«Բարիում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ oգտվելով ԱՎԲ
Տող 81.
{{Պարբերական համակարգի տարր|align=center|fontsize=100%|number=56}}
 
'''Բարիում''' ({{lang-lat|Baryum}}, {{lang-el|βαρύς}} - ծանր), Ba, տարրերի [[պարբերական համակարգ]]ի 2-րդ խմբի [[քիմիական տարր]]։ ''Հողալկալիական մետաղ'': Կարգահամարը՝ 56, ատոմական զանգվածը՝ 137, 34։
 
Բնական բարիումը բաղկացած է 130-138 միջակայքում զանգվածի թվեր ունեցող յոթ [[իզոտոպ]]ներից, որոնցից ամենամեծ պարունակությունը <sup>138</sup>Ba-ինն է (71, 66 %)։ Արհեստականորեն ստացվել է 15 ռադիոակտիվ իզոտոպ, որոնցից կարևոր են <sup>131</sup>Ba (T<sub>1/2</sub> = 12 օր), ¹³³Ca (T<sub>1/2</sub> =7, 5 տարի) և <sup>140</sup>Ba (T<sub>1/2</sub> = 12, 8 օր)։ Բարիումը s տարր է, նրա ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 4s²4p<sup>6</sup>4d<sup>10</sup>5s²5p<sup>6</sup>6s<sup>2</sup>, K-L-M- թաղանթները լրացված են։
 
== Պատմություն ==
Բարիումը հայտնաբերել է (օքսիդի ձևով) շվեդացի քիմիկոս Կ․ Շելլեն և Յոհան Գանը<ref>[http://n-t.ru/ri/ps/pb056.htm Барий]. // Популярная библиотека химических элементов. — М.: Издательство «Наука», 1977.</ref> ([[1774]] թվականին)։ Ամալգամի ձևով այն անջատել է Հ․ Դևին՝ [[սնդիկ]]ի էլեկտրոդի օգնությամբ։ Ազատ բարիումը ստացել է Ա․ Գունադը ([[1901]] թվական)։
 
== Բնության մեջ ==
Բարիումը կազմում է երկրի կեղևի զանգվածի 0, 05%-ը։ Ազատ վիճակում բնության մեջ չի հայտնաբերված։ Ամենատարածված միներալը բարիտն է՝ BaSO<sub>4</sub>, հանդիպում է նաև վիտերիտը ВаСО<sub>3</sub>։ Չնչին քանակներով բարիումը պարունակում են բույսերը և կենդանի օրգանիզմները։
 
Նրա լուծելի միացությունները թունավոր են։ 0, 8-0, 9 գ բարիումի քլորիդը մահացու է մարդու համար։ Խմելու ջրում բարիումի սահմանային թույլատրելի քանակությունը 4 մգ/լ է։
Տող 147.
|—
|}
Բարիումը սպիտակ-արծաթափայլ, փափուկ (կապարից կարծր) [[մետաղ]] է, հալման ջերմաստիճանը՝ 710°С, եռմանը՝ 1637-1640°С, խտությունը՝ 3760 կգ/մ³։ Քիմիապես շատ ակտիվ է։
 
Զրից և [[թթուներ]]ից դուրս է մղում ջրածին։ Միացություններում մեծ մասամբ երկարժեք է։
 
== Քիմիական հատկություններ ==
Տող 155.
:: <math>\mathsf{Ba + 2H_2O \rightarrow Ba(OH)_2 + H_2\uparrow}</math>
 
Բարիումը հեշտությամբ միանում է թթվածնին։ [[Օդ]]ում տաքացնելիս բռնկվում է և այրվում դեղնականաչավուն բոցով։ Բարիումի օքսիդի՝ BaO հետ միաժամանակ առաջանում են [[պերօքսիդ]]ներ և [[նիտրիդ]]՝ Ba<sub>3</sub>N<sub>2</sub>։ Բարիումի օքսիդը անգույն բյուրեղական նյութ է, միանում է օդի [[ածխաթթու գազ]]ի հետ։
 
