«Էթնոցենտրիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Էթնոցենտրիզմ''', էթնիկական խմբի հանդեպ նախապատվություն, ինչն արտահայտվում է դրա մշակույթների ու արժեքների ֆիլտրի միջով կյանքի բոլոր երևույթների ընկալման և գնահատման ձևով։ Արտահայտվում է այլ խմբերի չընդունմամբ սեփական խմբին տրվող չափազանց բարձր գնահատականի հետ մեկտեղ, և հոգեբանորեն սահմանվում է որպես այլ մարդկանց վարքը սեփական մշակույթային միջավայրի թելադրած սահմաններից դուրս դիտարկելու անկարողություն։ Որպես չափման ստանդարտ կարող է հանդես գալ գրեթե ամեն ինչ՝ [[Կրոն|կրոնըկրոն]]ը, [[Լեզու|լեզունլեզու]]ն, [[Գրականություն|գրականությունըգրականություն]]ը, սնունդը, հագուստը և այլն։
 
Եզրը գիտական ոլորտ ներմուծել է Ու. Սամները 1960 թվականին, ով ենթադրում էր, որ մարդիկ միտված են աշխարհը տեսնել այնպիսին, որ իրենց խումբը հայտնվի ամեն ինչի կենտրոնում, իսկ մնացած բոլորը չափվեն նրա հետ ունեցած առնչության կամ գնահատվեն դրա արժեքների տեսանկյունից։
Տող 12.
#սեփական մշակույթի տարրերի (նորմեր, դերեր և արժեքներ) ընկալում որպես բնական և ճիշտ, իսկ այլ մշակույթների տարրերը՝ որպես անբանակն և սխալ;
#սեփական խմբի սովորույթները որպես ունիվերսալ դիտարկելը. ինչ լավ է մեր համար, լավ է նաև մյուսների համար;
#պատկերացում այն մասին, որ մարդու համար բնական է համագործակցել սեփական խմբի անդամների հետ, աջակցել նրան, բարձր գնահատել սեփական խումբը, հպարտ լինել դրանով և չվստահել և նույնիսկ անտագոնիստական հարաբերությունների մեջ լինել այլ խմբերի անդամների հետ։
 
Այս չափանիշներից վերջինը վկայում է անհատի էթնոցենտրիկ լինելու մասին։ Ինչ վերաբերում է առաջին երկուսին, ապա որոշ էթնոցենտրիկ մարդիկ ընդունում են, որ այլ մշակույթներ ունեն իրենց արժքենրը, նորմերը և սովորույթները, սակայն դրանք «ստորակարգ» են իրենց մշակույթի հետ համեմատած։ Սակայն հանդիոպում են նաև ավելի «միամիտ» համընդգրկուն էթնոցենտրիզմ, երբ դրա կրողները համոզված են, որ իրենց ավանդույթները և սովորույթները ունիվերսալ են ողջ մարդկության համար։
Տող 18.
Որոշ հեղինակներ պնդում են, որ էթնոցենտրիզմը մեր կյանքի անբաժան մասն է և հանդիսանում է [[սոցիալականացում|սոցիալականացման]] և մարդու կողմից մշակույթի յուրացման անբաժան մասը։ Ինչպես ցանկցած սոցիալ-հոգեբանական երևույթ, էթնոցենտրիզմը չի կարող դիտարկվել որպես կամ բացարձակապես դրական կամ բացարձակապես բացասական երևույթ։ Էթնոցենտրիզմը հաճախ հանդիսանում է միջխմբային փոխազդեցությանը խանգարող պատնեշ, միաժամանակ այն կատարում է խմբի համար օգտակար գոռծառույթ՝ պահպանելով դրական էթնիկական նույնականությունը և ապահովելով խմբի ամբողջականությունը և յուրահատկությունը։
 
Որոշ հետազոտողներ էթնոցենտրիզմի տարբեր մակարդակների պատճառը տեսնում են այս կամ այն մշակույթի առանձնահատկությունների մեջ։ Տվյալներ կան, որ կոլեկտիվիստական մշակույթների ներկայացուցիչները ավելի էթնոցենտրիկ են, քան անհատապաշտական խմբերի անդամները։ Սակայն որոշ հոգեբաններ բացահայտել են, որ հենց կոլեկտիվիստական մշակույթներում, որտեղ գերական են համեստության և ներդաշնակության արժեքները, միջխմբային նախապաշարմունքները նվազ արտահայտված են։
 
==Տեսակներ==
Տող 30.
 
===Մարտական էթնոցենտրիզ===
Էթնոցենտրիզմի արտահայտվածության մակարդակի վրա նշանակալիորեն ազդում են ոչ թե մշակույթի հատկությունները, այլ սոցիալական գործոնները՝ սոցիալական կառուցվածքը, միջէթնիկ հարաբերությունների օբյետկտիվ բնույթը։ Փոքրամասնությունն հանդիսացող խմբերի ներկայացուցիչները, որոնք սակավաթիվ են և հասարակության այլ անդամներից ավելի ցածր կարգավիճակ ունեն, ավելի հակված են գերագնահատել սեփական խմումբը։ Դա վերաբերում է ինչպես էթնիկ փախստականներին, այնպես էլ «փոքր ազգերին»։ Միջէթնիկ համայնքների միջև հակամարտության կամ կոնֆլիկտի առկայության և այլ ոչ բարենպաստ սոցիալական պայմաններում էթնոցենտրիզմը կարող է արտահայտվել չափազանց վառ ձևերով և թեև այն նպաստում է սեփական դրական էթնիկական նույնականացման պահպանմանը, սակայն դառնում է դիսֆունկցիոնալ անհատի և սոցիումի համար, քանի որ սեփկան խմբի անհաջողությունների և դժվարությունների պատճառը հաճախ «գտնում» են հակառակորդ հանրույթի մեջ։
 
Մարտական էթնոցենտրիզի ծայրահեղ աստիճանն է դելեգիտիմիզացիան, երբ խումբը կամ խմբերը դիտարկվում են որպես գերբացասական սոցիալական երևույթներ, որոնք առաջնորդվում են անընդունելի արժեքներով և նորմերով, մինչև անգամ մարդկային տեսակին չեն պատկանում։ Դելեգիտիմիզացիան ներառում է սեփական խմբի ճնշող գերազանցության գիտակցումը։ Դելեգիտիմիզացիան հեշտացնում են արտաքին, ինչպես նաև նորմերի, լեզվի, կրոնի և մշակույթային այլ տարրերի տարբերությունները։