«Գարդմանի իշխանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ը։՛ → ը։ ՛ oգտվելով ԱՎԲ
չ oգտվելով ԱՎԲ
Տող 49.
Բայց [[Առանշահիկներ|Եռանշահիկ տոհմն]] անհետ չկորավ, ոչ էլ մոռացավ իր պայքարն այդ եկվորների դեմ, որոնք հափշտակել էին իր սեփականությունները։ Եռանշահիկները դուրս են մղվում Գարդմանից հարևան լեռնային գավառները։ Երկու տոհմերի միջև հաստատվեց հին աշխարհի նվիրագործած արյան վրիժառությունը։ Այդ մի դարավոր արյունահեղ պայքար էր, որ իր վերջնական լուծումն ստացավ 9-րդ դարում Եռանշահիկների հաղթությամբ։ |Լեո, Հայոց պատմություն, Բ հատոր. Միջին դարեր։ Երևան 1967, էջ 327}}
 
821 թ. Գարդմանի վերջին իշխան՝ Վարազ Տրդատի սպանությունից հետո, նրա դուստր Սպրամիկ Միհրանյանը ապաստանում է Խաչենի ամրոցում և ամուսնանում Առանշահիկ տոհմի պայազատ [[Սահլ Սմբատյան]]ի որդու՝ [[Ատրներսեհ, Խաչենի իշխան|Ատրներսեհ Ա]]-ի հետ, որով Միհրանյան տոհմը խառնվում է հայ իշխանատոհմի հետ <ref name="Leo"/>։ Ատրներսեհի և Սպրամի թոռ [[Սահակ Սևադա]] իշխանը Խաչենի իշխանական տոհմի տիրույթներին է միացրել Գարդմանը։ 982 թ. Գարդմանում և [[Արցախ]]ի Փառիսոս գավառում հաստատվել է հայկական փոքրիկ թագավորություն, որը գոյատևել է մինչև 1017 թվականը <ref name="Hewsen">{{cite book| last = Hewsen | first = Robert H | authorlink =Robert Hewsen | title = Armenia: A Historcial Atlas | publisher =University of Chicago Press | location= Chicago | year = 2001 | page=119, 163 | isbn =0-2263-3228-4 }}</ref>։ Այնուհետև Գարդման-Փառիսոսի թագաւորությունը հարևան Տաշիր-Ձորագետի հայկական թագավորության կողմից գրավվեց և միացվեց վերջինիս, գրեթե կրկնապատկելով Տաշիր-Ձորագետի, Լոռու կամ Գուգարքի թագավորություն կոչվող այդ քաղաքական միավորի տարածքը, որտեղ իշխում էին Անիի Բագրատունիների կրտսեր ճյուղ հանդիսացող [[Կյուրիկյաններ]]ի արքայատոհմը։ Վերջինների հաջողվեց իրենց քաղաքական ազդեցության տակ առնել նաև Կուրի ձախ ափին գտնվող Կախթե-Հերեթ թագավորությունը, որտեղ իշխանությունն անցավ Կյուրիկյանների կրտսեր ճյուղին։ ՛՛1037 թ. առանց արու ժառանգ թողնելու, սպանված Կիւրիկե III-ին (Գուրգեն Բագրատունուն) Կախեթ-Հերեթի գահին հաջորդեց նրա քրոջ տղան՝ Դավիթ Անհողինի որդի Գագիկը։ Դրանից հետո Կախթ-Հերեթում գահակալեց Կյուրիկյանների (Գուգարքի կամ Տաշիր-Ձորագետի հայ Բագրատունիների) կրտսեր ճյուղը և, բնականաբար, այն հայտնվեց Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության քաղաքական ազդեցության ոլորտում։ Տրամաբանական է, որ այս հանգամանքը պետք է հանդիպեր Վրաստանի միավորմանը ձգտող վիրա-աբխազական թագավոր Բագրատ IV Բագրատունու (1027–1072) հակազդեցությանը և վրաց Բագրատունիներ–Կյուրիկյաններ հակասութիւնների խորացմանը։ ՛՛ Տե՛ս ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ, ՛՛ՏԱՇԻՐ–ՁՈՐԱԳԵՏԻ ԿԻՒՐԻԿԵԱՆ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ԱՌԱՋԱՑՈՒՄՆ ՈՒ ՀԶՕՐԱՑՈՒՄԸ՛՛, http://hpj.asj-oa.am/2701/1/2009-2-3(224).pdf : <ref name="Արտաշես Շահնազարյան">{{cite book| last = Շահնազարյան | first = Արտաշես | authorlink =Արտաշես Շահնազարյան | title = ՏԱՇԻՐ–ՁՈՐԱԳԵՏԻ ԿԻՒՐԻԿԵԱՆ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ԱՌԱՋԱՑՈՒՄՆ ՈՒ ՀԶՕՐԱՑՈՒՄԸ | publisher =Պատմա-բանասիրական հանդես | location= Երևան | year = 2009 | page=224, 233 | ISSN = 0135-0536 }}</ref>։
 
16-18-րդ դարերում Գարդմանը որպես մելիքություն մտել է Խաչենի տոհմից սերված [[Մելիք-Շահնազարյաններ]]ի տիրույթի մեջ։ Գարդմանի մելիքությունը ընդգրկում էր [[Շամքոր գետ]]ի վերին ավազանը և իշխանանիստ Ոսկանապատ ավանի անունով կոչվում էր նաև Ոսկանապատի մելիքություն<ref name="Hewsen"/>։