«Ավստրիական բալետ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ oգտվելով ԱՎԲ
Տող 3.
 
== Պատմություն ==
[[16-րդ դար]]ում ավստրիական [[պալատ]]ում կազմակերպվում էին ներկայացումներ պարային համարներով։ [[1660]]-ական թվականներին ի հայտ եկան պրոֆեսիոնալ պարողներ, որոնք ելույթներ էին ունենում դրամատիկական և [[օպերա]]յին ներկայացումների միջնախաղերում։ [[18-րդ դար]]ում [[Վիեննա]]յում գործում էին պրոֆեսիոնալ բալետային խմբեր՝ գերմանական «Բուրգթեսւտր»–ում և ֆրանսիական «Քեռնթներթորթեատր»–ում։
 
== Ազգային բալետ ==
Ավստրիայի ազգային բալետի զարգացմանը նպաստեցին 18-րդ դարի բալետմայստերներ Ֆ. Հիլֆերդինգը, Գ. Անջոլինին, ժ. ժ. Նովերը։ [[19-րդ դար]]ի 1-ին կեսին Ավտրիայում ծաղկում ապրեց ռոմանտիկական բալետը՝ ականավոր պարուհի Ֆ. էլսլերի շնորհիվ։ 19-րդ դարի կեսին վերածնվեցին պալատական բալետի ավանդույթները։ Մեծապես օգտագործվում էր վալսը, որպես խորեոգրաֆիկ ձև։ Վիեննական վալսի զարգացումը նպաստեց քնարական-կատակերգական բալետների ձևավորմանը, որ բեմադրում էր [[բալետ]]մայստեր Յ. Հասռայտերը։
 
[[20-րդ դար]]ի սկգբներին ռիթմո-պլաստիկ պարը ժամանակավորապես դուրս մղեց դասական բալետը։ Մոդեռնիստական ուղղություններին հակադրվեցին բալետմայստերներ էր. Թելսը և Հ. Կրյոլլերը։ [[1945]]-[[1958]] թվականներին Վիեննայի պետական [[օպերա]]յի բալետային խումբը ղեկավարել էր Է. Հանկան՝ դասական պարը զուգորդելով ռիթմո-պլաստիկականի հետ։
 
Վիեննայում բացի պետական օպերայից բալետային խմբեր ունեն «Ան դեր Վին» թատրոնը, «Ֆոլկսօպերսւ»–ն, Զսւլցբուրգի, Լինցի, Գրացի և այլ քաղաքների թատրոնները։ Վիեննայի պետական օպերային կից գործում էր բալետի դպրոց։