:: <math>\mathsf{Ba_3N_2 + 2CO \rightarrow Ba(CN)_2 + 2BaO}</math>
 
Օդում տաքացնելիս (508&nbsp;°C) վեր է ածվում [[գերօքսիդ]]ի՝ ВаO<sub>2</sub>, որը կայուն է մինչև 700°С։ Այն առաջացնում է ВаO<sub>2</sub>-2Н<sub>2</sub>O անգույն բյուրեղահիդրատը։ Բարձր ճնշման տակ տաքացնելիս միանում է թթվածնին, ստացվում է բարիումի բարձրագույն գերօքսիդը՝ ВаՕ<sub>4</sub> (դեղին գույնի նյութ է, քայքայվում է 50-60&nbsp;°C -ում)։
 
Բարիումը և նրա օքսիդը եռանդուն լուծվում են ջրում՝ առաջացնելով բարիումի [[հիդրօքսիդ]]՝ Ва (ОН)<sub>2</sub>, որը [[ալկալի]] է։ Անջուր Ва (ОН)<sub>2</sub> տաքացնելիս հալվում է (780°С), ապա քայքայվում։ Լավ լուծվում է տաք ջրում։ Ջրային լուծույթը ուժեղ հիմք է, օդից կլանում է СO<sub>2</sub> և պղտորվում։
 
:: <math>\mathsf{Ba + 2H_2O \rightarrow Ba(OH)_2 + H_2\uparrow}</math>
 
Թթուների հետ մտնում է չեզոքացման ռեակցիաների մեջ։ Ջրային լուծույթներից նստում են Ва (OH)<sub>2</sub>-8Н<sub>2</sub>O բաղադրությամբ անգույն բյուրեղներ, որոնք 78&nbsp;°C-ում հեղուկանում են՝ լուծվելով իրենց պարունակած բյուրեղաջրում։ Բարիումը հեշտությամբ միանում է նաև [[հալոգեն]]ների հետ՝ առաջացնելով ջրում լուծելի հալոգենիդներ։ Բարիումի [[քլորիդ]]ը՝ ВаСl<sub>2</sub> (հալվում է 900&nbsp;°C-ում), սովորական պայմաններում գոյություն ունի ВаСl<sub>2</sub>-2Н<sub>2</sub>O ձևով, որը 100&nbsp;°C -ում կորցնում է բյուրեղաջուրը։
 
:: <math>\mathsf{[Ba(NH_3)_6] \rightarrow Ba(NH_2)_2 + 4NH_3 + H_2}</math>
Տող 174.
:: <math>\mathsf{3BaO + 2Al \rightarrow 3Ba + Al_2O_3}</math>
 
Բարիումի [[ֆոսֆիդ]]ը՝ Ba<sub>3</sub>P<sub>2</sub>, ստանում են [[ֆոսֆատ]]ը աղեղային վառարանում ածխածնով վերականգնելով։ Բարիումի օքսիդը ածխածնի առկայությամբ տաքացնելիս առաջանում է բարիումի [[կարբիդ]]ը՝ ВаС<sub>2</sub>։ Եթե միաժամանակ առկա է նաև [[ազոտ]], ապա ստացվում է [[ցիանիդ]]՝ Ва (CN)<sub>2</sub>։
 
:: <math>\mathsf{BaS +2H_2O \rightarrow Ba(OH)_2 + H_2S\uparrow}</math>
Տող 183.
Բարիումը լուծվում է հեղուկ [[ամոնիակ]]ում, առաջացնելով [[հեքսամին]]՝ Ва (NH<sub>3</sub>)<sub>6</sub> կոմպլեքսային միացությունը։ Բարիումի [[կարբոնատ]]ը՝ ВаСО<sub>3</sub>, ջրում վատ լուծվող, անգույն նյութ է։
 
