«Արաբերենի այբուբեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 346.
 
== Պատմություն ==
[[File:Arabic script evolution.svg|thumb|290px|Արաբական գեղագրության զարգացումը (9-11-րդ դարեր): <br />(1) 9-րդ դար` [[Օմայյան խալիֆայություն|Օմայյան]] շրջան<ref>[[commons:File:Basmala kufi.svg|File:Basmala kufi.svg - Wikimedia Commons]]</ref> <br />(2) և (3) 9-10-րդ դարեր` [[Աբբասյան խալիֆայություն|Աբբասյան]] շրջան<br />(4) 11-րդ դար` ժամանակակից տեսք<ref>[[commons:File:Qur'an folio 11th century kufic.jpg|File:Qur'an folio 11th century kufic.jpg - Wikimedia Commons]]</ref>]]
{{Հիմնական հոդված|Արաբերենի այբուբենի պատմություն}}
Արաբերենի այբուբենը ստեղծվել է նաբաթեական գրից, որը կիրառվում էր [[արամեերեն]]ի նաբաթեական բարբառը գրելու համար: Արաբերենի առաջին գրավոր հուշարձանը վերագրվում է 4-րդ դարին: Այն գտնվել է [[Հորդանան]]ի [[Ակաբա]] նավահանգստից 50 կմ արևելք գտնվող Ջաբալ Ռամ վայրում: Առաջին արձանագրությունը, որտեղ թվագրումը հստակ հայտնաբերված է, գտնվող է [[Սիրիա]]յում (Զեբեդ, 512 թվական):
 
[[Նախաիսլամական Արաբիա|Նախաիսլամական]] շրջանում հայտնաբերված գրավոր հուշարձանները հիմնականում էպիգրաֆիկ են: [[Արամեերենի այբուբեն]]ում տառերը ավելի քիչ են, քան արաբերենում, ուստի որոշ տեքստերում, որտեղ հանդիպում են արաբերենի մի քանի տառերը, հասկանալի է դառնում, որ տեքստը ոչ թե արամեական է, այլ արաբական: Հայտնաբերվել են պապիրուսային գրառումներ, որոնք վերագրվում են նախաիսլամական ու վաղ իսլամական շրջանին: Հայտնի են նաև այդ դարաշրջանում գրված բանաստեղծություն-[[կասիդա]]ները, որոնք [[արաբական գրականություն|արաբական գրականության]] ամենավաղ նմուշներից են:
 
Ավելի ուշ շրջանում արաբական տեքստում ավելացվում են [[Արաբերենի ձայնանիշեր|ձայնանիշերը]] և [[համզա]]ն: Դրանք ներմուծվում են [[Ղուրան]]ի ստեղծմանը զուգընթաց, երբ անհրաժեշտ էր տեքստի ստույգ գրառում: Այդ համակարգը մշակվում է Աբու Ասուադ ալ-Դուալիի շնորհիվ: Գրառվում է նաև [[թանվին]]ը և մյուս ձայնանիշերը: Հնչյունական համակարգը կատարելագործվում է [[ալ-Խալիլ իբն Ահմադ ալ-Ֆարահիդի]]ի կողմից, ում վերագրվում է արաբական վանկաչափական տաղաչափությանը վերաբերող «Քիթաբ ալ-Արուդ» աշխատությունը:
 
=== Ձեռագիր և գեղագրություն ===
{{Հիմնական հոդված|Արաբական գեղագրություն}}
Արաբերենի ձեռագիր և տպագիր տարբերակներն ունեն որոշակի տարբերություններ: Դրանց արմատները նույնպես գալիս են վաղ միջնադարից: [[Իսլամ]]ում մարդկանց նկարչությունն արգելված էր, իսկ գեղանկարչությունը տարածված չէր: [[Նախաիսլամական Արաբիա|Նախաիսլամական]] շրջանում, [[արաբական դիցաբանություն]]ը ևս մեծապես չէր խրախուսում կերպարվեստի զարգացումը: Ուստի այլ լեզուներից արաբերեն թարգմանություններ անելիս հեղինակները գրքերը [[Մանրանկարչություն|մանրանկարներով]] զարդարելու փոխարեն զբաղվում էին [[Արաբական գեղագրություն|գեղագրությամբ]]:
 
Արաբական ձեռագրի հիմնական տարատեսակներից են`
* քուֆայական ({{lang-ar|الخط كوفي}})` կապված հարավային Միջագետքի Քուֆա քաղաքի հետ
* նասխ ({{lang-ar|الخط النسخ}})` բառացի` պատճեն ձեռագիր
* ռուկա ({{lang-ar|رقعة}})` բառացի` թերթիկ
* սուլս ({{lang-ar|الخط الثُلُث}})` բառացի` մեկ երրորդ
* մուհակկակ ({{lang-ar|الخط المُحَقَّق}}), հազվադեպ ոճ` ուշ միջնադարում
* դիվանի ({{lang-ar|ديواني}})` բառացի` իրավական
* նասթալիկ (նասխ և {{lang-ar|تعليق‎}})` բառացի` կախված
 
=== Տպագրություն ===
=== Տեխնիկական ===
 
== Նշումներ ==
{{Ծանցանկ|group=Ն}}