«Եզդիները և Արցախյան ազատամարտը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Lilitik22 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել GeoO մասնակցի վերջին տարբերակին։
չ oգտվելով ԱՎԲ
Տող 3.
== Մասնակցություն պատերազմին ==
 
Ղարաբաղյան պատերազմի ժամանակ եզդի ազատամարտիկները [[Հոկտեմբերյանի շրջան|Հոկտեմբերյանի]], [[Էջմիածնի շրջան|Էջմիածնի]], [[Բաղրամյանի շրջան|Բաղրամյանի]], [[Ապարանի շրջան|Ապարանի]], [[Արագածի շրջան|Արագածի]], [[Թալինի շրջան|Թալինի]], [[Աշտարակի շրջան|Աշտարակի]] և այլ շրջանների կամավորական ջոկատների, [[ԼՂՀ]] ԻՊՈՒ ստորաբաժանումների կազմերում մասնակցել են Հայաստանի Հանրապետության [[Արարատի շրջան|Արարատի]] (Երասխ), [[Նոյեմբերյանի շրջան|Նոյեմբերյանի]] ([[Ոսկեպար]]), [[Գորիս]]ի ([[Խնձորեսկ]], Շուռնուխ), [[Վայքի շրջան (ՀՍՍՀ)|Վայքի]] (Բարձունի), ԼՂՀ [[Մարտակերտի շրջան|Մարտակերտ]]ի, [[Ասկերանի շրջան|Ասկերանի]], [[Շուշիի շրջան (Արցախ)|Շուշիի]], [[Աղդամի շրջան |Աղդամի]], [[Լաչին]]ի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ղարաբաղյան պատերազմում եզդի ազատամարտիկներից զոհվել են Ու. Ասոյանը, Օ. Ավդալյանը, Մ. Բաքիրյանը, Հ. Գալոյանը, Տ. Գելոյանը, Բ. Գուլոյանը, Զ. Թամոյանը, Ռ. Թամոյանը, Ս. Թամոյանը, Բ. Խուդոյանը, Լ. Կոտիևը, Թ. Համզոյանը, Յու. Համզոյանը, Գ. Հաջոյանը, Թ. Հաջոյանը, Ն. Հաջոյանը, Հ. Հուսեյանը, Ա. Միրզոյանը, Ա. Մհոյանը, Ա. Մստոյանը, Ա. Նաբոյանը, Ն. Շամոյանը, Բ. Զատոյանը, Ռ. Պոլոյանը, Ս. Ռասոյանը, Գ. Սադոյանը, Յա. Սադոյանը, Հ. Սուլթանյանը, Ա. Ուսուբյանը, Ռ. Ուսուբյանը, Գ. Քալաշյանը<ref>{{cite book | title=Մենք եզդի ենք | author=Ազիզ Թամոյան | year=2001 | location=Երևան}}</ref><ref name="Սխրանքը">{{cite book | title=Եզդի ժողովրդի սխրանքը | author=Ազիզ Թամոյան | year=2002 | location=Երևան}}</ref>։
 
Հանրահավաքներ տեղի ունեցան Հայաստանի մի շարք բնակավայրերում․ [[Կոտայքի մարզ]]ի [[Զովունի]] գյուղում հանրահավաքի մասնակցիները ցանկություն հայտնեցին մասնակցել Արցախյան ազատամարտին։ Գյուղի սովխոզի տնօրեն Մանուկ Սիմոնյանը և գյուղսովետի նախագահ Վահան Ալեքսանյանը գյուղի ակումբը տրամադրեցին Արցախյան հերոսամարտին նվիրված միջոցառումների կազմակերպման համար (1988-1994 թթ)։ Ազիզ Թամոյանը մշակույթի տանը կազմակերպում էր բազմաթիվ հանրահավաքներ։ Հանրահավաքներին մասնակցում էին «[[Ղարաբաղ կոմիտե|Ղարաբաղ]]» կոմիտեի անդամներ, դոկտոր, պրոֆեսոր [[Գառնիկ Ասատրյան]]ը, [[Խաչիկ Ստամբոլցյան]]ը, [[Արշակ Փոլադյան]]ը, [[Երջանիկ Աբգարյան]]ը, [[Վահան Զատիկյան]]ը և ուրիշներ<ref>Վկայագիր, Մ․ Սիմոնյան, Վ․ Ալեքսանյան, հուլիսի 21, 2002։</ref>։
 
