«Հովհաննես-Սմբատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կաղապարի վերահղում using AWB
չ «Աղբյուր» կաղապարի վերահղում դեպի «ծանոթագրություններ» using AWB
Տող 2.
 
'''Հովհաննես–Սմբատ''' (ծն. թ. անհայտ –1041), Հայոց [[Բագրատունիներ|Բագրատունի]] թագավոր՝ 1020–ից։ [[Գագիկ Ա]]–ի ավագ որդին։ Հոր մահից հետո Հովհաննես–Սմբատի կրտսեր եղբայր [[Աշոտ Դ]] գահին տիրելու նպատակով [[Վասպուրական]]ի օժանդակ զորքով հարձակվել է [[Անի]]ի վրա։ Հայ իշխանների, կաթողիկոսի և աբխազաց ու վրաց թագավորի միջամտությամբ Հովհաննես–Սմբատի ու եղբոր միջև համաձայնություն է կայացել, և Հովհաննես–Սմբատը մնացել է Հայոց թագավոր։ Նրա իրավասության տակ էին մնում Անի–Շիրակը, Այրարատը, Աշոցք և Տավուշ գավառները, Ամբերդ, Կայան, Կայծոն բերդերն իրենց շրջակայքով, իսկ թագավորության մնացած տարածքին տիրելու էր Աշոտը, որը եղբոր մահից հետո դառնալու էր «Ամենայն հայոց թագավոր»։ Գահակալական պայքարի հետագա սրման պայմաններում Աշոտը դիմում է Բյուզանդիայի Վասիլ II կայսրին և ռազմական օգնություն ստանում նրանից ընդդեմ Հովհաննես–Սմբատի։ Բյուզանդական զորքի հարձակումը Հայաստանի վրա կանխելու նպատակով Հովհաննես–Սմբատը [[Վասիլ II]]–ի հետ բանակցելու համար Տրապիզոն է ուղարկում Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսին։ 1022–ի հունվարին կնքված պայմանագրով, համաձայն Հովհաննես–Սմբատի թողած կտակի, նրա մահից հետո Բագրատունյաց թագավորության հողերը տրվելու էին Վասիլ II–ին։ Պայմանագրի ելքից դժգոհ Հովհաննես–Սմբատը Պետրոս Ա Գետադարձի փոխարեն կաթողիկոս նշանակեց Սանահինի ուսուցչապետ Դիոսկորոսին։ 1032–ին Հովհաննես–Սմբատը ամուսնացել է Բյուզանդիայի Ռոմանոս Արգիրոս կայսեր եղբոր դստեր հետ։ 1038–ին վերանորոգել է տվել Հռոմոսի վանքը։
{{կաղապար:աղբյուրծանոթագրություններ|#Հայկական Սովետական Հանրագիտարան}}
 
[[Կատեգորիա:Հայոց արքաներ]]