«Հովհաննես առաքյալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 2.
'''Հովհաննես առաքյալ''' ({{lang-he|יוחנן}} «Յոհանան» - «Տերը ողորմած է», լատ. Iohannes Zebedaei) — '''Հովհաննես Ավետարանի'''չ, '''Հովհաննես Աստվածաբան''' - ըստ [[Նոր Կտակարան]]ի` [[Հիսուս Քրիստոս]]ի [[Առաքյալներ|12 առաքյալներից]] մեկը, [[Հակոբոս առաքյալ]]ի կրտսեր եղբայրը, Զեբեդեոսի և Սաղոմեի որդին, Հիսուսի սիրելի աշակերտը: Ավանդական քրիստոնյա եկեղեցիների կողմից նրան է վերագրվում [[Նոր Կտակարան]]ի կանոնի մաս կազմող [[Ավետարան ըստ Հովհաննեսի|ըստ Հովհաննեսի ավետարան]]ի, [[Հայտնություն|Հայտնության]] և [[Ընդհանրական նամակներ|Հովհաննեսի երեք ընդհանրական թղթերի]] հեղինակությունը:
 
==ՀովհաննեսըՀովհաննես առաքյալը Նոր Կտակարանում==
 
Համատես Ավետարանները մեզ հայտնում են, որ Հովհաննես առաքյալը Զեբեդեոսի և Սաղոմեի որդին էր, Հակոբոս Զեբեդյանի եղբայրը, [[Պետրոս առաքյալ|Պետրոս]] ու [[Անդրեաս առաքյալ|Անդրեաս]] առաքյալների որսակիցը, Հիսուսի կողմից առաջին կանչվածներից մեկը (հմմտ. Մատթ. 4:21, Մարկ. 1:19, Ղուկ. 5:10): Հովհաննեսի Ավետարանում, հեղինակը, որ ինքը Հովհաննեսն է, իր մասին խոսում է միշտ երրորդ դեմքով` չտալով իր անունը. այստեղ նա իրեն անվանում է «մյուս աշակերտ» (Հովհ. 18:15, 20:3-4), «աշակերտ...որին Հիսուս սիրում էր» (Հովհ. 19:27, 20:2, 21:7):