Բարիումի և նրա միացությունների ստացման հիմնական աղբյուրը [[բարիտ]]ն է։ Բոցային վառարաններում այն վերականգնում են ածխածնով՝ ::
 
::<math>\mathsf{BaSO_4 + 4C \rightarrow BaS + 4CO}</math>
:: <math>\mathsf{BaSO_4 + 2CH_4 \rightarrow BaS + 2C + 4H_2O}</math>
 
Ստացված BaS-ից ստանում են բարիումի մյուս միացությունները։ Մետաղական բարիումը ստանում են նրա օքսիդի և ալյումինի խառնուրդը վակուումում տաքացնելով (1100-1200&nbsp;°C)։ Ստացված բարիումը գոլորշիանում է և նստում սարքի սառը մասերի վրա։ Մետաղական բարիումի գործնական կիրառությունը սահմանափակ է։
 
Բարիումը և նրա համաձուլվածքները [[մագնեզիում]]ի և [[ալյումին]]ի հետ օգտագործում են բարձր վակուում ստանալու համար, որպես մնացորդային գազերի կլանիչներ (գետտեր)։ Բարիումը չնչին քանակով մտնում է շփման փոքր գործակից ունեցող մի քանի համաձուլվածքների բաղադրության մեջ։ Տպագրական տեխնիկայում օգտագործվող [[կապար]]ը պարունակում է բարիում, որը մեծացնում է կապարի կարծրությունը։
 
== Կիրառություններ ==
[[Պատկեր:Alstonite-Baryte-216042.jpg|մինի]]
Բարիումի և [[նիկել]]ի համաձուլվածքները օգտագործում են ռադիոլամպերում և ներքին այրման շարժիչների բռնկիչ էլեկտրոդներ պատրաստելիս։ Փոքր քանակներով բարիումը օգտագործվում է նաև [[պղինձ]]ը և կապարը ծծմբից և գազերից մաքրելու համար։ <sup>140</sup>Ba ռադիոակտիվ ինդիկատոր է։ Մեծ կիրառություն ունեն բարիումի միացությունները։ ВаО<sub>3</sub>-ը օգտագործում են ջրածնի գերօքսիդ ստանալու, մետաքսը և բուսական թելերը սպիտակեցնելու, ալյումինաթերմիայում՝ հրկիզող խառնուրդներ պատրաստելու համար։ ВаСl<sub>2</sub>-ը օգտագործվում է որպես միջատասպան, նաև կաշին ծանրացնելու և գունաթափելու համար։
 
BaS-ը կաշին մազազերծող է։ Ва (ОН)<sub>2</sub>-ը պոլիմերման հարուցիչ է՝ ռեակտիվ ՏO<sub>4</sub><sup>−2</sup> և СO<sub>3</sub><sup>−2</sup> իոնները հայտնաբերելու համար։ ВаСО<sup>3</sup>-ը բարիումի միացությունների ստացման ելանյութ է, օգտագործվում է նաև կրծողներին ոչնչացնելու, արծններ և ջնարակներ ստանալու համար։ Ва (NO<sub>3</sub>)<sub>2</sub>-ը օգտագործվում է պիրոտեխնիկայում։ Բարիումի [[քրոմ]]ատը՝ BaCrO<sub>4</sub>, և [[մանգան]]ատը՝ Ba (MnO<sub>4</sub>)<sub>2</sub>, պիգմենտներ են։ Բարիումի [[տիտան]]ատը՝ ВаTiO<sub>3</sub>, կարևոր սեգնետոէլեկտրիկ է։
 
Բարիումի պլատինացիանատը ռենտգենյան և ճառագայթների ազդեցության տակ ֆլուորեսցենցում է դեղնականաչավուն լույսով և օգտագործվում համապատասխան էկրաններ պատրաստելու համար։ Բարիումը և նրա միացությունները ռադիոակտիվ ճառագայթների լավ կլանիչներ են և մտնում են պաշտպանողական նյութերի բաղադրության մեջ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բարիում» էջից