«Անժելա Ստեփանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Կենսագրություն: վերջակետների ուղղում, փոխարինվեց: մ: → մ։ (2)
չ oգտվելով ԱՎԲ
Տող 15.
 
== Կենսագրություն ==
1941 թվականինի ավարտել է [[Երևանի պետական համալսարան|Երևանի համալսարան]]ի բանասիրական ֆակուլտետը։ 1969-1974 թվականներին աշխատել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում։ Հեղնակ է մարդկային փոխահարաբերությունները պատկերող վեպերի, պատմվածքների, վիպակների և ուղղեգրությունների ժողովածուների։
 
Առաջին ծավալուն ստեղծագործությունը «Քույրեր» (1947) վեպն է, որը պատկերում է սովետական մարդկանց կյանքն ու աշխատանքը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ՝ թիկունքում։ Այնուհետև տպագրվել են Ստեփանյանի «Ոսկե մեդալ» (1952), «Գունավոր քայլեր» (1967) և այլ վեպեր։ «Ամառնամուտ» վեպը (1959) ներկայացնում է ժամանակակից երիտասարդության, առաջադեմ մարդու բնավորության կազմավորումը, նրա հասունացումը։ Բժիշկների կյանքից է վերցված «Մորմոք» (1982) վեպի թեման, որի առանցքը մարդկային բարդ փոխհարաբերություններն են, բարոյական հակադիր սկզբունքների բախումը։ Հրատարակվել են Ստեփանյանի «Անծանոթ ծանոթներ» (1964), «Երբ իջնում է երեկոն» (1974) պատմվածքների, վիպակների և ուղեգրությունների ժողովածուները։ Ստեփանյանը գրել է նաև մանուկների համար («Տաթևիկի ճանապարհորդությունը», [[1955]], «Յոթ պատմվածք Լուսինեի արկղիկից», 1977)։