«Պալանգա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Խմբագրում եմ|Enirack}}
{{Տեղեկաքարտ Բնակավայր}}
'''Պալանգա''' ({{lang-lt|Palangà}}), առողջարանային քաղաք [[Լիտվա]]յի արևմտյան մասում` [[Բալթիկ ծով]]ի ափին: Մտնում է Կլայպեդայի կոմսության կազմում:
Տող 9 ⟶ 8՝
 
== Դիրք և ընդհանուր բնութագիր ==
[[Պատկեր:PalangaChurch.jpg|200px|մինի|ձախից|Եկեղեցի Պալանգայում]]
Քաղաքը ձգվում է Բալթիկ ծովի ափով` զբաղեցնելով 25կմ ափամերձ տարածք: Գտնվում է Կլայպեդայից 26կմ հյուսիս, [[Վիլնյուս]]ից 331կմ հյուսիս-արևմուտք և [[Լատվիա]]յի սահմանից 19կմ հեռավորության վրա: Ավտոմայրուղիներով կապված է Վիլնյուսին և [[Կաունաս]]ին: Երկաթուղային մոտակա կայարանները գտնվում են [[Կլայպեդա]]յում և [[Կրետինգ]]ում: Ծովով կապվում է [[Զասնից]]ին, [[Կարլսհամն]]ին, [[Քիլ]]ին, [[Օրհուս]]ին, [[Տրավեմյունդե]]ին: Պալանգայի և Կլայպեդայի միջև կա հեծանվային ուղի<ref name="olitve">[http://www.olitve.ru/goroda/palanga/ Сведения о Паланге на портале «О Литве»]</ref>:
 
Տող 28.
 
== Պատմություն ==
[[Պատկեր:Birutės kalnas.JPG|200px|մինի|Մատուռ Բիրուտես լեռան գագաթին]]
Բնակավայրն առաջին անգամ հիշատակվել է [[1161]] թվականի գրավոր հուշարձաններում, սակայն հիմնադրման տարեթիվ համարվում է [[1253]] թվականը, երբ այն հիշատակվել է գերմանական օրդենի ժամանակագրոթյան մեջ:
 
[[1435]] թվականին դեկտեմբերի 31-ին Բրեստի պայմանգրով Պալանգան ընդմիշտ անցնում է [[Լիտվա]]յին<ref name="olitve" />: Պալանգայի բնակչության հիմնական զբաղմունքները մինչև [[19-րդ դար]]ը եղել են [[սաթ]]ի հավաքումը, [[ձկնորսություն]]ը, [[առևտուր]]ը: Պալանգայից ծովով արտահանել են սաթ, [[մեղր]], մոմ: 1701 թվականին Պալանգայի ծովափնյա շինությունները ավերվել են շվեդական նավատորմի կողմից: [[1795]] թվականին` [[Ռեչ Պոսպոլիտա]]յի երրորդ բաժանումից հետո, Պալանգան ողջ Լիտվայի հետ մտնում է [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] կազմի մեջ<ref name="olitve" />:
 
[[Պատկեր:Tiškevičiai Palace at dusk, Palanga, Lithuania - Diliff.jpg|250px|մինի|ձախից|Տիշկևիչների նախկին պալատը, այժմ` Սաթի թանգարան]]
[[1824]] թվականից Պալանգան պատկանում էր Տիշկևիչ կոմսերին: Տիշկևիչները շատ միջոցներ են ներդրել բնակավայրը որպես առողջարան զարգացնելու գործում: 1877-1880 թվականներին նրանց միջոցներով կառուցվել են առաջին հյուրանոցն ու ռեստորանը, ապա նաև թատրոնը; [[1886]] թվականին բացվել է գիմնազիա: 1893-1897 թվականներին կոմս Ֆելիքս Տիշկևիչի օրոք քաղաքի հարավային մասում կառուցվել է պալատ` շրջապատված անգլիական այգով: [[20-րդ դար]]ի առաջին կեսին Պալանգայում բացվել է մեծ հիվանդանոց, որ հատկապես մասնագիտացված էր հենաշարժողական հիվանդությունների բուժման գծով:
 
Տող 38 ⟶ 40՝
[[1933]] թվականին Պալանգան ստանում է քաղաքի կարգավիճակ: 1930-ական թվականներին Տիշկևիչներից գնված տարածքներում կառուցվում են շքեղ վիլլաներ: Պալանգան դառնում է Լիտվայի ամառային ոչ պաշտոնական մայրաքաղաքը. ամառային արձակուրդն այնտեղ էին անցկացնում նախարարներ, հանրապետությունների նախագահներ, լիտվական մտավորականությունը: Քաղաք-առողջարանը խիստ տուժել է 1938 թվականի մայիսի 10-ի հրդեհից;
 
