«Աշխարհագրական երկայնություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «thumb|Երկրագնդի տեսքը: [[Հասարակածը (մանուշակագույն) երկրագունդը կիսում է երկու հա...»:
 
չ oգտվելով ԱՎԲ
Տող 2.
'''Աշխարհագրական երկայնություն''', [[Աշխարհագրական կոորդինատներ|աշխարհագրական կոորդինատ]], որի օգնությամբ որոշվում է [[Երկիր|Երկրի]], [[Արեգակ]]ի, [[մոլորակ]]ների մակերևույթի և [[երկնոլորտ]]ի վրա որևէ կետի դիրքը զրոյական [[միջօրեական]]ից դեպի արևելք և արևմուտք՝ հաշված աստիճաններով 0°-ից մինչև 180°:
 
Երկայնությունը՝ λ, երկնիստ անկյուն է տվյալ կետով անցնող միջօրեականի հարթության և զրոյական միջօրեականի հարթության միջև:
 
Զրոյական միջօրեականի ընտրությունը կամայական է և որոշվում է համաձայնությամբ: [[Գրինվիչ]]ի միջով անցնող զրոյական միջօրեականը կոչվում է [[Գրինվիչի միջօրեական]]: Բացի Գրինվիչից, որպես զրոյական օգտագործում էին նաև [[Կադիս]]ի, [[Փարիզ]]ի աստղադիտարանների միջօրեականները, [[Պուլկովի միջօրեական]]ը և այլն:
 
0°-ից մինչև 180° երկայնությունները զրոյական միջօրեականից դեպի արևելք կոչվում են արևելյան, իսկ դեպի արևմուտք՝ արևմտյան: Արևելյան երկայնությունները ընդունված է համարել որպես դրական, իսկ արևմտյան երկայնությունները՝ բացասական:
 
== Երկայնությունն որոշելու խնդիր ==
Ծովային [[նավագնացություն|նավագնացության]] նպատակներով լայնության որոշումն իրենից առանձնահատում խնդիր չէր ներկայացնում՝ այն հեշտությամբ հաշվարկվում է [[Բևեռային աստղ]]ի [[հորիզոն]]ի վերևում անկյան չափման օգնությամբ: Իսկ երկայնության որոշումը ավելի երկար ջանքեր էր պահանջում: Առաջատար ծովային տերությունները այդ խնդիրը լուծելու համար խոշոր պարգևներ են խոստացել:
 
Առաջարկվել են մի քանի աստղագիտական մեթոդներ՝ Յոհան Վերների լուսնային հեռավորության մեթոդը ([[1514]] թվական), [[Գալիլեո Գալիլեյ]]ի [[Յուպիտեր (մոլորակ)|Յուպիտեր]]ի արբանյակների դիրքի մեթոդը ([[1612]] թվական), սակայն դրանց իրականացման համար անհրաժեշտ էին բարդ աստղագիտական սարքավորումներ և հաշվարկումներ:
 
[[1714]] թվականին [[Մեծ Բրիտանիա|Բրիտանիա]]յի խորհրդարանը մեծ պարգև է առաջարկել երկայնությունը որոշելու մեթոդի մշակման համար՝ 10 000 £ 60 [[մղոն |ծովային մղոն]] սխալի դեպքում, 15 000 £ (40 մղոն) և 20 000 £ (30 մղոն): [[Վեստ Ինդիա]] նավարկության ժամանակ այդպիսի ճշգրտությամբ երկայնությունն որոշելու համար պահանջվում էր ժամանակից ոչ ավելի քան 3 վայրկյան հետ ընկնող [[ժամացույց]] (ընդ որում, այն ժամանակ ժամացույցը շատ ճշգրիտ համարվում էր այն դեպքում, երբ այն ուներ րոպեի սլաք):
 
[[Ատաղձագործություն|Ատաղձագործ]] և ժամագործ-ինքնուսույց Ջոն Հարիսոնը [[1749]] թվականին հայտնագործել է ժամացույց, որն ավելի ճշգրիտ էր [[ծով]]ում, քան որևէ այլ ժամացույցը ցամաքում՝ այն հետ էր ընկնում ընդամենը 2 վայրկյան, և նավարկության 45-րդ օրվանից հետո երկայնությունը որոշելու ճշգրտությունը կազմել է ընդամենը 10 մղոն: Սակայն մինչ այդ խորհրդարանը փոխել է մրցույթի պայմանները՝ այժմ պահանջվում էր ոչ միայն ճշգրտություն, այլ նաև ժամացույցի կոմպակտությունը: Ի պատասխան Հարիսոնը [[1760]] թվականին ներկայացրել է նոր մոդել 12 սմ տրամագծով: Այդ ժամացույցը ստուգվել է դեպի Վեստ Ինդիա երկու նավարկությունների ժամանակ՝ [[1761]] և [[1764]] թվականներին: [[1776]] թվականի մարտին նրան պարգև են հանձնել:
 
Այնուամենայնիվ, ժամացույց-[[քրոնոմետր]]ը թանկ էր և պրակտիկայում կիրառվում էր լուսնային հեռավորության մեթոդը<ref>[http://www.popmech.ru/article/6550-gonka-za-dolgotoy/ ГОНКА ЗА ДОЛГОТОЙ: ИСТОРИИ ПРОСТЫХ ВЕЩЕЙ]</ref><ref>[http://www.e-reading.org.ua/chapter.php/103039/22/Hauz_-_Grinvichskoe_vremya_i_otkrytie_dolgoty.html Морской альманах]</ref>:
 
== Ծանոթագրություններ ==