«Ալեքսանդր Նևսկի»–ի խմբագրումների տարբերություն

չ
oգտվելով ԱՎԲ
չ (oգտվելով ԱՎԲ)
}}
 
'''Ալեքսանդր Նևսկի''' ({{lang-ru|Алекса́ндр Яросла́вич Не́вский}}; {{ԱԾ}}), [[Ռուսներ|ռուս]] զորավար, պետական գործիչ. եղել է Նովգորոդի իշխան (1236-50 թթ.) և [[Վլադիմիր]]ի մեծ իշխան (1252–63 թթ.)։
 
19-ամյա Ալեքսանդրը՝ Յարոսլավ իշխանի որդին, նովգորոդյան փոքրաթիվ զորքով [[1240]] թ-ի [[հուլիսի 15]]-ին հարձակվել է [[Շվեդիա|շվեդական]] ճամբարի վրա՝ Նևայի գետաբերանում, և ջախջախել ու փախուստի մատնել նրանց։ Այդ հաղթանակի համար Ալեքսանդրին տրվել է Նևսկի պատվանունը։ [[1242]] թ-ի [[ապրիլի 5]]-ի վճռական մարտում ռուսական բանակը՝ Ալեքսանդր Նևսկու գլխավորությամբ, [[Չուդ լիճ|Չուդ լճի]] սառույցի վրա ջախջախել է գերմանական խաչակիր ասպետներին։ Ճակատամարտը հայտնի է Սառցաջարդ անունով։
 
Ալեքսանդր Նևսկին միավորել է [[Ռուսիա]]յի հյուսիսարևելյան և հյուսիս-արևմտյան հողերը, կոտրել բոյարների դիմադրությունը, ամրապնդել կենտրոնական իշխանությունը։ Շրջահայաց քաղաքականությամբ կանխել է Ռուսիայի դեմ մոնղոլ-թաթարների արշավանքները։ Մահացել է Ոսկե Հորդայի մայրաքաղաք Սարայ-Բաթուից վերադառնալիս։
 
Ի պատիվ Ալեքսանդր Նևսկու՝ [[Ռուսական կայսրություն]]ում [[1725]] թ-ին սահմանվել է շքանշան, իսկ [[1942]] թ-ի [[հուլիսի 29]]-ին՝ «Ալեքսանդր Նևսկի» [[ԽՍՀՄ|խորհրդային]] զինվորական շքանշանը։
 
[[1547]] թ-ին Ալեքսանդր Նևսկին կարգվել է [[Ռուս ուղղափառ եկեղեցի|Ռուս ուղղափառ եկեղեցու]] սրբերի դասը։ Նրա անունով կառուցվել են եկեղեցիներ, ստեղծվել է նրա սրբապատկերը։
 
{{ՀՀՀ}}
 
{{DEFAULTSORT:Նևսկի, Ալեքսանդր}}
[[Կատեգորիա:Ռուս զորավարներ]]