«Պալանգա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Խմբագրում եմ|Enirack}}
{{Կաղապար Բնակավայր}}
'''Պալանգա''' ({{lang-lt|Palangà}}), առողջարանային քաղաք [[Լիտվա]]յի արևմտյան մասում` [[Բալթիկ ծով]]ի ափին: Մտնում է Կլայպեդայի կոմսության կազմում:
 
Տող 8 ⟶ 9՝
 
== Դիրք և ընդհանուր բնութագիր ==
Քաղաքը ձգվում է Բալթիկ ծովի ափով` զբաղեցնելով 25կմ ափամերձ տարածք: Գտնվում է Կլայպեդայից 26կմ հյուսիս, [[Վիլնյուս]]ից 331կմ հյուսիս-արևմուտք և [[Լատվիա]]յի սահմանից 19կմ հեռավորության վրա: Ավտոմայրուղիներով կապված է Վիլնյուսին և [[Կաունաս]]ին: Երկաթուղային մոտակա կայարանները գտնվում են [[Կլայպեդա]]յում և [[Կրետինգ]]ում: Ծովով կապվում է [[Զասնից]]ին, [[Կարլսհամն]]ին, [[Քիլ]]ին, [[Օրհուս]]ին, [[Տրավեմյունդե]]ին: Պալանգայի և Կլայպեդայի միջև կա հեծանվային ուղի<ref name="olitve">[http://www.olitve.ru/goroda/palanga/ Сведения о Паланге на портале «О Литве»]</ref>:
 
Պալանգայում գործում են միջազգային օդանավակայան, ավտոբուսային կայարան, հյուրանոցներ, հանգստյան տներ, երեք առողջարաններ, [[սաթ]]ին նվիրված թանգարան, բուսաբանական այգի, նոր [[գոթիկա]]յի ոճով եկեղեցի (1907)<ref name="centr">[http://www.palangos.ru/sanatorii.shtml Санатории города на сайте Информационного центра по туризму и отдыху в Паланге]</ref>:
 
== Բնակչություն ==
=== Բնակչության քանակ ===
[[1867]] թվականին Պալանգայում ապրում էր 1.414 մարդ. կար 164 տուն: 1897 թվականին բնակչության թիվը կազմում էր 2.419 մարդ<ref>Saulė Markelytė. Palanga. Vilnius: Mintis, 1980. P. 60.{{ref-lt}}</ref>:
 
[[2001]] թվականին Պալանգայի բնակչությունը կազմում էր 17.600 մարդ: Բնակչության միջին խտությունը կազմում է 223.08 մարդ մեկ քառակուսի մետրում:
 
[[2011]] թվականին քաղաքի բնակչությունը հածվվումհաշվվում էր 15.732 մարդ:
 
=== Բնակչության կազմ ===
Բնակչության 94.05%-ը կազմում են [[լիտվացիներ]]ը, 2.72%-ը` [[ռուսներ]]ը, 0.24%-ը` [[լեհեր]]ը, 1.25%-ը` [[լատիշներ]]ը, 1.28%-ը` այլ ազգի ներկայացուցիչները<ref>[http://www.palanga.lt/index.php?1263436502 Palangos miesto savivaldybė]{{ref-lt}}</ref>:
 
== Զինանշան ==
Տող 29 ⟶ 30՝
Բնակավայրն առաջին անգամ հիշատակվել է [[1161]] թվականի գրավոր հուշարձաններում, սակայն հիմնադրման տարեթիվ համարվում է [[1253]] թվականը, երբ այն հիշատակվել է գերմանական օրդենի ժամանակագրոթյան մեջ:
 
[[1435]] թվականին դեկտեմբերի 31-ին Բրեստի պայմանգրով Պալանգան ընդմիշտ անցնում է [[Լիտվա]]յին<ref name="olitve" />: Պալանգայի բնակչության հիմնական զբաղմունքները մինչև [[19-րդ դար]]ը եղել են [[սաթ]]ի հավաքումը, [[ձկնորսություն]]ը, [[առևտուր]]ը: Պալանգայից ծովով արտահանել են սաթ, [[մեղր]], մոմ: 1701 թվականին Պալանգայի ծովափնյա շինությունները ավերվել են շվեդական նավատորմի կողմից: [[1795]] թվականին` [[Ռեչ Պոսպոլիտա]]յի երրորդ բաժանումից հետո, Պալանգան ողջ Լիտվայի հետ մտնում է [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] կազմի մեջ<ref name="olitve" />:
 
[[1824]] թվականից Պալանգան պատկանում էր Տիշկևիչ կոմսերին: Տիշկևիչները շատ միջոցներ են ներդրել բնակավայրը որպես առողջարան զարգացնելու գործում: 1877-1880 թվականներին նրանց միջոցներով կառուցվել են առաջին հյուրանոցն ու ռեստորանը, ապա նաև թատրոնը; [[1886]] թվականին բացվել է գիմնազիա: 1893-1897 թվականներին կոմս Ֆելիքս Տիշկևիչի օրոք քաղաքի հարավային մասում կառուցվել է պալատ` շրջապատված անգլիական այգով: [[20-րդ դար]]ի առաջին կեսին Պալանգայում բացվել է մեծ հիվանդանոց, որ հատկապես մասնագիտացված էր հենաշարժողական հիվանդությունների բուժման գծով:
 
