«Բաբկեն Առաքելյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Կենսագրություն: վերջակետների ուղղում, փոխարինվեց: մ: → մ։ (11)
չ oգտվելով ԱՎԲ
Տող 7.
 
== Կենսագրություն ==
Բաբկեն Առաքելյանը ծնվել է 1912 թվականի փետրվարի 1-ին Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում։ 1930-ական թվականների կեսերի սովորել և ավարտել է [[Երևանի պետական համալսարան|Երևանի պետական համալսարանի]]ի պատմության ֆակուլտետը, այնուհետև 1936 թվականին դարձել է [[Լենինգրադ|Լենինգրադի]]ի համալսարանի ազատ ունկնդիր։ 1938 թվականին ընդունվել է Արմֆանի պատմության ինստիտուտի ասպիրանտուրան և ուսումնառության մի մասն անցկացրել Լենինգրադում՝ [[Հովսեփ Օրբելի|Հովսեփ Օրբելու]] գիտական ղեկավարությամբ։ 1941 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն նվիրված հայ միջնադարյան պատկերաքանդակների հետազոտությանը։
 
1942 թվականին Բաբկեն Առաքելյանը զորակոչվել է բանակ, մինչև վերջ մասնակցել [[Հայրենական մեծ պատերազմ|Հայրենական մեծ պատերազմին]]ին, պարգևատրվել տարբեր շքանշաններով և մեդալներով։ 1946 թվականին վերադարձել է Երևան։
 
1947 թվականին Բաբկեն Առաքելյանը եղել է հասարակական գիտություների «Տեղեկագիր» ամսագրի խմբագիրը, 1949 թվականին վարել է ԳԱ պատմության ինստիտուտի հնագիտության և վիմագրության բաժինները, երկար տարիներ ղեկավարել է [[Գառնի (այլ կիրառումներ)|Գառնիի]], [[Արմավիր|Արմավիրի]]ի, հին [[Արտաշատ|Արտաշատի]]ի հնագիտական պեղումների աշխատանքները, 1959 թվականից սկսած, շուրջ 30 տարի, նա եղել է իր իսկ հիմնադրած [[Հնագիտության և ազգագրության ինստիտուտ|Հնագիտության և ազգագրության ինստիտուտի]]ի տնօրեն։
 
1954 թվականին Բաբկեն Առաքելյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Քաղաքները և արհեստները Հայաստանում 9-13-րդ դարերում» երկհատոր մենագրությունը և ստացել պատմական գիտությունների դոկտորի աստիճան։ 1957 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում, 1968 թվականին ընտրվել է Հայաստանի ԳԱ թղթակից անդամ, իսկ 1974 թվականին՝ ակադեմիկոս։
 
1982-1990 թվականները Բաբկեն Առաքելյանը գլխավորել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի պատմության և տնտեսագիտության բաժանմունքի աշխատանքները։ Նա հեղինակ է ավելի քան 120 գիտական մեծ ու փոքր աշխատությունների, հեղինակն է «Հայ ժողովրդի պատմություն» ութհատորյա ակադեմիական հրատարակության։
 
== Ծանոթագրություններ ==