«Բարիումի սուլֆատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Բարիումի սուլֆատ''', BaSO<sub>4</sub>, [[ծծմբական թթու|ծծմբական թթվի]] բարիումական [[աղ]]ը։ Անգույն [[բյուրեղ]]ներ են, խտությունը՝ 4500 կգ/մ³, հալման [[ջերմաստիճան]]ը՝ 1580&nbsp;°C։ [[Ջուր|Ջրում]] և նոսր [[թթու]]ներում գործնականորեն չի լուծվում (1 լ ջրում լուծվում է 2 մգ, 18&nbsp;°C-ում)։ Լուծվում է ծծմբական թթվի խիտ լուծույթներում (կոմպլեքսային միացության առաջացում)։ Բնության մեջ հանդիպում է բարիտ միներալի ձևով։ Բարիումի սուլֆատը օգտագործվում է [[թուղթ|թղթի]], [[ռետին]]ի, խեցեղենի արտադրություններում որպես լցանյութ, նավթահորերի հորատման համար օգտագործվող խառնուրդներում՝ ծանրացուցիչ։ Բարիումի սուլֆատը լավ կլանում է [[ռենտգենյան ճառագայթ]]ները և օգտագործվում ստամոքս-աղիքային հիվանդությունների ռենտգենահետազոտման համար։ Մտնում է բարիտային ցեմենտի և լիտոպոնի բաղադրության մեջ։
 
{{Սուլֆատներ}}