«Դոժերի պալատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
վիքիֆիկացում, ոճական ուղղումներ
չ oգտվելով ԱՎԲ
Տող 62.
 
== Պատմություն==
Պալատի անունն առաջացել է [[Վենետիկի հանրապետություն|Վենետիկյան հանրապետության]] գլուխ դոժերի նստավայրից։ Ինչպես Սուրբ Մարկոսի տաճարը, այնպես էլ դոժերի պալատը կառուցվում և զարդարվում էր շատ դարեր։ [[810 թվական]]ին կառուցված նրա առաջին շենքը բոլոր կողմերից ջրով շրջապատված պատերով ու աշտարակներով ամրոց էր։ [[976 թվական]]ին հայտնիների մի մասը և ժողովուրդն ապստամբեցին Կանդիանի IV դոժի դեմ և այրեցին նրա նստավայրը։ Դրա փոխարեն [[Վենետիկ|վենետիկցիներըվենետիկ]]ցիները կառուցեցին նոր ամրոց, բայց [[1106 թվական]]ին այն այրվեց։
 
12-րդ դարի վենետիկցի վարպետները կառուցեցին նոր պալատ, ընդ որում արդեն անհրաժեշտություն չկար այն կառուցել որպես ամրոց։ Այդ ժամանակ [[Վենետիկ]]ում արդեն չկային [[միջնադար]]յան [[Եվրոպա]]յին բնորոշ ամուր դղյակներ ու ամրոցի պատեր. այստեղ ծովը պաշտպան էր ծառայում, իսկ բերդամասերի փոխարեն հանրապետությունն ուներ հրաշալի [[նավատորմ]]: Այդ պատճառով ամրոցի պատեր և [[աշտարակ]]ներ այլևս չէին կառուցում, իսկ պահպանված խրամատները լցվում էին։
 
[[Պատկեր:Giovanni Antonio Canal - Piazza San Marco - National Gallery of Art Washington.jpg|մինի|ձախից|Դոժերի պալատը [[18-րդ դար]]ի կեսերի նկարիչ Կանալետոյի նկարում]]
Պալատի ներկայիս շենքը հիմնականում կառուցվել է [[1309]]-ից [[1424 թվական]]ների ընթացքում։ Ենթադրաբար պալատի սկզբնական տարբերակի ճարտարապետը եղել է Ֆիլիպո Կալենդարիոն, ինչպես նաև Պյետրո Բազեյոն և վարպետ Էնրիկոն։ [[1400]]-[[1404 թվական]]ներին ավարտվում է ծովալճակի վրա բացվող ճակատը, իսկ [[1424 թվական]]ին նաև այն, որ դուրս էր գալիս Սուրբ Մարկոսի հրապարակ։ Շինարարության համար հրավիրվում են [[Ֆլորենցիա|ֆլորենցիացիֆլորենցիա]]ցի և [[Լոմբարդիա|լոմբարդացի]] վարպետներ, սակայն շենքի գոթական ոճի մեծ մասը կատարել են Բոն ընտանիքի անդամները, ովքեր [[մարմար]]ի մշակման մասնագետ վենետիկցի վարպետներ էին։
 
[[1577 թվական]]ի [[դեկտեմբերի 20]]-ի<ref>{{cite web|url=http://venice.jc-r.net/doges-palace/eastern-wing.html|title=The Doge's palace - Eastern wing and rebuilding after the fire in 1577|publisher=Venice.jc-r.net|date=|accessdate=2012-01-19|archiveurl=http://www.webcitation.org/659RpNfWb|archivedate=2012-02-02}}</ref> հրդեհից պալատն էականորեն վնասվում է։ Դրան հաջորդող վերականգնման ընթացքում որոշվում է շենքը թողնել նախկին գոթական ոճով, այն ավելի ժամանակակից դարձնելու փոխարեն։ Բացի այդ, որպեսզի կատարվեն դոժերի նստավայրի գործառույթները, մինչ [[1797 թվական]]ին [[Նապոլեոն]]ի զորքերի կողմից քաղաքի գրավումը, պալատում տեղակայվում են հանրապետության քաղաքական ինստանցիաները ([[ատյան]])։
Տող 74.
 
== Արտաքին տեսքը ==
[[Պատկեր:Dogenpalast 2 Detail.jpg|մինի|Դոժերի պալատի կենտրոնական պատշգամբը]]
Կարծես ճարտարապետական բոլոր օրենքներին ''ծաղրելով'' Դոժերի պալատի վերին զանգվածեղ մասը հենվել է թեթև նախշազարդ կամարներին։ Առաջին հայացքից թվում է, որ շենքը շրջված է հիմքով դեպի վեր և տանիքով` ներքև։ Այնքան անտրամաբանական է նրա ճակատային համակարգը. ներքևում թույլ հենարանի երկու ժապավեն է, իսկ վերևում՝ բարձր պատ։ [[1577 թվական]]ին հերթական հրդեհը ոչնչացնում է շենքի թևերից մեկը, և [[Ռիալտո (կամուրջ)|Ռիալտոյ]]ի կամուրջն արարողը` [[Անտոնիո դե Պոնտի]]ն, վերականգնում է կառուցվածքի սկզբնական տեսքը։
 
Տող 107.
Մեծ խորհրդի դահլիճից այցելուներն անցնում են Ընտրությունների դահլիճ (ճակատագրի դահլիճ), այդպես է կոչվել, որովհետև դեռևս հանրապետության ժամանակներից այնտեղ իրականացվել է աստիճանավոր անձանց հանրային քվեարկությունը, իսկ երբեմն նրանց դատապարտումը։ Այստեղ կայացվել են դատավճիռներ, սակայն ոչ ոք չի համարձակվել զենքով մտնել այդ դահլիճ։
 
Դահլիճի զանգվածեղ առաստաղը շքեղ է իր փորագրություններով և ոսկեզօծմամբ, բացի այդ, նրա վրա տեղադրված են մեծ, օվալաձև երեք նկարներ, երկու քառակուսի և 12 ոչ ճշգրիտ եռանկյուններ, որոնցում ներկայացված են նկարիչ Պադովանինոյի նկարած այլաբանական սյուժեները։
 
=== Կողմնացույցի դահլիճ ===