«Դավիթ (Միքելանջելո)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
Տող 14.
Արձանը ներկայացնում է մերկ [[Դավիթ]]ին` կենտրոնացած [[Գոլիաֆ]]ի հետ կայանալիք մարտի վրա: Այդ թեմայում կայացել է պատկերագրական նորույթ, քանի որ [[Անդրեա դել Վերոկկիո]]ն, [[Դոնատելլո]]ն և [[Միքելանջելո]]յի այլ նախորդներ նախընտրել էին Դավիթին պատկերել հսկային հաղթելուց հետո հրճվանքի պահին:
 
Երիտասարդը պատրաստվում էր ուժով իրեն գերազանցող թշնամու դեմ մարտին: Նա հանգիստ է և կենտրոնացած, բայց նրա մկանները լարված են: Հոնքերը սպառնալիորեն կիտած են, նրանցում զգացվում է սարսափեցնող ինչ-որ բան: Ձախ ուսին նա գցել է [[Պարսատիկ|պարսատիկ]], որի ներքևի ծայրը բռնել է աջ ձեռքով: Հերոսի ազատ դիրքը [[Կոնտրապոստ]]ի դասական օրինակ է` արդեն պատրաստում է մահաբեր շարժումը:
 
== Պատմություն ==
Տող 24.
[[Պատկեր:Michelangelo's David - 63 grijswaarden.png|180 px|thumb|left|«Դավիթի» Հայացքը]]
 
[[16-րդ դար]]ի սկզբին մարմարի թողնված բեկորը, որին ֆլորենտացիները անվանեցին «Հսկա», իրենից ներկայացնում էր խղճուկ տեսարան: Ամեն տասնամյակի հետ այն անողոքաբար հալվում էր տեղումների կործանարար ազդեցությունից: Վերջապես տաճարի խնամակալները, խորհրդակցելով [[Լեոնարդո դա Վինչի]]ի և քանդակագործության այլ գիտակների հետ, արձանը ճանաչեցին պիտանի ավարտին հասցնելու համար:
 
Որոշ վարանումներից հետո «Դավիթի» ավարտման աշխատանքը հանձնարարավեց իր պատվախնդրությամբ հայտնի 26-ամյա քանդակագործ [[Միքելանջելո Բուոնարոտտի]]ին: Նրա հետ համաձայնագիրը կնքվեց [[1501 թվական]]ի [[օգոստոսի 16]]-ին, իսկ արդեն [[սեպտեմբերի 13]]-ին երիտասարդն անցավ աշխատանքի: Միքելանջելոյի անտիպ բեկորից իդեալական մարդկային մարմնի ստացման պայքարը տևեց երկու տարի:
 
[[1504 թվական]]ի [[հունվարի 25]]-ին, երբ «Դավիթի» վրա աշխատանքը մոտենում էր ավարտին, եկան այն գնահատելու ֆլորենտացի առաջավոր նկարիչներ: Նրանցից միայն քչերը, [[Սանդրո Բոտիչելլի]]ի գլխավորությամբ, առաջվա նման պնդում էին արձանի տաճարի մոտ տեղադրելուն: Մնացած խորհրդականների համար, որոնց մեջ էին նաև [[Ջուլիանո դա Սանգալո]]ն, [[Պյերո դի Կոզիմո]]ն և Լոնարդո դա Վինչին, գերակշռեցին արձանի կրոնական նշանակությունը: Բնության ուժերի բացասական ազդեցությունից պաշտպանելու նպատակով առաջարկվեց արձանը տեղափոխել այնտեղ, որտեղ նստում էր քաղաքային խորհուրդը` [[Լանցիի սյունասրահ]]:
Տող 38.
[[Պատկեր:Michelangelo kitsch.jpg|thumb|270px|«Դավիթի» կերպարի չարաշահումները ժամանակակից մշակույթում համարվում է [[կիտչ]]ի հայտանիշ]]
 
Հազիվ թե աշխարհում գտնվի արձան, որը կարողանա համեմատվել «Դավիթի» հետ պատճենների ու խալտուրաների թվով: Համեմատաբար առավել հաջողված պատճենները կանգնեցված են.
 
* [[Սինորիայի հրապարակ]]ում ([[Ֆլորենցիա]]),
* [[Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան (Մոսկվա)|Պուշկինի թանգարանի]] իտալական բակում ([[Մոսկվա]]),
* [[Վիկտորիայի և Ալբերտի թանգարան]]ում ([[Լոնդոն]]) — գիպսե պատճե` հայտնի նրանով, որ թագուհու այցերի ժամանակ դրվում էր հանովի [[Թզենու տերև|թզենու տերև]],
* Ֆլորենցիայի ակադեմիայի թանգարան:
 
Տող 49.
* Վերածնության մյուս հինկտակարանային անձանց նման «Դավիթը» [[Թլպատում|թլպատված]] չէ, ինչը հեռանում է հուդայական ավանդույթներից<ref>Isaac Kalimi, Peter J. Haas. ''Biblical Interpretation in Judaism And Christianity''. ISBN 978-0-567-02682-8. Page 198.</ref>: 20-րդ դարում [[Երուսաղեմ]]ի իշխանությունները հրաժարվեցին ֆլորենտացիներից ընդունել արձանի ծեփապատճեն, քանի որ այն պատկերում է Հրեա ազգի հերոսին 16-րդ դարի իտալացու կերպարով:
* [[1991 թվական]]ին արձանի վրա մուրճով հարձակվել է մի [[Վանդալություն|վանդալ]], որը, նախքան պահակների բռնելը, հասցրել էր պոկել մարմարի մի քանի կտոր ձախ ոտքի մատներից:
 
 
== Տես նաև ==