«Դեղին մամուլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. thumb|250px| '''Դեղին մամուլ''' — այս անունով բնորոշվում է տպագիր մամուլի այն տիպը, որն ունի...
(Տարբերություն չկա)

09:55, 17 Դեկտեմբերի 2010-ի տարբերակ

Դեղին մամուլ — այս անունով բնորոշվում է տպագիր մամուլի այն տիպը, որն ունի լրագրողական պարզունակ լեզու, ժարգոնային արտահայտություններ, տուրք է տալիս սենսացիաներին, մերկարպարանոց փաստերին, իսկ մեկնաբանությունները` անլուրջ, մակերեսային միտումնավոր։

Պատմություն

1883-ին ԱՄՆ-ում Ջոզեֆ Պուլիտցերը (1847-1931) ձեռք բերեց «Նյու Յորք ուորլդ» («Նյու Յորք աշխարհը») թերթը, որով ստեղծեց «նոր լրագրության» մոդել. պարզեցված անգլերեն, սենսացիաներ, աղմկալի միջադեպեր, նկարներ ու ծաղրանկարներ։ Ամենը նպատակաուղղված էր ընթերցողների քանակի մեծացմանը։ Նոր հրատարակիչը թերթի տպաքանակը մեկ տարում 15 հազարից հասցրեց 100 հազարի, իսկ երեք տարի անց` մինչև 4 միլիոնի։ Նա թերթում զետեղում էր մեծ, անսովոր վերնագրեր, նույնպես առաջին անգամ տեղ տվեց գունավոր ներդիրներին։ 1889-ից «Զվարճությունների բաժնում» տպագրվում էին նկարաշարեր «Դեղին երիտասարդ» մականունով կատակերգական գործող անձի մասին։ Այստեղից էլ առաջացել է «դեղին մամուլ» հասկացությունը։[1]

Աղբյուրներ

  1. Ռոլանդ Շառոյան, Աղավնիներից մինչև տեսադարաշրջան (մենագրություն), Ե., Լուսակն, 2009, էջ 13-14։