««Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
Տող 6.
 
== Շքանշանի նկարագրությունը ==
Շքանշանի նկարագրությունը և նմուշը, դրա վկայականի նմուշը, մեդալի շերտաձողիկի նկարագրությունը և նմուշը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ 2014թ. սեպտեմբերի 16-ի հրամանագրով սահմանվել է, որ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանը պատրաստված է 925 հարգի արծաթի համաձուլվածքից, որի չափերն են՝ 65մմX65մմ։ Ունի ութակողմ ճառագայթաձև բազմանկյան տեսք, որի բոլոր ճառագայթները դեպի կենտրոն ուռուցիկ են։ Պատկերի ուղիղ կենտրոնում ոսկեգույն խաչ է, որի չորս թևերը պատված են մուգ կարմիր արծնով։
 
Խաչի կենտրոնի կլոր հարթակի վրա պատկերված է Հայաստանի Հանրապետության ոսկեգույն զինանշանը։ Զինանշանը եզերված է դափնեպսակով, որը բոլորված է ոսկեգույն ուռուցիկ տառերով գրված «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» բառերով։ Շքանշանի ոսկեգույն պատկերները պատված են 99.9 հարգի ոսկով։
 
Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է։
 
Շքանշանի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ։ Շերտաձողիկի ժապավենը մուգ կարմիր է<ref>[http://www.president.am/files/legislation/1247.pdf/Ց Ա Ն Կ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ]</ref>։
 
== Պարգևատրման վիճակագրությունը ==
2015թ. հունվարի 1-ի դրությամբ շքանշանով պարգևատրվել է 4 անձ, որոնցից 1-ը՝ հետմահու։
 
4 պարգևատրվածներից 3-ը՝ ՀՀ, 1-ը՝ {{դրոշ|Ռուսաստան}} [[Ռուսաստանի Դաշնություն|Ռուսաստանի Դաշնության]] քաղաքացիներ են։ 4 պարգևատրվածներն էլ տղամարդ են։
Տող 31.
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{DEFAULTSORT:Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի շքանշան}}
[[Կատեգորիա:ՀՀ շքանշաններ]]