«Աբբասյան խալիֆայություն»–ի խմբագրումների տարբերություն

չ
oգտվելով ԱՎԲ
չ (վերջակետների ուղղում, փոխարինվեց: ի: → ի։ (18) oգտվելով ԱՎԲ)
չ (oգտվելով ԱՎԲ)
 
== Պետության բարգավաճում ==
Աբու ալ-Աբբասի մահից հետո գահն անցավ նրա եղբորը` [[Աբու Ջաֆֆարի]]ն ([[754]]-[[775]])։ Նա հանդիսացավ այն խալիֆան, որի ժամանակ իրոք հաստատվեց և ամրապնդվեց Աբբասյան դինաստիայի իշխանությունը։ Նա իրեն կոչեց «Ալ-Մանսուր»` «Հաղթանակ»։ Գահին անցնելուց հետո, նրա դեմ դուրս եկավ խալիֆայի գահի հավակնորդ, իր հորեղբայր` [[Սիրիա]]յի կառավարիչ [[Աբդալլահ]]ը, սակայն [[754]] թվականին [[Խորասան]]ի կառավարիչ Աբու Մուսլիմի օգնությամբ նրանք պարտության մատնեցին Աբդալլահին։ Այս ժամանակ ալ-Մանսուրը սկսեց մտածել Աբու Մուսլիմից ձերբազատվելու մասին, քանի որ նրա ազդեցիկ անձնավորություն էր, նրան կասկածանքով էին վերաբերվում, քանի որ նրա մեջ վտանգավոր մրցակից էին տեսնում։ Դրա համար ալ-Մանսուրը Աբու Մուսլիմին հրավիրեց իր պալատ և հրամայեց ձերբակալել նրան և սպանել` [[755]] թվականին։ Նրա սպանությունից հետո [[Պարսկաստան]]ի շիաները ապստամբություն բարձրացրեցին [[Նիշապուր]]ում։ Նրանց դեմ խալիֆը 10000-անոց զորք ուղարկեց և խեղդեց ապստամբությունը, ինչպես ասյտեղ այնպես էլ Մավարաննահրում։
 
Անհանգիստ էր նաև [[Արաբիա]]ն։ Արաբիայի վերնախավը պատրաստ էր օգնության ձեռք մեկնել Աբբասյանների դեմ հանդես եկող ցանկացած ուժի, ինչպիսիք էին շիաները, որոնք կենտրոնացել էին Արաբիայում։ Նրանք [[762]] թվականին ապստամբություն բարձրացրեցին խալիֆայի դեմ Ալիի որդի Հասանի ծոռների` Մուհամմադի, ով կրում էր «Մաքուր հոգի» տիտղոսը, և Իբրահիմի գլխավորությամբ։ Նրանց միացան նաև [[Իրաք]]ի ու [[Հիջազ]]ի շիաները, որոնք Մուհամմադին խալիֆ հռչակեցին։ Նրանց դեմ ճակատամարտում Աբբասյանները կրկին հաղթանակ տարան։ Ճակատամարտոմ Մուհամմադը սպանվեց։ Այնուհետև կարողացան պարտության մատնել նաև Իբրահիմին։ Այսպիսով ալ-Մանսուրին հաջողվեց իր սրի ներքո համախմբել Արաբական կայսրությունը, բացի Հյուսիսային Աֆրիկայի և Իսպանիայի։ Նրա անվան հետ է նաև կապված Աաբբասյան խալիֆայության նոր մայրաքաղաքի` Բաղդադի կառուցումը [[762]] թվականին։
 
