«Բազեներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 46.71.59.141 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել GeoO մասնակցի վերջին տարբերակին։
չ oգտվելով ԱՎԲ
Տող 35.
== Նկարագիր ==
* [[Սապսան]]ը բնադրող չվող է։ Բնակվում է ժայռերում, հաճախ զբաղեցնում է ագռավների բները։ Զոհին որսում է հիմնականում թռիչքի ընթացքում։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
 
* [[Բալոբան]]ը շիկամոխրագույն է, նստակյաց, հանդիպում է լեռնատափաստաններում, մերձարևադարձային շրջաններում, ձմռանը՝ նաև [[Արարատյան դաշտ]]ում։ Ունի սուր ձայն։
 
* [[Արտույտաբազե]]ի գունավորումը խայտաբղետ է։ Տարածված է անտառային շրջաններում։
 
* [[Աղավնաբազե]]ն կարճ թևերով է, հանդիպում է բաց տարածություններում, կարելի է վարժեցնել տնային պայմաններում՝ որպես որսորդական թռչուն։
 
* [[Սովորական հողմավար բազե]]ն նստակյաց է, ապրում է ամենուր, ձմռանը՝ բնակավայրերից ոչ հեռու։ Ոչնչացնում է կրծողներին։
 
* [[Տափաստանային հողմավար բազե]]ն հանդիպում է կիսաանապատային գոտում։ Պահպանվում է օրենքով։
 
* [[Կարմրաոտ բազե]]ն չվող է, հազվագյուտ։ Բնակվում է բաց տարածքներում։ Զոհին փնտրում է՝ լարերին նստած, կամ [[օդ]]ում կանգի պահին նետվում է նրա վրա։ Համարվում է որսորդական թռչուն։ Ոչնչացնում է մանր կրծողներին։
 
* [[Միջերկրածովյան բազե]]ն բնադրող չվող է, հազվագյուտ։ Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ հայտնաբերվել է [[1960]]-ական թվականներին։ Երգում է՝ երկար ժամանակ նույն տեղում նստած։ Բնակվում է գիհու կամ փշոտ թփուտների առկայությամբ ցածրադիր չոր լեռնալանջերին։ Որպես հազվագյուտ տեսակ՝ կարիք ունի հատուկ պաշտպանության, արհեստական թռչնաբներ ներգրավելու միջոցով հնարավոր է բարձրացնել համակեցության խտությունը։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բազեներ» էջից