփաները]] սովորաբար կապակցում էին երկրակենտրոն մոդելը գնդաձև երկրի հետ։ Այն նույնը չէ, ինչ որ հին ժամանակների հարթ երկրի մոդելն էր, որը ենթադրվում էր որոշ առասպելաբանությունների մեջ, այլ այն նման է [[Աստվածաշունչ|աստվածաշնչյան]] և ետաստվածաշնչյան լատինական աստղագիտության մոդելին։ Հին հրեական ուրանոգրաֆիական նկարներում հարթ երկրի վրա նկարված է գմբեթաձև կոշտ [[հովանոց]], որը կոչվում է երկնակամար։
Այնուամենայնիվ, հին հույները հավատում էին, որ մոլորակների ընթացքը շրջանաձև է և ոչ ձվաձև, մի տեսակետ, որը չվիճարկվեց մինչև [[17-րդ դար]]ը՝ [[|Նիկոլայ Կոպեռնիկոս|Կոպերնիկոսի]] և [[Կեպլեր]]ի տեսությունների համադրության շնորհիվ։
 
Պտոլեմի երկրակենտրոն մոդելի աստղագիտական կանխատեսումները կիրառվեցին մոտ 1500 տարի՝ ստեղծելու համար աստղագիտական [[Քարտեզագրություն|քարտեզներ]]։ Վաղ շրջանում իշխում էր երկրակենտրոն մոդելի գաղափարը, սակայն [[16-րդ դար]]ից սկսած աստիճանաբար փոխարինվեց Կոպերնիկոսի, [[Գալիլեո Գալիլեյ|Գալիլեոյի]] և Կեպլերի արևակենտրոն մոդելով։ Այնքան էլ հեշտ չէր այս երկու տեսությունների անցումը։ Քրիստոնյա աստվածաբանները պատրաստ էին հերքել այն տեսությունը, որը համապատասխանում է Աստվածաշնչյան հատվածներին։ Մյուսները կարծում էին, որ նոր, անհայտ տեսությունը չի կարող վտանգել գեոցենտրիզմի ընդունված կոնսենսուսը։