«Արաբերենի այբուբեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 368.
 
=== Տպագրություն ===
Արաբական տպագրությունը ավանդաբար համարվում է 19-րդ դարի սկիզբը: Դա կապված էր [[Ֆրանսիայի առաջին կայսրություն|Ֆրանսիայի]] կայսր [[Նապոլեոն Բոնապարտ]]ի` [[Եգիպտոս]] արշավելու հետ (1798): Դրանով սկիզբ է դրվում արևելքի առավել մասնագիտացված ուսումնասիրությանը, [[Արևելագիտություն|արևելագիտության]]` որպես հումանիտար ինքնուրույն ճյուղի զարգացմանը: Եգիպտոսում, ավելի ուշ` [[Սիրիա]]յում և [[Լիբանան]]ում, սկսում է արաբական մշակութային զարթոնքը` [[Նահդա]]ն ({{lang-ar|نهضة}}` վերածնունդ): [[Արաբական մշակույթ]]ի բոլոր ճյուղերի, առաջին հերթին` գրականության առաջընթացը տեղի է ունենում Եվրոպայի համալսարաններում բարձրագույն կրթություն ստացած մտավորականության շնորհիվ, ովքեր վերադառնում են այդ ժամանակ [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան]] տիրապետության տակ գտնվող [[Օսմանյան կայսրության արաբական նահանգներ|արաբական նահանգներ]] և զարգացնում իրենց հայրենի երկրները:
 
Արաբական տպագրությունը բուն հայրենիքից դուրս սկսել էր շատ ավելի վաղ: [[Յոհան Գուտենբերգ]]ի կողմից տպագրական մեքենայի հայտնագործումից (1450) որոշ ժամանակ անց` 1514 թվականին, վենետիկցի Գրեգորիո դե Գրիգորին տպագրում է արաբերեն աղոթագիրք` արևելյան քրիստոնյաների համար: 16-րդ դարի վերջում` 1580-86 թվականներին, [[Տոսկանայի դքսություն|Տոսկանայի դուքս]] Ֆերդինանդ դե Մեդիչիի պալատական գրագիրներից Ռոբերտ Գրանյոնը ստեղծում է արաբերեն գեղեցիկ տառատեսակներ, ու հիմնում Մեդիչի հրատարակչությունը: Լեռնային Լիբանանում բնակվող քրիստոնյա մարոնիները նույնպես զբաղվում էին տպագրությամբ. նրանք կիրառում էին արամեերենի գիրը:
 
Լեռնալիբանանում ազգությամբ հույն Աբդալլահ Զախիրի կողմից հիմնվում է վանական տպագրատուն, որտեղ 1734 թվականին տպագրվում է իր առաջին գիրքը: Տպագրատունը գործում է մինչև 1899 թվականը: 19-րդ դարում տպագրատներ են բացվում [[Կահիրե]]ում, [[Ալեքսանդրիա]]յում, [[Բեյ­րութ]]ում, [[Բաղդադ]]ում, [[Դամասկոս]]ում, [[Հալեպ]]ում, [[Թունիս]]ում:
 
=== Տեխնիկական ===