«Անանիա Շիրակացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 4017118 խմբագրումը, որի հեղինակն է՝ 176.32.192.181 (քննարկում) մասնակիցը
չ oգտվելով ԱՎԲ
Տող 2.
[[Պատկեր:Shirakatsi.jpg|Անանիա Շիրակացու պատվին մետաղադրամ|մինի|260px|աջից]]
 
'''Անանիա Շիրակացի''' (ծն. և մահվան թթ. անհայտ), [[7-րդ դար]]ի հայ գիտնական։ Առաջինը կայուն հիմքերի վրա դրեց [[ճշգրիտ գիտություն]]ների ուսումնասիրությունը Հայաստանում<ref>Հայկական Սովետական Հանրագիտարան հատոր 1, 1974թ</ref>։
 
== Ծննդավայրը և ուսումը ==
Անանիա Շիրակացին եղել է [[Անանիա]] գյուղից։ Նախնական կրթությունը հավանաբար ստացել է [[Դպրեվանք (Գյումրի)|Դպրեվանք]]ի դպրոցում<ref name=Gyumri_churches>{{cite web|url=http://deesim.blogspot.com/2012/12/blog-post_14.html |title=Գյումրիի հին ու նոր եկեղեցիները |date= |accessdate=2014 Հուլիսի 24}}</ref>։ Այդ ընթացքում նա սովորել է [[Աստվածաշունչ]]ը և [[Սողոմոն Իմաստուն|Սողոմոնի]] [[Սաղմոսարան]] գիրքը, որի իմաստության խորհրդից ներշնչում քաղելով, և համարողություն (թվաբանություն) սիրելով, որոշում է շարունակել ուսումը։ Սակայն [[Հայաստան]]ում որևէ ուսուցիչ և գիտական գրքեր չգտնելով, մեկնում է [[Բյուզանդիա]]։ [[Թեուդոպոլիս]] քաղաքում Եղիազարոս անունով մի անձից լսում է Քրիստոսատուր անունով մի մաթեմատիկոսի մասին, որը ապրում էր [[Չորրորդ Հայք]]ում։
 
Վեց ամիս Քրիստոսատուրի մոտ անց կացնելուց հետո գալիս է այն եզրակացության, որ նա սպառիչ չի տիրապետում թվաբանության։ Ապա ուզում է մեկնել [[Կոստանդինոպոլիս]], երբ հանդիպում է այնտեղից եկող ծանոթների և լսում թէ [[Տյուքիկոս Բյուզանդացի]] անվամբ մի գիտուն ապրում է [[Տրապիզոն]]ում, որը գտնվում էր [[Սև ծով|Պոնտոս]]ի ծովեզրին։ Շիրակացին ութ տարի սովորում է Տյուքիկոսի մոտ, և այդ ընթացքում տիրապետում համարողական գիտությանը, ինչպես նաև ծանոթանում այլ գիտությունների և բազմաթիվ գրքերի հետ։ Ապա նա վերադառնում է Հայաստան, և փորձում ուսուցանել իր գիտությունը։ Նա նաև բացում է դպրոց և գրում դասագրքեր<ref>{{cite book |title=Անանիա Շիրակացի Մատենագրություն|chapter=Խոսք Երիցս Երանելի Ուսուցիչ Անանիա Շիրակացու՝ Իր Կյանքի Որպիսության Մասին -- Ինքնակենսագրություն|editor=Ա.Գ. Աբրահամյան և Գ.Բ. Պետրոսյան|publisher=«Սովետական Գրող» հրատարակչություն|location=Երևան|year=1979|page=25-29}}</ref>։
 
==Գիտական գործունեության ոլորտը==
Տող 16.
 
=== Շիրակացու ձեռագրերը՝ նվիրված ճշգրիտ գիտություններին ===
Պահպանվել են նաև Շիրակացու «Տիեզերագիտությունը», «Կենդանակերպի համաստեղությունների մասին», «Ամպերի և մթնոլորտային նշանների մասին», «Արեգակի ընթացքի (շարժման) մասին», «Երկնքի շրջագայությունների (օդերևութաբանական երևույթների) մասին», «Ծիր կաթինի մասին» և այլ աշխատություններ։ Շիրակացին իր աշխատություններում բերում է եգիպտացիների, հրեաների, ասորիների, հույների, հռոմեացիների և հաբեշների մոտ ընդունված [[թվագրության սկզբունքներ]]ը, խոսում է [[մոլորակներ]]ի շարժման, [[Արև]]ի և [[Լուսնի խավարում]]ների և նրանց պարբերականության մասին և այլն։ Ընդունելով երկրի գնդաձևությունը Շիրակացին գտնում է, որ արևը կարող է լուսավորել երկրի երկու կողմերը օրվա տարբեր ժամերին և երբ երկրի մի կողմում ցերեկ է՝ մյուսում գիշեր։ Նա [[Ծիր Կաթին]]ը համարում է խիտ և աղոտ աստղերի կուտակում”։ Պաշտպանում է այն գիտնականների կարծիքը, որոնք գտնում են որ Լուսինը սեփական լույս չունի և լույս ստանում է Արևի միջոցով։ Արևի խավարումը բացատրում է Լուսնի՝ Արևի և Երկրի միջև գտնվելով։ Շիրակացին ուշագրավ բացատրություններ է տալիս անձրևի, ձյան, կարկուտի, ամպրոպի, հողմերի, երկրաշարժի և բնության զանազան այլ երևույթների մասին։ Շիրակացու գրչին են պատկանում նաև մի շարք աշխարհագրական, պատմական աշխատություններ [http://www.matenadaran.am/v2_1/]։
 
== Աշխատություններ ==