«Ազգանուն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Ազգանվան ձևավորում: վերջակետների ուղղում, փոխարինվեց: բ: → բ։
չ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Ազգանուն''' ({{lang-la|familia}} - ընտանիք), [[անձ]]ի [[տոհմ]]ական անվանումը։ Տրվում է ծնվելուց կամ ամուսնանալուց հետո և փոխանցվում ժառանգաբար։
 
== Ազգանվան ձևավորում ==
Ազգանվան ձևավորումն ու զարգացումը սերտորեն կապված են արտադրակաև հարաբերությունների զարգացման հետ։ Հին և միջին [[դար]]երում ազգանուն կրում էին ազնվական ընտանիքևերը՝ [[Մամիկոնյաններ]], [[Արծրունի]]ներ, Մեդիչիներ, Ռյուրիկովիչներ և այլն։
 
Միջնադարյան [[Հայաստան]]ում նշանավոր [[ընտանիք]]ները հիշատակելիս՝ նրանց ընդհանուր ճանաչում գտած ազգանվանն ավելացվում էր «ազգ», երբեմն՝ «տուն» բառերը՝ «ազգն Մամիկոնյաց», «ազգն Ռշտունյաց», «Տունն Արծրունյաց» և այլն։
 
Երբեմն մարդկանց անվանը կցվում էր նրանց ծննդյան կամ հիմնական գործունեության վայրի անունը, որը և ազգանվան դեր էր կատարում ([[Մովսես Խորենացի]], [[Գրիգոր Նարեկացի]], [[Ներսես Լամբրոնացի|երսես Լամբրոնացի]])։ Կապիտալիստական արտադրական հարաբերությունների կազմավորման շրջանում, երբ վերանում է տարբեր վայրերի մեկուսացումը, տեղի է ունենում բնակչության տեղաշարժ, աշխուժանում է [[առևտուր]]ը, և մարդու ինքնությունը հաստատող փաստաթղթերը դառնում են անհրաժեշտություն, ազգանունը լայն տարածում և ճանաչում է գտնում։ Թուրքիայում մինչև 1930-ական թականների կեսերը ազգանուն գոյություն չուներ և պաշտոնապես մտցվեց Քեմալ Աթաթյուրքի նախաձեռևությամբ։
Տող 15.
 
== Ազգանվան կազմությունը ԽՍՀ-ում ==
ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների ամուսնության և ընտանիքի օրենսդրության հիմունքներով ([[1968]] թվական) ԽՍՀՄ–ում ամուսիններն ըստ ցանկության կարող են ընտրել իրենցից մեկի ազգանունը կամ պահպանել մինչամուսնականը։
 
Միութենական որոշ հանրապետությունների ([[Ուկրաինա]], [[Բելառուս]]իա, [[Տաջիկստան]]) գործող օրենսդրությամբ ամուսիններին թույլատրվում է կից ազգանուն ունենալ։
 
Մյուս հանրապետությունների, այդ թվում «ՀԽՍՀ ամուսնության և ըևտանիքի օրենսգիրք»-ը նման իրավունք չի վերապահում։ Երեխաների ազգանունը որոշվում է ծնողների ազգանունով։ Ապօրինի ծնված երեխայի գրանցումը ծննդամատյանում (եթե չկա ծնողների համատեղ դիմում և հայրությունը որոշելու վերաբերյալ դատարանի վճիռ) կատարվում է մոր ազգանվամբ, իսկ հոր անունն ու հայրանունը գրանցվում է մոր ցուցումով։
 
Ամուսնու ազգանունը կրող անձն ամուսնալուծությունից հետո իրավունք ունի վերականգնելու մինչամուսնական ազգանունը։ Ազգանունը փոխել թույլատրվում է 18 տարին լրանալուց հետո։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ազգանուն» էջից