«Սիս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ կաղապարի վերահղում using AWB
Տող 4.
'''Սիս''', քաղաք Դաշտային Կիլիկիայում։ [[Կիլիկիա]]յի [[Թորոս Ա]] իշխանապետը գահակալման սկզբին տեղի հայերի աջակցությամբ բյուզանդական տիրապետությունից ազատագրել է Սիսը և Մոտակայքում հիմնել Դրազարկի վանքը, որն այնուհետև դարձել է նաև [[Ռուբինյաններ]]ի դամբարան։ 1114–ի նոյեմբերի 13–ի երկրաշարժից խիստ տուժել է նաև Սիսը, զոհվել են բազմաթիվ բնակիչներ։ [[Մլեհ]] իշխանապետը վերակառուցել է Սիսը և 1173–ին այն հռչակել է Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաք։ Սիսը հիմնովին վերակառուցել, պարսպատել, արքունի ապարանքով, աշխարհիկ ու կրոնական շենքերով, պարտեզ–զբոսարաններով ու ծաղկանոցներով ճոխացրել է [[Լևոն Բ]] Մեծագործը։ Շինարարական աշխատանքները Սիսում շարունակել է նաև Հեթում Ա թագավորի և նրա հաջորդների ժամանակ։ Հայ պատմիչներն առաձնապես գովեստով են խոսում քաղաքի հյուսիսային թաղամասում Հեթում Ա–ի հիմնադրած նոր ապարանքի ու դրա ճոխ քանդակների մասին։ Բոլորաձև հորինվածքով Դարպաս–ապարանքը կերտվել է սրբատաշ խոշոր քարերով, մարմարյա սև սյունաշարով։ Հզոր աշտարակներով եռապարիսպ, եռադարպաս բերդը բաժանած է երեք մասի, որոնք միմյանց կապվում են քարակերտ ուղիներով։ Բերդի հարավային կողմում ներքնաբերդն է կամ բուն դղյանը, ուր վտանգի ժամանակ պատսպարվել է արքունիքը։ Սիսը ունեցել է մի քանի տասնյակ եկեղեցիներ ու վանքեր։ Հին եպիսկոպոսարանը և նրա եռախորան Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գտնվում էին քաղաքի հարավային ծայրամասում։ Հռոմկլայի գրավումից հետո այն դարձել է Հայոց ընդհանրական կաթողիկոսության, այնուհետև՝ Կիլիկիայի Հայոց կաթողիկոսության աթոռանիստ կենտրոնը։ Սիսի բարեգործական հիմնարկներից հայտնի էր [[Զապել]] թագուհու հիվանդանոցը, որի հիմնադրման մասին մարմարե քարի վրա պահպանվել է թագուհու արձանագրությունը։ Սիսը եղել է համահայկական մշակույթի խոշորագույն կենտրոն, որտեղ արքունիքի ընտրությամբ և պետական ռոճիկով գործող առաջնակարգ մտավորականները հավաքել, ուսումնասիրել, բազմացրել և կորստից փրկել են բազմահազար հին ձեռագրեր գիտական ու գրական արժեքավոր երկեր։ Սիսի ընտիր ձեռագրերը հիմնականում պահվել են արքունի մատենադարանում։ Սիսը հռչակվել է մասնագիտացված բարձրագույն դպրոցներով, որոնցից մեծահամբավը եղել է [[Ներսես Լամբրոնացի|Ներսես Լամբրոնացու]] հիմնադրած աշխարհիկ համալսարանը։ 1266-ի օգոստոսին Եգիպտոսի Բիբարս սուլթանը խոշոր ուժերով ներխուժել է Կիլիկիա, պաշարել Սիս, բայց չկարողանալով գրավել բերդը, ավերել և հրկիզել է քաղաքը, կողոպտել հարստությունները։ 1270–ական թթ. քաղաքը վերաշինվել է, ամրացրել են պարիսպները։ 1275–ին Եգիպնոսի սուլթանության զորքերը կրկին փորձել են գրավել Սիսը, սակայն քաղաքի պարիսպների մոտ հայկական զորաբանակը՝ [[Սմբատ Սպարապետ]]ի առաջնորդությամբ, ջախջախել և ետ է շպրտել նրանց։ Այնուհետև շուրջ մեկ դար Սիսը ապրել է համեմատաբար խաղաղ կյանքով։ Եգիպտոսի սուլթանության 60 հազարանոց զորաբանակը վերստին պաշարել է Սիսը 1369–ին։ Հրդեհի ճարակ դարձնելով և կողոպտելով քաղաքը՝ թշնամին այնուամենայնիվ, հարկադրված է եղել թողնել բերդի գրավումը ր նահանջել։ Օգտվելով Կիլիկյան Հայաստանում պետական իշխանության թուլացումից ու ներքին երկպառակտությունից՝ Եգիպտոսի սուլթան Մելիք Աշրաֆը 1375–ին պաշարել և գրավել է բերդը, ձերբակալել է թագավորին ու մի շարք իշխաններին։ Սիսի անկումը հայ պատմիչները գնահատել են որպես հայկական պետականության կորուստ։ Սաստկացող բռնությունների պայմաններում շատ սսեցիներ գաղթել են օտար երկրներ։
{{կաղապար:աղբյուր|#Հայկական Սովետական Հանրագիտարան}}
 
[[CategoryԿատեգորիա:Հայկական մայրաքաղաքներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սիս» էջից