«Այաս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
Տող 7.
Հիմնադրվել է հույն վերաբնակիչների կողմից հավանաբար մ․թ․ա 8-6-րդ դարերում։ Ծովախորշի հարմարավետության պատճառով ուժեղ ալեկոծություններ չեն լինում։ Պլինիոսի և Տակիտոսի վկայությամբ հունա-հռոմեական տիրապետության ժամանակ ազատ քաղաք էր։
===Կիլիկյան Հայաստանի օրոք ===
Մինչև [[6-րդ դար]]ը Կիլիկիայի հունական արքեպիսկոպոսի երկրորդ աթոռանիստն էր։ Այասը ծաղկել ու զարգացել է Կիլիկիայի Հայկական պետականության ժամանակ ([[11–րդ դար|11]]-[[14–րդ դար|14-րդ]] դարեր)։ Այն [[Ռուբինյաններ|Ռուբինյանների]]ի, հետագայում [[Հեթումյաններ|Հեթումյանների]]ի թագավորական տների սեփականությունն էր, որտեղ գործում էր հայկական դրամահատարան։ Ամրացված էր ցամաքային և ծովահայաց բերդերով։ Եվրոպացիները Այասում ունեին իրենց հյուպատոսությունները։ Եվրոպական աղբյուրներում Ա անվանվում է «Հայոց թագավորության նավահանգիստ»։ Այաս տեղանունն իր բազմաթիվ տարբերակներով հիշատակվում է հունա-լատինական, հայկական, արաբական, բյուգանդական, իտալական և անգլո-ֆրանսիական աղբյուրներում։ Նրա մասին խոսում են նույնիսկ եվրոպական վերածննդի շրջանի նշանավոր հեղինակներ Բոկաչիոն, Արիոստոն, Չոսերին և ուրիշներ։ Այասը [[1274]]-[[1275]] և [[1281]] թվականներին ենթարկվել է եգիպտական մամլուքների ավերիչ արշավանքներին։ [[1305]] թվականին հայերը այն վերագրավում և իրենց ձեռքին են պահում մինչև [[1337]]-[[1338|38]] թվականները, սակայն թշնամուն զիջում են քաղաքի շրջակայքի Հարուն, Կովառա, Սարվանդիքար Համուս, Նուջեյման բերդերը, իսկ հետո նաև Այասը։
===Կիլիկյան Հայաստանի անկումից հետո ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Այաս» էջից