Աբու ալ-Աբբասը օրոք մայրաքաղաքը տեղափոխվել էր [[Քուֆա]], բայց քանի որ այն Ալիի հետևորդների` շիաների կենտրոնն էր, Աբու ալ-Աբբասը Անբարում կառուցեց իր նստոցը, կոչելով այն ալ-Հաշիմիյա։ Իսկ ալ-Մանսուրը [[762]] թվականին [[Տիգրիս]] գետի արևմտյան ափին փոքրիկ Բաղդադ գյուղի վրա կառուցեց նոր մայրաքաղաք, որը կոչվեց «Մադինա ալ-Սալամ»` Խաղաղության քաղաք, սակայն ավելի գործածական էր Բաղդադ անվանումը։ Ալ-Մանսուրին հաջորդեց նրա որդին` ալ-Մահդին([[775]]-[[785]]): Նա շարունակեց դինաստիայի, իշխանության, պետության ամրապնդումը։ Նրա օրոք շարունակվում էին շիաների հետ վեճերը կապված Աբբասյանների իշխանության օրինակության հետ։ Ուստի նոր ելույթներից խուսափելու և լարվածությունը մեղմացնելու համար ալ-Մահդին մի շարք քայլերի դիմեց։ Նա ներում շնորհեց [[762]]-[[763]] թվականներին Ալ-Մանսուրի դեմ բարձրացրած ապստամբության մասնակիցներին, ինչը ունեցավ դրական արձագանք։ Դրան հակառակ խիստ անհանգիստ էր խալիֆայության արևելյան շրջաններն անհանգիստ էին։ Այստեղ Մերվում [[776]] բռնկվեց ապստամբություն, որը գլխավորում էր [[Հաշիմ իբն Հաքիմ]]ը, ով իրեն համարում էր Աբու Մուսլիմի փոխանորդ։ Նրա ապստամբությունը տևեց մի քանի տարի, որը ճնշվեց [[783]] թվականին։ Ալ-Մահդին մահացավ [[785]] թվականին, նա ուներ 2 որդի` Մուսա ալ-Հադին և Հարուն առ-Ռաշիդը, ով Հայաստանի և Աղվանքի կառավարիչն էր։ Հոր մահից հետո գահին է նստում ալ-Հադին 785-786 թվականներին և եղբայրների մեջ պայքար է սկսվում գահի համար։ Նրանց պայքարին միջամտում է նրանց մայրը։ Նա 786 թվականին թունավորում է ալ-Հադիին և գահին է նստում Հարուն առ-Ռաշիդը ([[786]]]-[[809]]):
 
=== Խալիֆայությունը Հարուն աս-Ռաշիդի օրոք ===
Նրա օրոք խալիֆայությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Նա շարունակեց Աբբասյան դինաստիայի դիրքերի պահպանման և ուժեղացման քաղաքականությունը։ Իրականում նա եղել է մի դաժան կառավարող, որի ժամանակ ավելացան [[հարկ]]երը և խստացավ դրանց գանձումը կայսրության ժողովուրդներից։ Հարստությունը կենտրոնցված էր նրա և նրա մերձավոր խորհրդականների ձեռքում։ Շռայլությունները, անիմաստ նվիրատվությունները սովորական երևույթ էին դարձել։
 
Դրա հետ մեկտեղ նա աչքաթող չէր անում իշխանությունն ամրապնդելու և պաշտպանելու հարցերը։ Նա առաջին խալիֆն էր, որ մեծ ուշադրություն դարձրեց մուսուլման հոգևոր առաջնորդների աջակցությանը և քաղաքական օժանդակությունը շահելուն` տալով նրանց մեծ հողաբաժիններ և կալվածքներ։ Դրա դիմաց նրանք ամեն կերպ աջակցում էին Հարուն առ-Ռաշիդին ամրապնդելու իր իշխանությունը։ Վերջինս շատ զգույշ քաղաքկանություն էր վայելում շիաների նկատմամբ, որպեսզի չգրգռի նրանց։ Բայց այնուամենայնիվ նա չկարողացավ կանխել ժողովրդական հուզումները, որոնք հիմնական պատճառը հարկեր աճն ու դրանց գանձման դաժան մեթոդներն էին։ Եվ այդ դժգոհությունների հողի վրա [[798]] թվականին ապստամբեցին [[Սիստան]]ի գյուղացիությունը։ Նրանց ճնշելու համար ուղարկված զորքերը պարտություն կրեցին և խալիֆը դադարեցրեց հարկերի գանձումը Սիստանի մուսուլման բնակչությունից։ Նրան ավելի շատ անհանգստացնում էր 806 թվականին [[Խորասան]]ի ապստամբությունը։ Ապստամբների թիվը հասնում էր 100 000-ի։ Հարուն առ-Ռաշիդը նրանց դեմ ուղարկում է 20 000-անոց բանակ, որը պարտություն է կրում և ապստամբնրը գրավում էն [[Սամարղանդ]]ը, որը մեծ հաջողություն էր նրանց համար։ Սա մեծ կորուստ էր խալիֆայության համար, ուստի Հարուն առ-Ռաշիդը ինքն է անցնում մեծ բանակի գլուխ և շարժվում է ապստամբների դեմ, սակայն ճանապարհին նա հիվանդացավ Թուսում և այստեղ էլ մահացավ 809թ.։
 
