«Դիմապատկեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Fayum02.jpg|մինի|աջից|[[Ֆայյումյան դիմանկար]], [[Հռոմեական Եգիպտոս|Եգիպտոս]]<br />([[էնկաուստիկա]])<br />( 1-ից 3-րդ դար)]]
 
'''Դիմապատկեր''' ({{lang-fr|portrait}}, հն. portraire - պատկերել, [[Գեղանկարչություն|գեղանկարչության]] մեջ, [[գրաֆիկա]]յում՝ դիմանկար, [[Քանդակագործություն|քանդակագործության]] մեջ՝ դիմաքանդակ), կոնկրետ մարդու կամ մի խումբ մարդկանց պատկեր կամ նկարագրություն, [[Կերպարվեստ]]ի [[ժանր]], որի [[ստեղծագործություն]]ներում վերաստեղծվում է մարդու որոշակի անհատականության կերպար։ Պատկերվող մարդկանց քանակով տարբերվում են մեկ անձի, զույգի կամ խմբի դիմապատկերներ, ըստ պատկերման բնույթի՝ մոնումենտալ, հանդիսավոր, ինտիմ, երգիծական կամ հումորիստական (շարժ) դիմապատկեր, զանազանվում են նաև՝ ողջ հասակով, գոտկատեղից, կրծքավանդակից վեր պատկերված դիմապատկերներ, քանդակագործության մեջ՝ հուշարձաններ, դիմաքանդակային արձաններ, խմբաքանդակներ, [[կիսանդրի]]ներ, հարթաքանդակ դիմապատկերներ (այդ թվում՝ դրամների, մեդալների, գեմմաների վրա)։ Գեղանկարչական հատուկ տարատեսակ է մանրանկարչական դիմապատկերը։ Դիմապատկերները կատարվում են բնորդից, փաստական նյութերի հիման վրա, երևակայությամբ (օրինակ, հեռավոր անցյալի գործիչների դիմապատկերները)։
 
[[Պատկեր:Baldassare Castiglione, by Raffaello Sanzio, from C2RMF retouched.jpg ‎|մինի|աջից|200px|[[Ռաֆայել]] Բալթասար Կաստիլիոնեի դիմանկարը]]
Տող 7.
[[Պատկեր:Auguste Rodin Dalou.jpg‎|մինի|աջից|200px|[[Օգյուստ Ռոդեն]] Քանդակագործ Ժ. Դալուի դիմաքանդակը]]
 
Դիմապատկերի տարածված տեսակներից է ինքնապատկերը։ Ռեալիստական դիմապատկերի խնդիրներից է ոչ միայն պատկերվողի անհատական կերպարային նմանության, դեմքի, բնորոշ կեցվածքի, շարժումների, դիմախաղի արտահայտումը, այլն հոգեբանական բնութագրման միջոցներով բնորդի ներաշխարհի, բնավորության, սոցիալական, ազգային տիպական գծերի բացահայտումը։ Բացահայտելով մարդկանց հոգևոր ու բարոյական արժանիքները՝ ռեալիստական դիմապատկերը դառնում է հասարակական կյանքը ճշմարտացիորեն արտացոլելու միջոց, սոցիալ-դաստիարակչական մեծ դեր է խաղում ժամանակի առաջավոր գաղափարները հաստատելու պայքարում։ Դիմապատկերը լայն տարածում է ստացել դեռևս ստրկատիրական հասարակարգում։ Հին Եգիպտոսում դիմապատկերը հիմնականում ունեցել է պաշտամունքային նշանակություն, կատարվել հստակ կանոններով, որոշ գործերում՝ ռեալիստական բնութագրումներով (Զոսերը, [[Նեֆերտիտի]]ն և այլն)։ Հին հունական արվեստի նախնական շրջանում դիմապատերները աբստրահված ու սխեմատիկ են, ապա՝ ռեալիստորեն ընդհանրացված, որոնք հետագայում ստացել են առավել անհատականացված կերպարավորում։ Հին Հռոմի դիմապատկերներին բնորոշ են ճշմարտացի, սուր շեշտադրումով կամ նուրբ հոգեբանական բնութագրումները։ Անտիկ դիմապատկերը ազդել է Եվրոպայի, Հյուսիսային Աֆրիկայի, Փոքր Ասիայի, Հնդկաստանի և այլ շրջանների դիմապատկերի վրա, որտեղ ըստ տեղական ավանդների ու պայմանների, ունեցել է ինքնատիպ զարգացում։
 