[[Պատկեր:La malnova apoteko de Palanga.jpg|200px|մինի|Հին դեղատան շենքը, 1827]]
[[1941]] թվականի [[հունիսի 22]]-ին գերմանական զորքերը գրավում են Պալանգան, իսկ [[1944]] թվականին հոկտեմբերի 10-ին` խորհրդային կարմիր բանակը:
 
Տող 48 ⟶ 51՝
 
== Տեսարժան վայրեր ==
[[Պատկեր:Palanga - Egle the Queen of Serpents.jpg|200px|մինի|Էգլե` օձերի թագուհի, Ռ. Անտինիս]]
* Զբոսուղի, որ 480մ մխրճված է ծովի մեջ: Սա Պալանգայի խորհրդանիշերից է: Կառուցվել է [[1884]]-[[1888]] թվականներին: Վերակառուցվել է [[1998]] թվականին:
* Նորգոթական ոճով կառուցված եկեղեցի (1897-1907), որի ճարտարապետը շվեդ Կ. Ստրանդմանն է: Եկեղեցին Պալանգայի ամենաբարձր շինությունն է (76մ):
* Նկարիչ և քանդակագործ Անտանաս Մոնչիսի տուն-թանգարան (Դաուկանտո փ., 16)
* Շների թանգարան (Տայկոս փ., 8)<ref>[http://www.sunumuziejus.lt/index.php?lang_id=2 Музей собак в Паланге. Официальный сайт]</ref>
[[Պատկեր:Palangos botanikos parkas 5.JPG|200px|մինի|Տեսարան բոսաբանական այգուց]]
* Պալանգայի բուսաբանական այգի: Մերձբալթյան երկրների ամենագեղեցիկ այգիներից է: Նախագծել է ֆրանսիացի ճարտարապետ և բուսաբան Էդուարդ Ֆրանսուա Անդրեն, որը երեք տարի անցկացրել է Պալանգայում: Այգում հաշվում են մոտ 300 տեսակ բույսեր: Այգում տեղադրված է համանուն հեքիաթի թեմայով ստեղծված «Էգլե` օձերի թագուհի» քանդակը (1960):
* Սաթի թանգարան (1963), որը գտնվում է Տիշկևիչների նախկին պալատում: Թանգարանում կա մոտ 4.500 ցուցանմուշ: Պալատի բակում տեղադրված է եղել Ֆրանսիայից բերված «Աղոթող Քրիստոսը» քանդակը, որը ապամոնտաժվել է խորհրդային շրջանում, սակայն [[1993]] թվականին նույն տեղում վերականգնվել է կրկնօրինակը<ref>[http://www.travelzone.lv/lietuva/gorod/palanga/kristaus/index.php Зона путешествий]</ref>:
Տող 60 ⟶ 65՝
 
== Հետաքրքիր փաստեր ==
[[Պատկեր:Palanga Amber Museum - Inclusions.jpg|100px|մինի|Սաթի թանգարանի ցուցանմուշներից]]
* Լիտվայի մշակույթի նախարարության հատուկ հանձնաժողովի որոշմամբ Պալանգան [[2013]] թվականի համար հռչակվել է երկրի մշակութային մայրաքաղաք<ref>[http://ru.delfi.lt/misc/culture/palanga-stanet-kulturnoj-stolicej-litvy.d?id=41652633 Паланга станет культурной столицей Литвы] // ru.DELFI.lt, 04 февраля декабря 2011</ref>:
* Լեհ նշանավոր բանաստեղծ [[Ադամ Միցկևիչ]]ը երեք անգամ այցելել է Պալանգա (1821, 1824, 1831)<ref>[http://books.google.ru/books?id=4WU5cG74I5QC&pg=PA246&lpg=PA246&dq=adam+mickiewicz+1824+w+Pa%C5%82andze&source=bl&ots=SkgY9c_CTq&sig=1PD_JUf2V3IPredmdkqmizJzgg0&hl=ru&sa=X&ei=RLcWUIr_LtS7hAeMxYDwAQ&ved=0CFcQ6AEwAw#v=onepage&q=adam%20mickiewicz%201824%20w%20Pa%C5%82andze&f=false Tomasz Krzywicki. Litwa: przewodnik. Warszawa, 2005.]</ref>: Նրա անունն է կրում քաղաքի փողոցներից մեկը:
Տող 71 ⟶ 77՝
* [http://www.palangos.ru/ Զբոսաշրջության և հանգստի տեղեկատվական կենտրոն]
* [http://www.privet-litva.ru/165/palanga-ru.html Ամեն ինչ Պալանգայի զբոսաշրջիկների համար]
* [https://fotogorodov.wordpress.com/2016/02/13/паланга-архитектура-дос զբոսանքԶբոսանք Պալանգայով]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Պալանգա» էջից