«Ալֆի Ալեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ն: → ն։ (16)
չ oգտվելով ԱՎԲ
Տող 7.
 
== Գործունեություն ==
1988 թվականին [[The Comic Strip Presents]] սերիալում խաղացել է իր առաջին դերը։ Այնուհետև 10 տարվա ընդմիջումից հետո 1998 թվականին նա հանդես է եկել ''Channel 4''-ում նկարահանվող Ռիչարդ Լուկասի և Դեյվիդ Ուիլյամսի համահեղինակած «Դուք այստեղ եք» հեռուստատեսային կատակերգությունում։ Նրա հայրը՝ Կիտ Ալենը, Սալի Ֆիլիպսը և Ջոն Ռոնսոնը ևս մասնակցել էին ֆիլմի ստեղծմանը։ Օուեն-Ալենը իր քույր Լիլիի հետ փոքր դերով նկարահանվել է 1998 թվականի «Եղիսաբեթ» ֆիլմում, որի պրոդյուսերը նրանց մայրն էր։
 
Հետագայում դեռահասի դեր է խաղացել «Ալեն Կարի՝ ծխել թողնելու հեշտ ձևը» ֆիլմում։
 
Այնուհետև նկարահանվել է «Կոդի Բենքս գործակալը 2» (որի ռեժիսորը նրա հորեղբայր Քեվին Ալենն էր) և Իեն Մակյուենի գրքի էկրանավորում «Քավություն» ֆիլմերում։ ''BBC1'' հեռուստաընկերության ''Casualty 1907'' պատմական դրամայում խաղացել է Նոբի Կլարկի դերը։
 
2008 թվականի հունվարի 31-ից Չիչեսթրում փոխարինել է Դենիել Ռեդքլիֆին ''Equus'' պիեսում՝ հյուրախաղերով հանդես գալով ամբողջ երկրում<ref>[http://news.bbc.co.uk/1/hi/entertainment/7063699.stm Allen brother takes on Equus role] BBC News 26.10.2007</ref>: