«Դվինի եկեղեցական ժողով (506)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
Տող 2.
'''Դվինի եկեղեցական ժողով''' [[506]] թվականին [[Մարզպանական Հայաստան]]ի մայրաքաղաք [[Դվին]]ում [[Բաբկեն Ա Ոթմսեցի]] կաթողիկոսի գլխավորությամբ հրավիրված ազգային-եկեղեցական ժողով։ Քննարկվել են դավանական խնդիրներ, մասնավորապես [[Նեստորականություն|նեստորականությանը]] և [[Քաղկեդոնականություն|քաղկեդոնականությանը]] առնչվող հարցեր քննելու, նրանց հանդեպ [[Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի|Հայ եկեղեցու]] դիրքորոշումը պարզելու նպատակով։
[[Պատկեր:Dvin.jpg|250px|մինի|աջից|Դվինի կաթողիկե եկեղեցին]]
Ժողովին մասնակցել են 20 եպիսկոպոս, վանականներ, երեցներ, 14 նախարար՝ մարզպան [[Վարդ Մամիկոնյան]]ի ([[505]]–[[509]] թվականներ) գլխավորությամբ, [[Սյունիք (նահանգ)|Սյունյաց]] եկեղեցու ներկայացուցիչներ, ինչպես նաև Վրաց և Աղվանից եկեղեցիների կաթողիկոսներն ու եպիսկոպոսները։ Պահպանվել է միայն մեկ ժողովական՝ «Թուղթ Հայոց ի Պարսս, առ ուղղափառս» վերնագրով առաջին թուղթը, որը գրել է Բաբկեն Ա Ոթմսեցին։
 
Ժողովն արդեն հրավիրվել էր, երբ [[Սիմեոն Բեթ-Արշամացի|Սիմեոն Բեթ-Արշամացու]] գլխավորությամբ [[Պարսկաստան]]ի քրիստոնյա ուղղափառ ասորիները, որոնց հատկապես [[Սելևկիա]]յի [[499]] թվականի ժողովից (որտեղ նեստորականությունը հռչակվել էր Պարսկաստանի քրիստոնյաների պաշտոնական դավանություն) հետո հալածանքների էին ենթարկել նեստորականները, պաշտպանություն են հայցել Հայ եկեղեցուց, միաժամանակ խնդրել, որ Հայոց կաթողիկոսը գրով հաստատի, թե որն է ճշմարիտ դավանությունը, քանի որ նեստորականները պարծեցել էին, թե հայերը, հույները, վրացիներն ու աղվանները ևս իրենց հավատն ունեն։ Բաբկեն Ա Ոթմսեցին, ի պատասխան այդ խնդրանքի, Հայ եկեղեցու և ժողովի անունից հավաստել է, որ Հայ եկեղեցին [[Նեստոր]]ի և նրա կողմնակիցների վարդապետությունը մերժում է ու նզովում։ Նամակը գրվել է հայերեն ու պարսկերեն և կնքվել բոլոր ժողովականների ստորագրությամբ։ Այս ժողովում ընդունվել է մեզ չհասած «Պայման նամակը» (որը նաև «Հավատո նամակ» է կոչվում), որով մերժվել ու լռելյայն դատապարտվել է Քաղկեդոնի ժողովը և Լևոնի տոմարը։