«Անգլիացիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ը: → ը։ (14)
չ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Անգլիացիներ''' (անգլ. Englishmen, English people), ազգ, [[Մեծ Բրիտանիա]]յի հիմնական բնակչությունը։ Ապրում են նաև [[Իռլանդիա]]յում, անգլիական նախկին դոմինիոններում ու գաղութներում և այլ երկրներում։ Լեզուն [[անգլերեն]]ն է։
 
Հավատացյալ անգլիացիների մեծամասնությունը պատկանում է [[Անգլիկան եկեղեցի | անգլիկան]] և [[կաթոլիկ եկեղեցի]]ներին: Կան նաև բողոքական տարբեր [[աղանդ]]ների հետևորդներ։ 7-10-րդ դարերում կազմավորվեց անգլո-սաքսոնական ժողովուրդը` 5-6-րդ դարերում [[Բրիտանական կղզիներ]] ներխուժած գերմանական ցեղերի` [[անգլեր]]ի, [[սաքսեր]]ի, [[յուտեր]]ի, [[ֆրիզներ]]ի և բնիկների` [[գեյլեր]]ի, [[պիկտեր]]ի, [[բրիտներ]]ի ձուլմամբ։ Անգլիացիների էթնիկական պատմության մեջ շրջադարձ տեղի ունեցավ, երբ [[նորմաններ]]ը գրավեցին [[Անգլիա]]ն ([[1066]]թ.) և մոտ երկու դար պաշտոնական լեզուն [[ֆրանսերեն]]ն էր։ 13-14-րդ դարերում անգլո-սաքսերը և նորմանները միաձուլվեցին, կազմավորվեց միասնական անգլիական ազգություն։
 
16-րդ դարում ստեղծվեց համաանգլիական խոսակցական և գրական լեզուն։ [[17-րդ դար]]ում Անգլիական բուրժուական հեղափոխության հաղթանակով հիմնականում ավարտվեց անգլիական ազգի ձևավորումը։ 17-19-րդ դարերի գաղութային նվաճումների հետևանքով շատ անգլիացիներ տեղափոխվեցին նոր գրավված երկրները ([[Հյուսիսային Ամերիկա]], [[Ավստրալիա]], [[Նոր Զելանդիա]], [[Հարավային Աֆրիկա]]) և խառնվելով բնիկների ու այլ երկրներից եկած վտարանդիների հետ, ստեղծեցին անգլերեն խոսող նոր ազգեր` [[ամերիկացիներ]], [[ավստրալիացիներ]], [[նորզելանդացիներ]] և այլն։
 
Անգլիացիների կենցաղում պահպանվել են ավանդական շատ սովորույթներ, զանազան ծիսական արարողություններ։ Բնակարանները երկհարկ են` միմյանց հետ ներքին աստիճանասանդուխքներով կապված սենյակների ուղղահայաց դասավորությամբ։ Տարածված է բուխարիկը, օգտագործում են յուրատեսակ ուտեստեղեն, հագուստ և այլն։ Անգլիան մարզական շատ խաղերի ([[ֆուտբոլ]], [[բասկետբոլ]], [[թենիս]] և այլն) հայրենիքն է։ Հարուստ է նաև անգլիացիների [[բանահյուսություն]]ը:
 
 
{{ՀՍՀ}}