«Մեր թվարկություն»–ի խմբագրումների տարբերություն

Հետ է շրջվում 4076526 խմբագրումը, որի հեղինակն է՝ 193.142.19.131 (քննարկում) մասնակիցը
(Հետ է շրջվում 4076526 խմբագրումը, որի հեղինակն է՝ 193.142.19.131 (քննարկում) մասնակիցը)
«Մ.թ.» հապավման կիրառությունը ներկայացրել են հրեա գիտնականները [[19-րդ դար]]ի կեսին։ [[20-րդ դար]]ի վերջից մ.թ. ու մ.թ.ա.-ն տարածում գտան գիտական գրականության մեջ ու հիմնականում միտում ունեն շեշտել ոչ-քրիստոնյաների հանդեպ հանդուրժողականություն ու/կամ ուշադրությունը։
 
Գրիգորյան օրացույցն ու նրա հետ կապված տարեգրության համակարգն այսօրնայսօր աշխարհում ամենատարածված օրացույցի համակարգն է։ Տասնամյակներով այն եղել է համընդհանուր չափանիշ, որը ճանաչել են միչազգային կառույցները՝ ինչպիսիք են [[ՄԱԿ]]-ն ու Համաշխարհային փոստային միությունը։
 
Մ.թ. և մ.թ.ա. հապավումներն օգտագործել են որոշ հեղինակներ ու հրատարակություններ, ցանկանալով լինել չեզոք կամ ուշադիր դեպի ոչ-քրիստոնյաները, քանի որ այն չի օգտագործում [[Հիսուս Քրիստոս|Հիսուսի]] կրոնական տիտղոսներից ոչ մեկը («Քրիստոս», «Դոմինուս» (նշանակում է «Աստված»), որոնք օգտագործվում են Ք.ա ու Ք.հ. հապավումներում. Նաև այն չի տալիս քրիստոնեական հավատքին թաքնված արտահայտություն, որ Հիսուսը Քրիստոսն էր։
Մեր թվարկության արտահայտության կիրառության հակառակորդների տված պատճառներից է այն, որ ընտրողական է, ինչպես և արևմտյան օրացույցի այլ տարրեր ունեն արմատներ կրոնական տարբեր համակարգերից օրինակ՝ հունվարը կոչված է [[Յանուս]]ի անունով): Նրանք պնդում են, որ դրա պորպագանդան աշխարհականացման, հակագերբնականության, կրոնական բազմազանականության ու քաղաքական շիտակության արդյունք է։
 
== Ծագումնաբանությունը հայաստանում ==
Մեր թվարկությմաբ կիրառված թվագրման համակարգը մշակել է քրիստոնյա քահանա [[Դիոնիսիուս Էքսիքուուս]]ը [[525]] թվականին՝ Era of Martyrs-ի համակարգը փոխարինելու համար, քանի որ նա չէր ուզում շարունակել քրիստոնյաներին հալածող բռնակալի հիշողությունը։ Նա որոշեց սկսել հաշվել տարիները սկսած Հիսուսի մարմնավորման դեպքի ժամանակից, չնայած այսօր գիտնականները համաձայնվոմ են, որ նա մի քանի տարվա սխալանք է թույլ տվել։ Դիոնիսիուսը կազմեց Զատկի սեղանի պարունակության ցուցակը, որտեղ ներկայացրել է նոր թվարկություն «Anni Domini Nostri Jesu Christi»: Այս կերպ տարիները հաշվելը դարձավ ավելի տարածված, երբ այն սկսեց օգտագործել [[Բեդա]]ն [[Անգլիա]]յում [[731]] թվականին։ Բեդան նաև ներկայացրեց մինչև Հիսուսի ենթադրվող ծնունդը եղած տարիների հաշվառումն ու զրոյական տարին չօգտագործելը։ [[1422]]թ.-ին [[Պորտուգալիա]]ն դարձավ միակ արևմտաեվրոպական երկիրը, ով անցավ Դիոնիսիուսի մշակած համակարգին։