«Արագիլներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 46.70.176.102 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Stryn մասնակցի վերջին տարբերակին։
չ oգտվելով ԱՎԲ
Տող 24.
'''Արագիլներ'''<ref>[http://litopedia.org/index.php?title=Արագիլ_(Գ._Ջահուկյան,_ՀՍԲ) Արագիլ բառի ստուգաբանությունը Գ. Ջահուկյանի «Հայերեն ստուգաբանական բառարան»-ում]</ref> ({{lang-la|Ciconiidae}}), արագիլանմանների կարգին պատկանող թռչունների ընտանիք։ Հայտնի է 18, Հայաստանում՝ 2 տեսակ՝ [[սև արագիլ]] և [[սպիտակ արագիլ]]։ Կտուցը երկար է, ծայրը՝ ուղիղ, սուր կամ թեթևակի կեռ, թևերը՝ լայն, ոտքերը՝ երկար, վառ կարմիր։ Տարածված են արևադարձային, մասամբ՝ բարեխառն գոտիներում։ Ամենահայտնի տեսակներն են [[սպիտակ արագիլ|սպիտակ]] և [[սև արագիլ]]ները։
==Արտաքին կառուցվածք==
Մարմնի կեցվածքը ուղղահայաց է։ Ձայնալարերը հետզարգացած են, հաղորդակցվում են կափկափյուններով։ Մարմնի երկարությունը մինչև 100–115 սմ է, թևերի բացվածքը՝ 155–165 սմ, կենդանի զանգվածը՝ 4 կգ:
 
Բույնը հյուսում են ճյուղերից, խոտաբույսերից ու լաթերից՝ գյուղական տների տանիքներին, ծառերի, աշտարակների, ժայռերի վրա կամ, նույնիսկ, էլեկտրասյուների ծայրերին: Դնում են 3–7 ձու, ունենում 3–5 ձագ: Սպիտակ արագիլի զույգերն անդավաճան են մինչև կյանքի վերջը: Ձվից նոր դուրս եկած ձագերն ունակ են ձայն արձակելու, որն աստիճանաբար հետ է զարգանում: Հասուն արագիլները հաղորդակցվում են կտուցի կափկափյունով, որով ասես ավետում են նաև գարնան գալուստն ու իրենց բազմացման ժամանակը: Բնադրատեղը պաշտպանելու համար արագիլները պատրաստ են անզիջում կռվի բռնվելու և բնից անգամ անկենսունակ ձագերին դուրս նետելու: