«Ալպյան ծալքավորություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Tectonic map Mediterranean DE.svg|thumb|right|250px|Ալպյան ծալքավորության տեկտոնիկ քարտեզ]]
'''Ալպյան ծալքավորություն''', [[երկրակեղև]]ի շերտերի ծալքավորություն, որը տեղի է ունեցել մասամբ [[Մեզոզոյան դարաշրջան|մեզոզոյան]] և առավելապես [[Կայնոզոյի դարաշրջան|կայնոզոյան դարաշրջան]]ներում։
 
== Դրսևորման շրջաններ ==
Բնորոշ դրսևորման շրջաններից են [[Ալպեր]]ը, որից և ծագում է Ալպյան ծալքավորություն անվանումը։ Հաճախ տրիասի, յուրայի և ստորին [[Կավիճ|կավճ]]ի ծալքավորություևև առանձնացնում են և անվանում վաղ ալպյան կամ կիմերյան ծալքավորություն։ Այն մարզերում, որտեղ տրիասի նստվածքները ծալքավորված են պերմակարբոնի նստվածքների հետ միասին ([[Կովկաս]], [[Միջին Ասիա]] և այլն), ալպյան ծալքավորության համապատասխան մասն անվանում են էպիհերցինյան։
 
Ալպյան ծալքավորությունը ընդգրկում է (լայն առումով) [[Խաղաղ օվկիանոս]]ն օղակող լեռների համակարգը.
Տող 21.
** Ալեության կղզիներ,
**Վերխոյանսկի լեռևաշղթա
* [[Ալպ-հիմալայան գեոսինկլինալ]]ի տարածման մարզերը։
 
Ալպյան ծալքավորության սահմաններում գտնվում են համեմատաբար երիտասարդ և բարձր լեռնաշղթաները, ակտիվ սեյսմիկ օջախները, բազմաթիվ գործող և հանգած հրաբուխները, ծանրաթյան ուժի բացասական խոշոր անոմալիաները։ Նորագույն տվյալներով ալպյան ծալքավորությանն են պատկանում նաև համաշխարհային օվկիանոսի հատակում լայնորեն տարածված ստորջրյա լեռնաշղթաները, երկրակեղևի ստորջրյա խզվածքները և խորջրյա տեկտոգենները։
 
Ալպյան ծալքավորության մարզերը ներդրված են գաբրոպերիդոտիտային և գրանիտային մագմայի բազմաթիվ ինտրուզիաներով, որոնց հետ էլ կապված են մետաղային օգտակար հանածոների բազմազան հանքավայրեր։