[[1915]] թվականի [[մարտի 23]]-ին Պալանգան օկուպացվել է գերմանական զորքերից: 1919-1921 թվականներին քաղաքը եղել է [[Լատվիա]]յի կազմում: Այդ ժամանակ էլ Լատվիայի և Լիտվայի միջև վեճ է առաջանում այս տարածքների (Պալանգա և Շվյանտոյի) պատկանելության շուրջ: 1921 թվականի մարտի 21-ին միջազգային դատարանի որոշմամբ տարածքները վերադարձվում են Լիտվային: Նույն թվականի մարտի 31-ին լատվիական զորքերը թողնում են տարածքները<ref>Saulė Markelytė. Palanga. Vilnius: Mintis, 1980. P. 66.{{ref-lt}}</ref>:
 
[[1933]] թվականին Պալանգան ստանում է քաղաքի կարգավիճակ: 1930-ական թվականներին Տիշկևիչներից գնված տարածքներում կառուցվում են շքեղ վիլլաներ: Պալանգան դառնում է Լիտվայի ամառային ոչ պաշտոնական մայրաքաղաքը. ամառային արձակուրդն այնտեղ էին անցկացնում նախարարներ, հանրապետությունների նախագահներ, լիտվական մտավորականությունը: Քաղաք-առողջարանը խիստ տուժել է 1938 թվականի մայիսի 10-ի հրդեհից;
Տող 47 ⟶ 48՝
 
== Տեսարժան վայրեր ==
* Զբոսուղի, որ 480մ մխրճված է ծովի մեջ: Սա Պալանգայի խորհրդանիշերից է: Կառուցվել է [[1884]]-[[1888]] թվականներին: Վերակառուցվել է [[1998]] թվականին:
* Նորգոթական ոճով կառուցված եկեղեցի (1897-1907), որի ճարտարապետը շվեդ Կ. Ստրանդմանն է: Եկեղեցին Պալանգայի ամենաբարձր շինությունն է (76մ):
* Նկարիչ և քանդակագործ Անտանաս Մոնչիսի տուն-թանգարան (Դաուկանտո փ., 16)
* Շների թանգարան (Տայկոս փ., 8)<ref>[http://www.sunumuziejus.lt/index.php?lang_id=2 Музей собак в Паланге. Официальный сайт]</ref>
* Պալանգայի բուսաբանական այգի: Մերձբալթյան երկրների ամենագեղեցիկ այգիներից է: Նախագծել է ֆրանսիացի ճարտարապետ և բուսաբան Էդուարդ Ֆրանսուա Անդրեն, որը երեք տարի անցկացրել է Պալանգայում: Այգում հաշվում են մոտ 300 տեսակ բույսեր: Այգում տեղադրված է համանուն հեքիաթի թեմայով ստեղծված «Էգլե` օձերի թագուհի» քանդակը (1960):
* Սաթի թանգարան (1963), որը գտնվում է Տիշկևիչների նախկին պալատում: Թանգարանում կա մոտ 4.500 ցուցանմուշ: Պալատի բակում տեղադրված է եղել Ֆրանսիայից բերված «Աղոթող Քրիստոսը» քանդակը, որը ապամոնտաժվել է խորհրդային շրջանում, սակայն [[1993]] թվականին նույն տեղում վերականգնվել է կրկնօրինակը<ref>[http://www.travelzone.lv/lietuva/gorod/palanga/kristaus/index.php Зона путешествий]</ref>:
 
== Պալանգան արվեստում ==
* Ռուս երկու բանաստեղծներ` [[Իոսիֆ Բրոդսկի]]ն և |[[Ռոբերտ Ռոժդեստվենսկի]]ն, քաղաքին նվիրել են բանաստեղծություններ (1960-ական թվականներ):
* Լիտվացի գեղանկարիչ Անտանաս Ժմույձինավիչյուսը [[1964]] թվաանին նկարել է «Ծովափ Պալանգայում» կտավը:
 
== Հետաքրքիր փաստեր ==
* Լիտվայի մշակույթի նախարարության հատուկ հանձնաժողովի որոշմամբ Պալանգան [[2013]] թվականի համար հռչակվել է երկրի մշակութային մայրաքաղաք<ref>[http://ru.delfi.lt/misc/culture/palanga-stanet-kulturnoj-stolicej-litvy.d?id=41652633 Паланга станет культурной столицей Литвы] // ru.DELFI.lt, 04 февраля декабря 2011</ref>:
* Լեհ նշանավոր բանաստեղծ [[Ադամ Միցկևիչ]]ը երեք անգամ այցելել է Պալանգա (1821, 1824, 1831)<ref>[http://books.google.ru/books?id=4WU5cG74I5QC&pg=PA246&lpg=PA246&dq=adam+mickiewicz+1824+w+Pa%C5%82andze&source=bl&ots=SkgY9c_CTq&sig=1PD_JUf2V3IPredmdkqmizJzgg0&hl=ru&sa=X&ei=RLcWUIr_LtS7hAeMxYDwAQ&ved=0CFcQ6AEwAw#v=onepage&q=adam%20mickiewicz%201824%20w%20Pa%C5%82andze&f=false Tomasz Krzywicki. Litwa: przewodnik. Warszawa, 2005.]</ref>: Նրա անունն է կրում քաղաքի փողոցներից մեկը:
* Պալանգայում են նկարահանվել «Լիր արքա» (Լենֆիլմ, 1970), «Թագավորական ողջ շքախումբը» (Բելառուսի հեռուստաընկերություն, 1971) ֆիլմերը:
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
== Արտաքին հղումներ ==
* [http://www.palanga.lt/index.php?724700420 Պալանգայի պաշտոնական կայքէջ]
* [http://www.palangos.ru/ Զբոսաշրջության և հանգստի տեղեկատվական կենտրոն]
* [http://www.privet-litva.ru/165/palanga-ru.html Ամեն ինչ Պալանգայի զբոսաշրջիկների համար]
* [https://fotogorodov.wordpress.com/2016/02/13/паланга-архитектура-дос զբոսանք Պալանգայով]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Պալանգա» էջից