«Խորհրդավոր ընթրիք (Լեոնարդո դա Վինչի)»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
(→‎top: մանր-մունր, փոխարինվեց: բնօրինակ անվանում → բնագիր անուն oգտվելով ԱՎԲ)
{{Վիքիֆիկացում}}
{{անաղբյուր}}
{{Տեղեկաքարտ նկար}}
| անվանում = Խորհրդավոր ընթրիք
| բնագիր անուն = Ultima cena
| պատկեր = Última Cena - Da Vinci 5.jpg
| նկարիչ = Լեոնարդո դա Վինչի
| տարի = 1495—1498
| բարձրություն = 460
| լայնություն = 880
|նյութ =
| թանգարան = Սանտա Մարիա դելլե Գրացիե, Միլան
}}
'''Խորհրդավոր ընթրիք''' ({{lang-it|Il Cenacolo}} կամ ''L’Ultima Cena''), Քրիստոսի ու նրա աշակերտների վերջին ընթրիքը պատկերող[[որմնանկար]] է, որ [[Լեոնարդո դա Վինչի]]ն նկարել է [[Միլան]]ի [[Սանտա Մարիա դելլե Գրացիե]]յի վանքի սեղանատան պատին։ Գործը սկսել է մոտավորապես 1495 թվականին։ Նկարի բարձրությունը 460 սմ է, լայնությունը՝ 880 սմ։
 
Շարժման տպավորությունը ստեղծվում է խմբերի այդ զարմանահրաշ բաժանումով ու յուրաքանչյուր խմբում դեմքերի, մարմինների, ձեռքերի խաղով։ Լույսն ընկնում է ինչ-որ տեղից՝ վերևից ու ձախից, և բոլոր դեմքերը լուսավորված են՝ ինչպես վերը նշվեց, բացառությամբ Հուդայի։
 
Նկարը վիթխարի ուժ ունի, և մենք հասկանում ենք, թե ինչու Լեոնարդոն այդքան երկար ու այդպիսի համառությամբ որոնում էր գեղանկարչական բազմաթիվ խնդիրների լուծումը, խնդիրներ, որոնք իրականացվել են այդ նկարում։ Այն բոլորը, ինչ խմորվում էր նրա գիտակցության մեջ, երբ նկարում էր «[[Մոգերի երկրպագությունը|Մոգերի երկրպագությունն]]» ու «[[Աստվածամայրը քարանձավում]]ը», այժմ հասունացել էր, և նա իր մեջ ուժ գտավ ավարտելու այդ նկարը։ Ճիշտէ, նրա համար դա այնքան էլ հեշտ չէր։ «Խորհրդավոր ընթրիքը» ինչ-որ մի շրջափուլ է ավարտում Լեոնարդոյի գիտական որոնումների մեջ, որոնք հարստացրին արվեստագետի նկարչահնարքները։ Գիտական մեթոդներով չզինված նկարիչը երբեք չէր կարողանա այդպես լուծել նկարի կոմպոզիցիոն խնդիրը։ Լեոնարդոյի ստեղծագործության հետ համեմատած՝ Կաստանյոյի և Գիրլանդայոյի նկարները մանկական թոթովանք են։ Այդ նկարիչները չեն կարողացել ո´չ նստեցնել իրենց 13 կերպարանքները, ո´չ համապատասխան դիրքեր տալ նրանց մարմինների ու դեմքերի արտահայտությանը, ո´չ էլ անհրաժեշտ շրջանակ են ստեղծել։ Նրանք հրապուրված են ճաշասեղանի մանրամասները ստույգ պատկերելու մտքով, նրանով, որ ամեն մեկի առջև սպասք լինի, որ սափորներում բավական գինի լինի, իսկ սեղանին՝ հաց, իսկ այն լարված դրամատիզմը, որը «Խորհրդավոր ընթրիքի» սյուժեի բուն խնդիրն է, չեն կարողացել հաղորդել։
«Խորհրդավոր ընթրիքը» ինչ-որ մի շրջափուլ է ավարտում Լեոնարդոյի գիտական որոնումների մեջ, որոնք հարստացրին արվեստագետի նկարչահնարքները։ Գիտական մեթոդներով չզինված նկարիչը երբեք չէր կարողանա այդպես լուծել նկարի կոմպոզիցիոն խնդիրը։ Լեոնարդոյի ստեղծագործության հետ համեմատած՝ Կաստանյոյի և Գիրլանդայոյի նկարները մանկական թոթովանք են։ Այդ նկարիչները չեն կարողացել ո´չ նստեցնել իրենց 13 կերպարանքները, ո´չ համապատասխան դիրքեր տալ նրանց մարմինների ու դեմքերի արտահայտությանը, ո´չ էլ անհրաժեշտ շրջանակ են ստեղծել։ Նրանք հրապուրված են ճաշասեղանի մանրամասները ստույգ պատկերելու մտքով, նրանով, որ ամեն մեկի առջև սպասք լինի, որ սափորներում բավական գինի լինի, իսկ սեղանին՝ հաց, իսկ այն լարված դրամատիզմը, որը «Խորհրդավոր ընթրիքի» սյուժեի բուն խնդիրն է, չեն կարողացել հաղորդել։
 
Լեոնարդոն բոլորովին էլ չի մտածում մանրամասերի լուսանկարչական ճշգրտության մասին։ Քննադատները հաշվել են սեղանի վրայի սպասքի ու բաժակների թիվը և գտել, որ դրանք բոլորին չեն բավարարում։ Դրա փոխարեն խտացված դինամիկայի ու դրամատիզմի տպավորությունը ցնցող է, և դա Լեոնարդոյին հաջողվել է շնորհիվ իր գիտական հետազոտությունների։
* [http://www.elrelojdesol.com/interactive-paintings/the-last-supper.html Լեոնարդո դա Վինչի. Խորհրդավոր ընթրիք (Zoomable Version)]
* [http://www.haltadefinizione.com/en/gallery.html Լեոնարդո դա Վինչի. «Խորդրդավոր ընթրիք»]
{{Արտաքին հղումներ}}
162 524

edits