«Էդուարդ Բաղդասարյան (երգիչ)»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ |
|||
Տող 10.
== Կենսագրություն ==
Էդուարդ Բաղդասարյանը ծնվել է [[Թուրքմենիա]]յի Մարի քաղաքում: 1931 թվականին ընտանիքը տեղափոխվել է Բաքու: 1941 թվականին աշխատել է որպես կենցաղային տեխնիկայի վերանորոգման մասնագետ, հետպատերազմյան շրջանում՝ որպես բեռնատարի վարորդ: Երաժշտական կրթություն ստացել է 19 տարեկան հասակում [[Բաքվի կոնսերվատորիա]]յին կից դպրոցում (Սուսաննա Միքայելյանի դասարան), 1949 թվականին սովորել է Բաքվի կոնսերվատորիայում: 1954 թվականից եղել է [[Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոն|Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն]]ի մենակատար, 1968 թվականին՝ [[Հայֆիլհարմոնիա
== Ստեղծագործական ուղի ==
Առաջին ելույթը կայացել է դպրոցական տարիներին. Տրիկե դերերգով հանդես է եկել կոնսերվատորիայի բեմականացրած «Եվգենի Օնեգին» օպերայում: Բացի օպերային կատարումներից հանդես է եկել Ադրբեջանի էստրադային նվագախմբի, Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ [[Միքայել Մալունցյան]]ի ղեկավարությամբ, [[Արտեմի Այվազյան]]ի ղեկավարած նվագախմբում, հայկական ռադիոյում հանդես է եկել էստրադային հնգյակի հետ (Անդրանիկ Պողոսյան - [[կլարնետ]], Ալեքսանդր Շահբազով - [[գիթառ]], Դավիթ Զաքարյան - [[ակորդեոն]], Նապոլեոն Կյուրկչյան - [[կոնտրաբաս]], [[Կոնստանդին Օրբելյան]] - [[դաշնամուր]]): Երգացանկում ընդգրկված են եղել [[Առնո Բաբաջանյան]]ի, [[Արտեմի Այվազյան]]ի, [[Ալեքսանդր Աճեմյան]]ի, [[Էդուարդ Աբրահամյան (կոմպոզիտոր)|Էդուարդ Աբրահամյան]]ի, [[Էդուարդ Բաղդասարյան]]ի ստեղծագործություններից, ինչպես նաև արիաներ, հայկական ժողովրդական երգեր:
== Օպերաներ ==
|