«Երաժշտական գործիքներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, ձևաչափ, փոխարինվեց: : → ։ (34)
չ oգտվելով ԱՎԲ
Տող 8.
 
*Քնար (լատիներեն՝ lyra) – Լինում է ուղղանկյուն կամ կլոր։ Լարերը ձգված են նույն հավասարությամբ, պատրաստվում էին [[ոչխար]]ի բարակ աղիքից և ունեին ոչ շատ բարձր նուրբ ձայն։ Գործիքն ստեղծվել է շատ վաղուց և օգտագործվում է մինչ օրս։ Ամենահին քնարը գտել են Ուր քաղաքում՝ պեղումների ժամանակ։ Քնար գործիքի մասին շատ է խոսվում Աստվածաշունչում։ Շատ գրավիչ է այն պատմությունը, թե ինչպես էր Դավիթը [[քնար]] նվագելով դուրս հանում Սավուղի մեջ գտնվող դևերին։
 
*Տավիղ (Նեպել), Լարային երաժշտական գործիք է, տավիղը քնարի քիչ ավելի մեծ տեսակն է։ Այս երաժշտական գործիքը մեծ ճանաչում է ունի իր գեղեցիկ ձայնի շնորհիվ։ Լարերը պատրաստված են եղել ոչխարի հաստ աղիքից, ուստի նա պետք է քնարից ավելի ցածր տոնայնություն և բարձր ձայն ունենար։ Հին ժամանակներում [[տավիղ]]ը նվագում էին [[ձեռք]]ով, քայլելու ժամանակ։ Գործիքի [[Աստված]]աշունչում հիշատակվում է ավելի քան 20 անգամ։
 
*Թմբուկ (TOF) – Թմբուկը ձեռքի հարվածային գործիք է։ Լինում է մեծ կլոր և բարակ՝ մի կողմից կաշվեպատ, իսկ կողքերից ամրացված էին լինում երկաթներ։ Այս գործիքն օգտագործում էին կանայք և ռիթմեր ստեղծում բթով և ցուցամատով, երբեմն հարվածում էին ամբողջ [[ձեռք]]ով։ Գործիքն օգտագործում է տարբեր առիթների ժամանակ, հաճախ ուղեկցվում էին պարերով։ Ինչպես նաև օգտագործվում էր Աստծուն փառաբանելու ժամանակ։
 
*Փող – Այս գործիքն օգտագործում էի բանակային ճամբարներում՝ զինվորներին հավաքելու համար։ Ունի մոտ 45 սմ երկարություն։ [[Աստված]]աշնչում գործիքի մասին հիշատակվում է բազմիցս։
 
*Սրինգ - Սրինգի մասին տեեկությունները շատ քիչ են, Աստվածաշնչում նրա մասին հիշատակվում է մոտ 10 անգամ։
 
*Շեփոր – Շեփորը օգտագործում է բարձր ազդանշանների համար։ Գործիքը պատրաստում են կենդանիների կոտոշներից, լինում է նաև ոչխարի կոտոշից։ Նրան նվագում էն՝ ծայրամասից ուժեղ սղմելով շրթունքներին։ Կարողանում է հնչեցնել մի քանի ձայնային ազդանշաններ, ձայնանշանները լինում էն տարբեր տոնայնության և երկարության։ [[Աստված]]աշունչը գործիքի մասին խոսում է 70-ից ավելի անգամներ։
 
*Դաշնամուր - Երաժշտական գործիքներից մեծագույնը։ այսպես են արտահայտվում ոմանք դաշնամուրի մասին։ Նա համարվում է աշխարհում ամենատարածված գործիքներից մեկը, մեծ ձայնածավալի և հարուստ հնչողության շնորհիվ այն օգտագործվում է ինչպես դասական, այնպես էլ ջազային և հանրամատչելի երաժշտություն նվագելու համար։ Դաշնամուրին անվանում են բեմերի շքեղ տիրուհի։ Նա նույնիսկ կարող է մեղմորեն ձայնակցել լույնիսկ ամենաամաչկոտ [[երգ]]չին։ Այս հրաշք երաժշտական գործիքը ստեղծել է իտալացի Բարտոլոմեո Կրիստոֆորին։ Նա իր հայտնագործությունը անվանեց «gravicembalo col piano e forte», որը նշանակում է «կլավեսին՝ մեղմ և ուժգին ձայնով», կրճատ՝ «pianoforte» կամ «piano»։