Զովունիից հետո հանրահավաքներ տեղի ունեցան [[Արտաշատ]]ում, [[Արմավիր]]ում, [[Արարատյան դաշտ]]ի եզդիաբնակ գյուղերում, Երևանի պետական համալսարանում։ Ստեղծվեց Ղարաբաղյան շարժմանը նպատող կազմ-կոմիտե, որում ընդգրկվեցին շարժման ակտիվիստները։ Կազմ-կոմիտեի նախագահ ընտրվեց Ազիզ Թամոյանը։ Այդ կառույցին կից ստեղծվեց ռազմական շտաբ, որի պետ ընտրվեց Քյարամ Ավդոյանը, իսկ հրամանատար՝ Ազիզ Թամոյանը։ Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի մասնաշենքում հիմադրվեց Հայաստանի եզդիների ռազմական շտաբ<ref name="Սպիկա">{{cite book | title=Եզդի ժողովրդի մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում | publisher=Սպիկա | author=Ազիզ Թամոյան, Հասան Թամոյան | year=2010 | location=Երևան}}</ref>։ Ռազմական շտաբի անդամները՝ Ազիզ Թամոյանի ղեկավարությամբ և պրոֆեսոր Գ․ Ասատրյանի աջակցությամբ բազմիցս եղան Ղարաբաղյան ռազմաճակատների գրեթե բոլոր հատվածներում՝ Ստեփանակերտում, Լաչինում, Մարտակերտում, Երասխավանում, Ոսկեպարում, Մեղրիում։
 
«Եզդիների ազգային միության» նախագահությունը՝ Ազիզ Թամոյանի աջակցությամբ դրամական միջոցների հանգանականություն սկսեց՝ հավաքելով 6 մլն ռուբլի, որը հանձնվեց [[ՀՀ պաշտպանության նախարարություն|ՀՀ Պաշտպանության նախարարությանը]] և Արցախի «Օգնության հիմնադրամ»-ին։
 
Արցախյան հերոսամարտում նահատակվեց 3 տասնյակից ավել եզդի ազատամարտիկ։ Նրանցից 3-ը՝ Իսմայիլ Շարոյանի, Թեմուր Զեյդինյանը և Գագիկ Հաջոյանը թաղված են Եռաբլուրում՝ Արցախյան ազատամարտի հերոսների կողքին։
Տող 21.
=== Կամավորական ջոկատներ ===
 
[[Արծվաշեն]]ի եզդիական ջոկատի հրամանատարն էր Սուրիկ Դավթյանը (Արաբո)։ Այդ ջոկատում կռվում էին տասնյակ եզդի կամավորներ։ Եզդիական մյուս կամավորական ջոկատը գտնվում էր Նոյեմբերյանի տարածաշրջանի [[Ոսկեպար]]ի և [[Սարագյուղ]]ի անտառներում։ Ջոկատում աչքի ընկան Ալո (Ալիխան) և Քյարամ Ահմադի Թամոյանները, Օմար Ավդալյանը ու Սահիդ Թամոյանը։ Ոսկեպարում եզդիական ջոկատի հետ համագործակցում էր նաև Սարագյուղի բնակիչ, ազգությամբ հայ Պավլիկ Սառուկյանը։
 
Արծվաշենից հետո եզդիական ջոկատներից մեկը Սուրիկե Տաֆուրի (Արաբո) գլխավորությամբ ուղարկվում է մասնակցելու Տավուշի պաշտպանությանը։ Սուրիկեն այնուհետև նշանակվում է եզդիական ռազմական շտաբի ղեկավար։
Տող 33.
== Վիրավորներ ==
 
Պատմերազմում վիրավորվել են Ուսուբե Աթերը, Մշիրը Խուդեդան, Ալիկ Թամոյանը, Ասյա Խատոյանը, Թոսուն Ասոյանը։
 
== Ծանոթագրություններ ==