«Արցախի ազատագրական պայքար (1724-1731)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
Տող 4.
18-րդ դարի սկզբին հայ ազատագրական շարժման առաջնորդներից [[Իսրայել Օրի]]ն մեկնել էր [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] մայրաքաղաք [[Սանկտ Պետերբուրգ]]՝ [[Պետրոս Մեծ]]ից (1682-1725) օգնություն խնդրելու և Արևելյան Հայաստանն ազատագրելու և հայոց պետականությունը վերականգնելու նպատակով<ref>{{Cite web|title = Իսրայել Օրին Ռուսաստանում|url = http://www.findarmenia.com/arm/history/22/380/384|website = www.findarmenia.com|accessdate = 2016-01-05}}</ref>։ Ստանալով կայսեր համաձայնությունը՝ նա մեկնում է [[Հարավային Կովկաս]] և [[Սեֆյան Իրան|Իրան]]՝ որպես ռուսական բանակի սպա և դեսպան։ 1711 թվականին Ռուսաստան վերադառնալիս Օրին մահանում է, և պատվիրակությունը հետ է գալիս Հայաստան<ref>{{Cite web|title = Պարսկական դեսպանությունը և Իսրայել Օրու բանակցությունները|url = http://www.findarmenia.com/arm/history/22/380/385|website = www.findarmenia.com|accessdate = 2016-01-05}}</ref>։
 
Մի քանի տարի անց Սեֆյան Պարսկաստանում սկսում են գահակալական կռիվներ։ 1722 թվականին [[աֆղաններ]]ի զորահրամանատար Միր Մահմուդը գրավում է մայրաքաղաք [[Սպահան]]ը։ Երկրում սկսում է խառնաշփոթ ու անիշխանություն, իսկ գահաժառանգը փախչում է [[Թավրիզ]]։ Օգտվելով դրությունից՝ [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան]] սուլթան [[Ահմեդ III]]-ը (1703-1730) հարձակվում է Իրանի հյուսիսային տիրույթների՝ Հայաստանի, [[Քարթլիի թագավորություն|Վրաստանի]] ու [[Շիրվանի կուսակալություն|Շիրվանի]] վրա<ref>{{Cite web|title = Թուրքական ներխուժումն Անդրկովկաս, ռուս-թուրքական 1724թ. պայմանագիրը|url = http://www.findarmenia.com/arm/history/22/386/389|website = www.findarmenia.com|accessdate = 2016-01-05}}</ref>։ Միևնույն ժամանակ [[Հյուսիսային պատերազմ]]ի հաղթական ավարտից հետո [[Կասպիական արշավանք|Հարավային Կովկաս է արշավում]] Պետրոս Մեծը<ref>{{Cite web|title = Ռուսական զորքերի 1722թ. Կասպիական արշավանքը|url = http://www.findarmenia.com/arm/history/22/386/388|website = www.findarmenia.com|accessdate = 2016-01-05}}</ref>։
 
Արցախում այդ ժամանակ իշխում էին [[Բագրատունիներ]]ից ու [[Առանշահիկներ]]ից սերող ազնվական տոհմերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ [[Հասան-Ջալալյաններ]]ի, [[Դոփյաններ]]ի, [[Պռոշյաններ]]ի ու [[Օրբելյաններ]]ի շառավիղները, ովքեր իրենց վերահսկողության տակ ունեին ոչ ընդարձակ կալվածքներ։ Պարսիկները նրանց «մելիք» էին անվանում ({{lang-ar|ملك`}} թագավոր)։ Վրաց թագավոր [[Վախթանգ VI]]-ի (1716-1724) գլխավորությամբ հայ ազատագրական ուժերը պատրաստվում են միասնաբար հանդես գալ թուրք-պարսկական լծի դեմ։
Տող 49.
 
{{Օրվա հոդված նախագծի մասնակից}}
 
[[Կատեգորիա:Արցախի պատմություն]]
[[Կատեգորիա:Հայ ազատագրական շարժում]]