«Էլեկտրամագնիսական ճառագայթում»–ի խմբագրումների տարբերություն

չ
oգտվելով ԱՎԲ
չ (→‎Անդրադարձում և բեկում: կետադրություն և բացատներ, փոխարինվեց: է,ի → է, ի (2) oգտվելով ԱՎԲ)
չ (oգտվելով ԱՎԲ)
== Բնութագրեր==
Էլեկտրամագնիսական ճառագայթման հիմնական բնութագրերն են [[հաճախականություն]]ը, [[ալիքի երկարություն]]ը և [[բևեռացում]]ը։
Էլեկտամագնիսական ճառագայթման հատկությունների ու պարամետրերի նկարագրությամբ հիմնականում զբաղվում է [[էլեկտրադինամիկա]]ն: Ճառագայթման որոշակի սպեկտրների հատկանիշներով զբաղվում են ֆիզիկայի առավել մասնագիտացած բաժինները։ Այդպիսի՝ ավելի մասնագիտացած բաժիններից են [[օպտիկա]]ն (իր բաժիններով) և [[ռադիոֆիզիկա]]ն։
 
Գոյություն ունեն մանրամասներով և ընդհանրացվածության աստիճանով տարբերվող ֆիզիկական տեսություններ, որոնք թույլ են տալիս մոդելավորել և հետազոտել էլեկտրամագնիսական ճառագայթման հատկություններն ու դրսևորումները։ Նման տիպի ավատրված և փորձված տեսություններից առավել հիմնանարը [[քվանտային էլեկտրադինամիկա]]ն է, որից այս կամ այն պարզեցումների ճանապարհով, ընդհանուր առմամբ, կարելի է ստանալ մյուս տեսությունները։ Օպտիկական ճառագայթման համար կիրառվում է օպտիկան։
 
Գամմա ճառագայթումը հիմնականում [[միջուկային ֆիզիկա]]յի ուսումնասիրության առարկան է։ Գոյություն ունեն նաև որոշ ոլորտներ, ինչպիսիք են աստղաֆիզիկան, ֆոտոքիմիան, ֆոտոսինթեզի կենսաբանությունը և տեսողական ընկալումը, սպեկտորալ անալիզի որոշ ոլորտներ, որոնց համար էլեկտրամագնիսակսն ճառագայթումը և դրա փոխազդեցությունը նյութի հետ առանցքային դեր ունեն։