«Ֆրուստրացիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ա ՝ շ → ա՝ շ (7) oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: ՝ → ՝, → (3) oգտվելով ԱՎԲ
Տող 16.
#Ներքին զրկում, որի պարագայում ֆրուստրատորը գտնվում է հենց մարդու ներսում (օր.՝ տղամարդը զգացմունքներ ունի մի կնոջ հանդեպ, սակայն գիտակցում է, որ բավականաչափ գրավիչ չէ, որ արժանանա փոխադարձ [[զգացմունք]]ի):
* Իրավիճակների երկրորդ տեսակին են դասվում կորուստները (օր.՝ հարազատի մահ):
* Իրավիճակների երրորդ տիպի մեջ մտնում են [[կոնֆլիկտ]]ները:
 
== Վարքային դրսևորումներ ==
Տող 25.
 
=== Կառուցողական վարք ===
Այս խմբի մեջ մտնում են այն վարքային ռեակցիաները, որոնք մնում են նորմայի սահմաններում և ընդհանուր առմամբ ապահովում են կոնստրուկտիվ վարք, որի դեպքում խոչընդոտն ուժեղացնում է [[մոտիվացիա]]ն: Մարդը չի հրաժարվում իր նպատակներից, նա ավելի մեծ համառությամբ է ձգտում նրանց։ Խոչընդոտը ինտենսիվացնում է մարդու գործողությունները, բարձրացնում ակտիվության մակարդակը։ Խոչընդոտը ստիպում է վերանայել իրավիճակը, արդեն իսկ ձեռք բերածը համեմատել կորուստների հետ, համեմատել օգտագործվող միջոցները և նպատակները, փոխել միջոցները՝ պահպանելով նպատակները։ Ֆրուստրացիայի կամ կոնֆլիկտի առաջացրած լարվածությունը կարող է նպաստել նպատակի ձեռքբերմանը ՝ձեռքբերմանը՝ [[անհատ]]ի [[ուշադրություն]]ը կենտրոնացնելով կոնկրետ մոտիվի վրա, որը գործում է տվյալ պահին։ Այդ դրդապատճառը դառնում է առավել արտահայտված, իսկ մյուս մրցակցող պահանջմունքները, ցանկությունները, [[հետաքրքրություն]]ները հարաբերականորեն կորցնում են իրենց ուժը։ Ոչ էական և շեղող ասպեկտները մղվում են հետին պլան։ Արդյունքում ուժեղանում է դեռ ձեռք չբերած նպատակի գրավչությունը։ Սա նշանակում է, որ կոնստրուկտիվ վարքը բնութագրվում է՝
* Ջանքերի ինտենսիֆիկացիայով. մինչև որոշակի սահման գործում է հետևյալ սկզբունքը. որքան ավելի մեծ է խոչընդոտը, այնքան ավելի մեծ է նրանց հաղթահարման համար անհրաժեշտ մոբիլիզացիայի ուժը։ Ջանքերի այսպիսի ինտենսիֆիկացիան հաճախ հանգեցնում է խոչընդոտի հաղթահարմանը կամ [[կոնֆլիկտ]]ի լուծմանը։ Սակայն խոչընդոտի չափից ավելի մեծ լինելու դեպքում կարող է իրականանալ այլ տիպի հարմարողական գործողություններ։
* Նպատակի ձեռքբերման միջոցների փոխարինում,
* Նպատակի փոփոխում. Այլընտրանքային նպատակի ընդունումը հնաևավոր է միայն զիջման ճանապարհով, և հնարավոր է, որ սկզբնական լարվածությունը մնա չլուծված,
* Իրավիճակի վերագնահատում. Այս պարագայում անհատը սկսում է հաշվի առնել նոր տարրեր, և խնդրի համատեքստի ընկալումը ընդլայնվում է։ Իրավիճակի վերագնահատումը կարող է տեղի ունենալ ինչպես հանկարծակի՝ [[ինսայթ]]ի, այնպես էլ աստիճանական զարգացող գործընթացի արդյունքում։
Սրանք ֆրուստրացիայի և կոնֆլիկտի իրավիճակից դուրս գալու կոնստրուկտիվ եղանակներն են և եթե նրանք չեն հանգեցնում նպատակի ձեռբերմանը, լարվածությունը շարունակում է մեծանալ։
 
=== Կործանարար վարք ===
Տող 41.
* Ագրեսիայի դրսևորում այն մարդու կամ օբյեկտի նկատմամբ, ով հանդիսանում է ֆրուստրատորը։
* Ոչ միշտ է ագրեսիան ուղղվում ենթադրյալ «մեղավորի» վրա։ Մարդու բնույթից և կոնկրետ հանգամանքներից կախված ագրեսիան երբեմն չի կարող դրսևորվել ուղիղ և բացահայտ ձևով ֆրուստրատորի նկատմամբ։ Տեղի է ունենում ագրեսիայի ուղղում մեկ այլ մարդու կամ օբյեկտի վրա («քավության նոխազ»):
*[[Ագրեսիա]]յի ուղղում սեփական [[անձ]]ի կամ անշունչ առարկաների վրա։
 
=== Դիմադրություն ===
Գոյություն ունի լարվածության որոշակի շեմային մեծություն, որի գերազանցումը ունենում է որակապես այլ ներգործություն վարքի վրա։ Այդ մեծությունը կարելի է անվանել ֆրուստրացիայի հանդեպ տոլերանտություն։ Ֆրուստրացիայի նկատմամբ տոլերանտությունը բնութագրվում է խորն ապրումների և ռեակցիաների բացակայությամբ՝ չնայած ֆրուստրատորի առկայության։ Ֆրուստրացիոն իրավիճակներում հաճախ առաջանում է ֆրուստրատորի անորոշ ուժին դիմակայելու անհրաժեշտություն։ Այդ նպատակով անձը կարող է օգտագործել տարբեր [[պաշտպանական մեխանիզմ]]ներ: Օրինակ այն դեպքերում, երբ մարդը նպատակի ձեռքբերման հնարավորություն չունի, հնարավոր է [[ռացիոնալիզացիա]]յի մեխանիզմի կիրառում (նպատակի մեջ այնպիսի թերությունների հայտնաբերում, որոնք նախկինում արհամարհվում կամ բավարար ուշադրության չէին արժանանում): Ֆրուստրացիայի և կոնֆլիկտի հետևանք է հանդիսանում ֆրսուստրացնող իրավիճակներից փախուստը։ Չնայած սա կարող է որոշ չափով թեթևացնել լարվածությունը, այն հանդիսանում է բացասական ակտ, քանի որ այն չի ապահովում նպատակի ձեռքբերման հնարավորություն։ Խնդրի լուծումը այս մեխանիզմի օգնությամբ հանդիսանում է ժամանակավոր, քանի որ ֆրուստրացիայի ելակետային պատճառը պահպանվելով շարունակում է առաջացնել լարվածություն և [[դիսթրես]]:
 
 
== Հղումներ ==
Տող 54 ⟶ 53՝
* Киршбаум, Э. И., & Еремеева, А. И. (2000). Состояние фрустрации//Психические состояния/Сост. и общая редакция ЛВ Куликова. СПб: Издательство «Питер, 388-393.
* Креч Д., Крачфилд Р., Ливсон Н. Фрустрация, конфликт, защита // Вопросы психологии. 1991. - № 6. - С. 69-82.
 
 
[[Կատեգորիա:Հոգեբանություն]]