== Խալիֆայության կործանում ==
[[Մոնղոլներ]]ը քաղաքական ասպարեզ իջան դեռևս [[11-րդ դար]]ի վերջին։ [[13-րդ դար]]ում մոնղոլական ցեղերը միավորվեցին մեկ միության մեջ, որը գլխավորեց [[Թեմուչին]]ը։ [[1206]] թվականին նա ընտրվում է թագավոր և կոչվում [[Չինգիզ խան]]։ Նա կարողանում է մոնղոլական միությունը վերածել մի հզոր ռազմական պետության, որը դառնում է ամբողջ աշխարհի ահ ու սարսափը։ Իր կառավարման տարիներին ([[1206]]-[[1227]]) նա գրավում է [[Հյուսիսային Չինաստան]]ը, [[Խորեզմշահեր]]ի տարածքները, [[Միջին Ասիա]]ն և այլն։ Նրան հաջորդած Մեծ խաները` [[Ուգեդեյ]]ը, Գույքը և մյուսները գրավում են նորանոր տարածքներ` աստիճանաբար մոտենալով [[Բաղդադ]]ին։
 
[[1251]] թվականին գահն անցնում է Չինգիզ խանի թոռանը` [[Մունգքե]]ին, ով նպատակ էր դրել գրավել Բաղդադը և վերացնել խալիֆայությունը։ Այդ գործը նա հանձնարարում է իր եղբորը` [[Հուլաղու խան]]ին, ով [[1253]] թվականին [[Մոնղոլիա]]յից շարժվեց դեպի Բաղդադ։ Հուլաղուն [[1256]] թվակնին գրավում է ասսասիների գլխավոր կենտրոնները և վերացնում է նրանց։ Լուծելով այս հարցը նա [[1257]] թվականին վերջնագիր ուղարկեց խալիֆա Մուսթասիմին` պահանջելով անձնատուր լինել։ Վերջինիս պատասխանը խուսափողական էր, որը սակայն ընկալվեց որպես մերժում և [[1258]] թվականին Հուլաղուի զորքերն արդեն Բաղդադի դարպասների մոտ էին։ Գիտակցելով կախված վտանգը նրանք բանակցություններ առաջարկեցին, բայց արդեն ուշ էր։ [[1258]] թվականին փետրվարի 10-ին մոնղոլները ներխուժեցին Բաղդադ։ Քաղաքն ավերվեց և հրկիզվեց։ 5 օր շարունակ քաղաքը ավերվեց և թալանվեց։ Խալիֆ Մուսթասիմը մահապաժի ենթարկվեց։ Նրա հետ սպանվեցին Աբբասյան ընտանիքի բոլոր արու անդամները, պաշտոնյաները։ Եվ այսպես 558 տարի գոյատևած Աբբասյան խալիֆայությունը դադրեց գոյություն ունենալ։ Նրա կործանումը դարձավ պատմական իրողություն։