«Բարսեղ Ա Մակեդոնացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 20.
==Կայսերակից հռչակվելը==
[[Պատկեր:Coronation of Basil the Macedonian as co-emperor.png|thumb|mini|350px|Վասիլ Ա-ի թագադրումն իբրև կայսերակից. [[Հովհաննես Սկիլլիցեսի]] Մադրիդյան ձեռագրից:]]
Բյուզանդական աղբյուրները [[Միքայել Գ]]-ին նկարագրում են որպես ապաշնորհ ղեկավարի՝ տրված հարբեցողության, խաղամոլության ու հաճույքների: Նման պայմաններում պետական գործերը հիմնականում վարում էր կայսեր մորեղբայր կեսար Վարդասը (Վարդան), որն ազդեցիկ դիրք ուներ պալատականների, բանակի և ժողովրդի շրջանում: Արքունիքում նրա դեմ դավեր են նյութվում և կայսերը որոշ ազդեցիկ մարդիկ սկսում են լարել Վարդասի դեմ: Իսկ այս ամենի ետևում կանգնած էր Վասիլը: Կրետեի արաբների դեմ արշավանքի ժամանակ Վասիլը կարողանում է համոզել Միքայել Գ-ին, որ Վարդասը դավեր է նյութում՝ գահին տիրանալու համար և ստանալով թույլտվություն՝ կազմակերպում է Վարդասի սպանությունը հենց կայսեր վրանում սրախողխող անելով նրան 866 թ. ապրիլի 21-ին: Վարդասի վերացումիցսպանությունից հետո պետական գործերը մնում են առանց լուրջ և խոհեմ ղեկավարի, ինչը գիտակցելով, Միքայել Գ-ն նույն թվականի մայիսի 26-ին իրեն կայսերակից է հռչակում Վասիլին՝ նրան շնորհելով «կեսարի» տիտղոս և պետական գործերի հոգսը հանձնելով նրան:
Այս առաջխաղացումն իր մեջ էր ներառում նաև Վասիլի որդեգրումը Միքայել Գ-ի կողմից, որն ինքը տարիքով ավելի փոքր էր իր նորաթուխ «որդուց»։ Հասու լինելով պետական գործերի վիճակին, կայսրության ներքին խնդիրներին, և, հակառակ դրան, Միքայելի ցոփ ու շվայտ կյանքին, նրա անհեթեթ զվարճանքների վրա ծախսվող հսկայական գումարներին, Վասիլը սկսում է կշտամբել նրան՝ պարբերաբար հորդորելով այդ գումարները ծախսել բանակի կատարելագործման, քաղաքացիների դրության բարելավման ու կարևոր նշանակության կառույցների շինարարության վրա: Այս էր պատճառը, որ Միքայելի ու Վասիլի հարաբերությունները վատանում են և անգամ Միքայելը հրահանգում է որսի ժամանակ սպանել Վասիլին: Սակայն վերջինս տեղեկանալով դրան, խուսափում է վտանգից և որոշում կանխարգելել իր անկումը՝ գահընկեց անելով կայսրին։ Կազմակերպված դավադրության արդյունքում 867 թ. սեպտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը Միքայել Գ-ն սպանվեց և գահն անցավ Վասիլին։