«Բարսեղ Ա Մակեդոնացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 10.
 
==Բարսեղ Ա-ի կեղծ ծագումնաբանության հեղինակը==
Վասիլ Ա-ի կեղծ տոհմածառի հեղինակը [[Փոտ պատրիարք|պատրիարք Փոտն]] է, որը ևս, ինչպես հայտնի է, հայկական ծագում ուներ: Փոտի այս խարդախության մասին արժեքավոր տեղեկություններ է տալիս Իգնատիոս պատրիարքի կենսագիր Նիկետաս Պափլագոնացին: Նա շարադրում է, որ Փոտն իր տասնամյա արտաքսության ընթացքում ցանկանում է սիրաշահել Վասիլ Ա-ին և իր նպատակին հասնելու համարդիմումհամար դիմում է հետևյալ խորամանկությանը. Նանա վերցնում է Վասիլի ընտանիքի անդամների անուններըանունների սկզբնատառերը՝ Վ(ասիլ), Ե(վդոկիա), (Կ)ոստանդին, (Լ)ևոն, (Ա)լեքսանդր և (Ս)տեփանոս և սարքում Վեկլաս անունը: Այնուհետև մի կեղծ ծննդաբանություն է հորինում՝ սկսելով Հայոց [[Տրդատ Գ]] արքայից (298-330 թթ.): Պատմությունը հասցնում է մինչև Վասիլի հորը, և գրում, որ նա մի որդի է ունենալու, որի անունն իբր թե Վեկլաս է լինելու: Փոտը տալիս է նաև այդ Վեկլասի նկարագրությունը, որն ըստ էության համընկնում է Վասիլի արտաքին նշաններին, և հայտնում, որ նա դառնալու է ամենաերջանիկ թագավորը: Փոտն այնուհետև իր հորինվածքը ալեքսանդրյան երկաթագիր տառերով գրում է մի հին, մագաղաթյա մատյանում, աշխատելով գրքին տալ հնադարյան տեսք: Փոտի խաբեության մասնակիցն է դառնում պալատական քահանա Թեոփանես Սֆինոդեմոնը, որն իմաստուն մարդու համբավ ուներ և հետագայում դարձավ [[Կեսարիա]]յի եպիսկոպոս: Սա այդ սարքած մատյանը դնում էգրադարանումէ գրադարանում և մի պատեհ առիթով հանում և ցույց է տալիս արդեն կայսր դարձածՎասիլինդարձած Վասիլին: Ոչ ոք չի կարողանում լուծել գրքի բովանդակության առեղծվածը: Թեոփանեսն ասում է, թե մեկ մարդ միայն կարող է մեկնել այն՝ Փոտը: Մարդ են ուղարկում նրա ետևից և բերում մայրաքաղաք: Փոտը բացահայտում է գաղտնիքը, որ իբր թե հրեշտակի միջոցով է իմացել: Դրանից հետո, Սիմեոն Մագիստրոսի փոխանցմամբ, Փոտի և կայսեր փոխհարաբերությունները բարելավվում են:
 
==Բարսեղ Ա-ի կյանքի վաղ շրջանը==