«Ավտոմատացված կառավարման համակարգերի ուսումնասիրությունը Հայաստանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{անաղբյուր}}
'''Ավտոմատացված կառավարման համակարգեր 1970-2012 ''', [[1960]]-ական թվականներիի վերջին [[ԽՍՀՄ]] ԶՈՒ ԿԱՀ ստեղծման համալիր ծրագրի կազմում (ղեկավար՝ Վ.Սեմենիխին) ԵՍՄԳՀԻ-ում 65с643 արտադրատեսակի (գլխավոր նախագծողներ՝ Ֆ. Սարգսյան, Ռ. Աթոյան), СВК հատուկ հաշվող համակարգի (գլխավոր նախագծող՝ Ռ. Աթոյան) և ЕС-1030-ի հենքի վրա մշակվել է հատուկ հաշվող, համակարգ (գլխավոր նախագծող՝ Ա. Աթոյան, [[Լենինյան մրցանակ]]՝ [[1981]], հեղինակային խմբի հետ՝ [[ՀԽՍՀ]] Պետական մրցանակ՝ [[1981]])։ [[1985]]-[[1986]] թվականներին մշակվել է «Սևան» բագմապրոցեսորային հաշվող, համալիրը (գլխավոր նախագծող՝ Ռ. Աթոյան), որը հիմք է դարձել նոր՝ հատուկ նշանակության համակարգերի, այդ թվում՝ Հեռավոր և Ռազմական օդանավագնացության հրամանատարական կետերի կառավարման ավտոմատացման միջոցների համալիրների, «Остров» հաղորդագրությունների փոխանցման վերջն, կայանի ստեղծման համար։
 
[[1992]] թվականին ԵՄՄԳՀԻ-ից առանձնացել է Երևանի ավտոմատ կառավարման համակարգերի ԳՀհ-ն (ԵԱԿՀԳՀԻ, [[2001]]-[[2011]] թվականներին՝ ՓԲԸ, տնօրեն-գլխավոր նախագծող՝ Ռ. Աթոյան, [[2011]] թվականին վերամիավորվել է ԵՄՄԳՀԻ-ի հետ)։ [[1992]]-[[2006]] թվականներին ինստիտուտում ստեղծվել են ՀՀ քաղաքացիների անձնագրերի հաշվառման և հանձնման, [[1995]]-[[2012]] թվականներին՝ [[Զինված ուժեր|ՀՀ ԶՈՒ]] կառավարման ավտոմատացված, [[2008]]-[[2012]] թվականներին՝ զինկոմիսարիատների գործունեության ավտոմատացման տեղեկատվական համակարգեր։