Միջնադարում դիմապատկերի դերն ու նշանակությունը նվազել է, չնայած պահպանվևլ են բյուզանդական, հայկական, վրացական և այլ ժողովուրդների մի շարք ինքնատիպ դիմապատկերներ։ Վերածննդի դարաշրջանում դիմապատկերը աննախընթաց զարգացման է և ասել Ս․ Բոտիչելլիի, Դոնատելլոյի, [[Լեոնարդո դա Վինչի]]ի, Զորջոնեի, [[Տիցիան]]ի (Իտալիա), Ցան Վան-Էյքի, Լ․ Լեյդենցու (Նիդերլանդներ), [[Ալբրեխտ Դյուրեր]]ի, Հ․ Հոլբայն Կրտսերի, Լ․ Կրանախի (Գերմանիա) և այլոց արվեստում։ XVII դարում դիմապատկերին նոր որակ և իմաստավորում տվեցին [[Ռեմբրանդտ վան Ռեյն|Ռեմբրանդ]]ը, Ֆ․ Հալսը (Հոլանդիա), Պ․ Ռուբենսը, Ա․ Վան-Դեյքը (Ֆլանդրիա), Դ․ Վելասկեզը (Իսպանիա) և ուրիշներ։ Նշանակալից երևույթ է XVIII—XIX դարերի ֆրանսիական դիմապատկերը (Ա․ Վատտո, Ժ․ Ա․ Տուդոն, Գ․ Կուրբե, Օ․ Ռենուար և ուրիշներ) ու ռուսական (Կ․ Բրյուլլով, Ն․ Գե, Ի․ Ռեպին, Վ․ Սերով և ուրիշներ) դիմապատկերը։ Դիմապատկերը նոր բովանդակություն և արժեքավորում ստացավ սովետական արվեստում, երբ առաջնահերթ դարձավ նոր մարդու հոգեբանական կերպարի ստեղծումը։ Սովետական դիմապատկերի վարպետներից են գեղանկարիչներ Ա․ Գերասիմովը, Ի․ Գրաբարը, Պ․ Կորինը, Մ․ Նեստերովը, քանդակագործներ՝ Ն․ Անդրեևը, Ս․ Կոնենկովը, Վ․ Մուխինան։
 
Հայկական դիմապատկերն ունեցել է իր հետևողական զարգացումը։ Եզակի են միջնադարում ստեղծված դիմապատկերները (Գագիկ I-ի արձանը, XI դ․, XIII—XIV դդ․ մանրանկարներում հանդիպող դիմանկարները և այլն)։ XVII—XVIII դարերում հայկական կերպարվեստում նկատվող միտումներն իրենց հետքն են թողել նաև դիմապատկերի վրա, որի լավագույն օրինակներին հանդիպում ևնք ինչպես բուն Հայաստանում (Հովնաթանյաններ, այնպես էլ գաղթօջախներում (Մինաս, Տ․ Մրքուզ, Բոգուշներ, Բ․ Սալթանով և ուրիշներ)։ Հայկական դիմապատկերի փայլուն օրինակները տվել է Հ. Հովնաթանյանը։ XIX դարի երկրորդ կեսին և XX դարի սկզբին ռեալիստական դիմապատկերներ են ստեղծել Ս․ Ներսիսյանը, Սուրենյանցը, Ս․ Աղաջանյանը, Ա․ Տեր-Մարուքյանը, Փ․ Թերլեմեզյանը, Տ․ Գյուրջյանը, Ե․ Թադևոսյանը, Մ․ Սարյանը և ուրիշներ, որոնց ավանդույթները զարգացման նոր աստիճանի են հասել հայ սովետական դիմապատկերում։ Վերածնված հայրենիքի աշխատավոր մարդկանց դիմանկարներ են ստեղծել Ս․ Աղաջանյանը, [[Մարտիրոս Սարյան]]ը, Ա․ Սարգսյանը, [[Հակոբ Կոջոյան]]ը, Ս․ Ստեփանյանը, Ա․ Բաժբեուկ-Մելիքյանը, [[Երվանդ Քոչար|Երվանդ Քոչարը]]ը, Գ․ Գրիգորյանը (Ջիոտտո), Հՙ. Ավետիսյանը, Ն․ Նիկողոսյանը, Դ․ Դանիելյանը, Մ․ Քամալյանը, Մ․ Ավետիսյանը, Ե․ Գոջաբաշյանը և ուրիշներ։
 
<gallery>
Տող 37.
{{վիքիբառարան}}
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Կերպարվեստի ժանրեր]]
[[Կատեգորիա:Դիմապատկեր]]