«Զապել»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կաղապարի վերահղում using AWB
չ «Աղբյուր» կաղապարի վերահղում դեպի «ծանոթագրություններ» using AWB
Տող 1.
'''Զապել''' (1215-1252), [[Կիլիկիա]]յի Հայոց թագուհի 1222–ից։ [[Լևոն Բ]]–ի դուստրը։ Հոր կամքով նշանակվել է գահաժառանգ՝ խնամակալ ունենալաով [[Կոստանդին]] իշխանին։ [[Լևոն Բ]]–ի մահից հետո գահի շուրջն սկսված վեճերը հաղթելու նպատակով 1222–ին Կիլիկիայի իշխանները Զապելին ամուսնացրել են Անտիոքի դքսության իշխանազն [[Ֆիլիպ]]ի հետ։ Վերջինս լատինամոլ քաղաքականություն վարելու համար 1224–ին գահընկեց արվեց և բանտարկվեց։ 1226–ին Զապելը ամուսնացել է Կոստանդինի որդու՝ [[Հեթում Ա]]–ի հետ։ 1238–ին ամուսնու հետ վերաշինել է տվել Անդուլ մենաստանը և դարձրել ամառանոց։ 1241–ին հիմնել է հիվանդանոց։ Զապելը ունեցել է հինգ դուստր և երեք որդի, որոնցից կրտսերը՝ [[Լևոն Գ]], 1270–ին ժառանգել է գահը։ Զապելը թաղվել է Դրազարկում։ Պահպանվել են Զապելի և Հեթում Ա–ի պատկերներով դրամներ։
{{կաղապար:աղբյուրծանոթագրություններ|#Հայկական Սովետական Հանրագիտարան}}
 
[[Կատեգորիա:Հայոց թագուհիներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Զապել» էջից