«Ֆրեդերիկ Ֆեյդի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ : → ։ oգտվելով ԱՎԲ
Տող 4.
== Կենսագրություն ==
 
Միջնակարգ կրթությունն ստացել է Վերսալում։ 1931-33 թթ. սովորել է Արևելյան կենդանի լեզուների դպրոցում՝ աշակերտելով Ֆ. Մակչերին, Կաթոլիկական ինստիտուտում՝ Լ. Մարիեսին, Բարձրագույն ուսմանց դպրոցում՝ [[Անտուան Մեյե]]ին։ 1941 թվականին ավարտել է Սորբոնի համալսարանը։ 1930-ական թթ. [[ֆրանսերեն]] է դասավանդել [[Սևր]]ի և [[Վենետիկ]]ի [[Մխիթարյան միաբանություն|Մխիթարյան]] դպրոցներում։ 1935 թվականին արժանացել է Սուրբ Ղազարի Կաճառի անդամության աստիճանին։ 1941 թվականին Ֆրեդերիկ Ֆեյդին ընդունվել է Գիտականհետազոտությունների ազգային կենտրոն, ուր նա շարունակել է իր հայագիտական հետազոտությունները և 1948թվականին հրապարակել «Հայերեն լեզվի ձեռնարկ. Արևմտահայերեն» գիրքը, զբաղվել է նաև գիտահետազոտական աշխատանքով (հայոց լեզու, գրականություն, պատմություն)։ 1944 թվականին նա դարձել է Լեզվաբանների և Ասիական հետազոտությունների ընկերությունների անդամ:անդամ։ 1949-77 թթ. եղել է Արևելյան կենդանի լեզուների դպրոցի և [[Սորբոնի համալսարան]]ի արևելյան լեզուների ու քաղաքակրթությունների ինստիտուտի հայագիտության ամբիոնի վարիչը։ Տիրապետել է գրական [[արևմտահայերեն]]ին։ 1970-1980 թվականներին նա կատարել է Սևրի Սամուել-Մուրադյան վարժարանի տնօրենի պարտականությունները:պարտականությունները։ 1973 թվականին պաշտպանել է բանասիրության և հասարակական գիտությունների գծով դոկտորական ավարտաճառ: ավարտաճառ։
 
== Աշխատություններ ==
Ֆրեդերիկ Ֆեյդիի գիտական ժառանգությունը բաղկացած է վեց գրքից և շուրջ քառասուն հոդվածից։
 
1964 թվականին Փարիզում հրատարակվել է հայ ժողովրդական էպոսի «Սասունցի Դավթի» թարգմանությունը, որը նա կատարել է Հովսեփ Օրբելու համահավաք խմբագրությունից և բազմաթիվ հղումներով լուսաբանել այդ ստեղծագործության հիմնական տարբերակները: տարբերակները։
 
[[1935]] թվականին լույս է տեսել Ֆեյդիի «Հայոց լեզվի քերականություն, արևմտյան խոսվածք», 1948 թվականին «Հայոց լեզվի ձեռնարկ (արդի արևմտահայերեն)» աշխատությունները։ Հետազոտություններ է կատարել [[Հայոց լեզու|հայոց լեզվի]] պատմության բնագավառում՝ «Դասական հայերենի բայական համակարգը» (1969), «Դասական հայերենի հոլովական համակարգը» (1976)։ 1986 թվականին հրատարակվել է «Քրիստոնեական Հայաստանի հմայիլները» աշխատությունը: աշխատությունը։
 
Ֆեյդին մի շարք աշխատություններում անդրադարձել է [[հայերենի բարբառներ]]ին, ըստ նրա հայոց լեզուն բարբառներ է ունեցել V դարից առաջ։ Մի շարք ուսումնասիրություններ է նվիրել նաև ժամանակակից արևմտահայերենի խոնարհման ու հոլովման համակարգերին, ընդհանուր լեզվաբանական խնդիրներին և այլն։ Պատմաբանասիրական բնույթի ուսումնասիրություններից առավել կարևոր են [[Փավստոս Բուզանդ]]ի «Պատմութիւն Հայոց»-ին նվիրված գործերը։ «Խոհեր ս. Մեսրոպի այբուբենի մասին...» (1964, 2-րդ վերամշկ. հրտ.՝ 1982) աշխատության մեջ Ֆեյդին [[Մեսրոպ Մաշտոց]]ի գործունեությունը գնահատել է V դարի սկզբում [[Հայաստան]]ում տիրող քաղաքական կացության խոր վերլուծության հիման վրա։
Տող 27.
== Աղբյուրներ ==
* Ֆրանսերենից թարգմանել է Ա. Բոզոյանը «Հարգանքի տուրք Ֆրեդերիկ Ֆեյդիի (1908-1991) հիշատակին» (ՀԳԱ արտասահմանյան անդամ Ժան Պիեռ Մահե(Փարիզ)), պատմաբանասիրական հանդես №1, 1991, էջ 79-84
 
{{DEFAULTSORT:Ֆեյդի, Ֆրեդերիկ}}
[[Կատեգորիա:Ֆրանսիացի հայագետներ]]